Iravunk.com | Ի՞նչ կապ ունի Արթուր Մեսչյանը ապօրինի կառույցի հետ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video) «Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել

Ի՞նչ կապ ունի Արթուր Մեսչյանը ապօրինի կառույցի հետ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Մայիսի 9-ի Եռատոնը Դուք ինչպե՞ս նշեցիք:

– Այդ տոնը դիմավորել եմ իմ տանը, իմ բակում, ընտանիքիս հետ: Ոչ մի տեղ չեմ կարողացել ներկա լինեմ: Այն իրական աշխարհը, որը ձեռք բերեցինք, երազանք էր մեզ համար: Ինձ թվում էր, որ վաղվա օրն ավելի կայուն պետականության առջեւ պետք է կանգնենք: Այնինչ փորձությունը բերեց նրան, որ ընդհանրապես զրկվեցինք մեր իրական շատ բարիքներից:

Ձեր պապերը մասնակցե՞լ են Հայրենական մեծ պատերազմին, կպատմե՞ք նրանց մասին:

– Այո, ե՛ւ մայրական, ե՛ւ հայրական կողմի պապերս գնացել են պատերազմ եւ չեն վերադարձել: Մինչեւ չորս, հինգ տարի` հայրական պապս անհետ կորած էր: Այստեղի արխիվներում փնտրում ու չէինք գտնում: Բայց հորեղբորս տղան` որը Մոսկվայում է, այնտեղի արխիվներից տեղեկացավ, որ հորս հայրը` Միրոն, հուղարկավորված է Բելոռուսիայի Եղբայրական գերեզմանատանը: Մենք գնացինք, տեսանք, աղոթք արեցինք, խնկարկեցինք, մի փոքր հող վերցրինք, բերեցինք մեզ հետ: Այսպիսով`յոթանասունվեց տարի անց նոր միայն կարողացանք տեղեկանալ, թե Միհրան պապին որտեղ է զոհվել, եւ որտեղ է գտնվում իր գերեզմանը:

Ռուս-հայկական հարաբերություններին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Ցանկացած ընտանիքում կամ ազգի մեջ կա մի հասկացողություն` ամեն տեղ պետք է լինի ազնվություն: Եթե չկա ազնվություն, համարեք, որ ամեն տեղ էլ խնդիր կա: Ավետարանն ասում է `մարդիկ գործերով են ի հայտ գալիս: Քաղաքականությունը պետք է լինի կիրթ եւ դրա հետ մեկտեղ` ազնիվ...

Խոսում եք ազնվությունից, արդյո՞ք արդարացի է, երբ Ձեր տունը վերածել եք մշակութային կենտրոնի, բայց այսօր Ձեզ այն վիճակի են հասցրել, որ նույնիսկ ստեղծագործել չեք կարողանում:

– Եթե արդարացի լիներ, ես այս կարգավիճով այստեղ ներկա չէի լինի: Ուրիշ մտքով, հոգեբանությամբ ու մոտեցումով ներկա կլինեի: Բայց իրենք թույլ են տալիս, որ դու ինքդ դուրս գաս քո հունից, էությունից, մարդկային որակից: Խոսում, արտահայտվում ես, ասում են` քաղաքականությամբ է զբաղվում, որը չգիտեմ ինչ լոզունգ է դարձել: Ի՞նչ քաղաքականություն... Այս պետությունը, պետականությունն իմ մի մասնիկն են, երբ որ ինքը անհանգիստ է, ես անհանգստացած եմ: Ուզեմ թե չուզեմ պետք է բարձրաձայնեմ, խոսեմ, հասկանամ:

Անկեղծ ասած` տունը ինձ տրման օրվանից հետո ոչ միայն տուն է ապրելու համար, այլ` արարման համար: Ես այսօր շատ բաներից չարացել եմ եւ ափսոսում եմ, որ այսքան գործեր անելուց հետո` ես իմ երկրի մեջ պետք է ունենամ խնդիր: Եթե խնդիրները որոշվում են այժմյան օրենքներով, սա օրենք չի: Սա ընդամենը մարդասպանություն է: Մարդիկ կան մեր երկրում, ներդրում են անում: Իրենց ներդրումը մեծ փողեր աշխատելն է: Օրինակ` այսօր իմ տունը քանդում են, ներդրում են անում: Ասում են` բիզնես ենք անում: Փող են աշխատում: Ես էլ ներդրում եմ անում, չգիտեմ` ինչ եմ պահում: Ես մարդկային հարաբերություն եմ քարոզում ամբողջ աշխարհի համար:

Ինչպե՞ս ավարտվեց Ձեր տան հետ կապված պատմությունը:

– Չի ավարտվել, ընդհակառակը օր օրի ավելի սաստկանում, վատանում է: Հետաքրքիրն այն է, որ սկզբից տեղյակ չէի, որ այսքան ծախսերի տակ պետք է մտնեմ, որովհետեւ հույս ունեի, որ կա օրենք, եւ օրենքի շրջանակում պետք է արվի ամեն ինչ: Իհարկե, ես խոսում եմ օրենքից, իսկ որոշ մարդիկ խոսում են առեւտրից: Հատկապես փաստաբան մարդիկ... Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը Հանրային հեռուստատեսությամբ ելույթ է ունենում. կրկնում եմ, ես օրենքի մասին եմ խոսում, իսկ ինքը եկել է իմ տունը քանդում է եւ ասում է` իրենք ինձ առաջարկել են երեքհարկանի տուն` քանդեն նորից կառուցեն: Ես հետո չեմ ուզել եւ իրենցից ուզել եմ մեկ միլիոն դոլար: Ես ուզում եմ այդ նույն Տիգրան Խուրշուդյանին հարց տամ` դու ինձ տեսե՞լ ես, իմ հետ խոսե՞լ ես իրականում: Դու եկել ես, որ իմ   այս տունը, որ ես սարքել եմ, քանդեմ, մեկ միլիոն առնե՞մ: Դե արի տեսնեմ, կգնահատե՞ս այդ միլիոնը:

Եվ այն մարդու հետ, որ զրույց է եղել, կամ ինքը տեղյակ է, այդ նույն մարդը թող կանգնի հայ մարդկանց աչքերի մեջ նայի եւ ասի, թե ինձ ոնց էր խնդրում կամ ուզում էր համոզել եւ ճանապարհ դներ, գնայի Հայկ Մարությանի մոտ, որ ես խնդրեի վերջինիս, որ այս գեղեցիկ, ապօրինի կառույցը շինարարության շինթույլտվություն ստանա: Իրենք հասան իրենց նպատակին: Հայկ Մարությանը դա արեց: Տվեց, որովհետեւ այնտեղ մամոնան շատ արժեքավոր էր: Բայց մինչեւ այդ, Հայկ Մարությանը լավ էլ գիտեր այս խնդիրները: Այդ մարդիկ գեղեցիկ կանաչապատումով նախագիծ են գծել, որ ցանկացած բնակչի ոգեւորեն: Ասեն` տեսեք ինչ ենք կառուցում ձեզ համար: Իրականում կգան, եւ ես այդ բոլորը ցույց կտամ:

Սո՞ւտ էր դա:

– Իհարկե, սուտ է:

Այսինքն` կեղծ նախագծերով են հանդես գալիս:

– Սրանով սկզբից խաբել են որոշ մարդկանց: Ցույց են տվել բնակիչներին, որ ստորագրություն հավաքեն:

Իսկ այս ամենի հեղինակն ո՞վ է:

– Այդ ամենի հեղինակը Մանուկյան Արմենն է... Նույն այս տարածաշրջանում կա մարդ, որը Արթուր Մեսչյանն է: Ինքը ժամանակին, որպես բակի բնակիչ, բողոքել է այս շինարարության դեմ ու ստորագրել է, որ չկառուցվի, բայց հետո, որպես գլխավոր ճարտարապետ, ստորագրել է: Համաձայն է, որ կառուցվի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода