Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ուկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ) Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշը Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին Հատուկ ջոկատայինները Կիրանցում Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Ուկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ) Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ին

Ինչու Սիմոն Զաքյանը թույլ չտվեց ռեկորդակիր Համբարձումյանին մեկնել ռազմաճակատ

Տեսանյութեր

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի նախաձեռնությամբ` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի օրը հարգանքի տուրք մատուցվեց հայկական դիվիզիայի լեգենդար հրամանատար, խորհրդային բանակի գնդապետ Սիմոն Զաքյանի շիրիմի առաջ, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին: Արարողությանը ներկա էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, Սիմոն Զաքյանի ժառանգներն ու հարազատները:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ` ՍԻՄՈՆ ԶԱՔՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

Լեգենդար հրամանատարի թոռը` Արամ Արզումանյանը, շնորհակալություն հայտնեց Հայկ Բաբուխանյանին եւ Վահան Բաբայանին` իրենց ներկայության եւ նման ուշադրության համար: Կարեւորելով նաեւ երիտասարդների ներկայությունը հիշատակի արարողությանը` հիշեցրեց, որ մորական պապը` Սիմոն Զաքյանը, ծառայել է հայկական հրաձգային դիվիզիայի տարբեր գնդերում, սովորել է  Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում եւ մարշալներ Բաղրամյանի ու Ժուկովի հետ միասին եղել են Հայկ Բժշկյանի շրջանավարտները: Ավարտելուց հետո` 1934 թ., ուսանել է Ուկրաինական ռազմական օկրուգում, ապա 1935 թվականից տեղափոխվել Անդրկովկասյան ռազմական օկրուգ: Եղել է լեռնահրաձգային գնդի, հետո` 76-րդ հայկական դիվիզիայի հրաձգային գնդի հրամանատարը: Իսկ 1941 թվականի օգոստոսին Զաքյանի գունդը ռազմական անհրաժեշտությամբ Իրանի տարածք մտած զորքերի կազմում էր: Նա եղել է նաեւ 89-րդ հայկական դիվիզիայի առաջին հրամանատարը: Արդեն 1942 թվականի մարտին նշանակվել է Ղրիմում կազմակերպված 390-րդ հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար եւ մարտերի մեջ մտել թշնամու դեմ Կերչում: Երկու օրում նրանք ջախջախել են գերմանական 22-րդ տանկային դիվիզիան: Եվ նա զոհվել է անհավասար մարտում ստացած ծանր վերքերից` 43 տարեկանը դեռ չբոլորած, ու հուղարկավորվել Երեւանի մանկական զբոսայգում: 

Արարարողության ավարտին ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ Ա. Արզումանյանին նվիրեց «Հայերը Ղրիմի պատերազմում» գիրքը, որտեղ անդրադարձ կա նաեւ լուսահոգի պապին` Սիմոն Զաքյանին:

«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՆՔ ՖԱՇԻԶՄԻՑ»

«Իրավունքի» հետ զրույցում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ կարեւորեց անուն առ անուն հիշելն այն մարդկանց, ովքեր մեծ գործ են արել մեր երկրի եւ հայության համար, եւ որոնց անուններն ամբողջ աշխարհով հայտնի է: 

«Ցավոք, այսօր երիտասարդության մեջ բավականին մեծ հատված մոռացության են մատնում մեր հերոսներին: Ե՛վ պետական մակարդակով, ե՛ւ հասարակական մարդիկ բարձրանում են «Հաղթանակի» զբոսայգի, ծաղիկներ են խոնարհում անմար կրակի մոտ, բայց Սիմոն Զաքյանի շիրիմին գրեթե մարդ չի այցելում: Սա շատ սխալ եւ ոչ ճիշտ մոտեցում է: Եվ մայիսի 9-ին մեր կուսակցության կողմից իրականացվեց այս  խորհրդանշական արարողությունը` ի նշան նրա, որ մեր սերունդները պարտավոր են հիշել ու հարգել այն հերոսներին, ում շնորհիվ եղավ մեծ հաղթանակ: Եթե չհիշենք մեր հերոսներին, վաղը չենք ունենա ապագա եւ որեւէ հաղթանակ», - ասաց Վ. Բաբայանը:  

Անդրադառնալով վերջերս Մոսկվայում ստորագրված հայ-ռուսական 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությանը, որտեղ կողմերը մտադրություն էին հայտնել միասնաբար պայքարել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման եւ պատմության խեղաթյուրման դեմ` Ռեֆորմիստների կուսակցության նախագահն ընդգծեց. «Այս արարողությունը եւս լավագույն օրինակ է, թե ինչպես պետք է պայքարել պատմության վերաձեւման եւ կեղծման դեմ եւ ցույց տալ աշխարհին, որ հիշում ենք մեր հերոսներին եւ ի զորու ենք պաշտպանել նրանց հիշատակը: Այսօր ֆաշիզմը գլուխ է բարձրացրել ամբողջ աշխարհում, եւ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանին հեռու պահենք դրանից: Ինքս տեսնում եմ, որ այսօր առավել եւս այդ վտանգը կա»:

«ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ԳՆԱԼ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ»

Զաքյանի թոռը` Ռեֆորմիստների կուսակցության անդամ Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ, ցավով ու հպարտությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ  թեպետ Սիմոն պապը` իր արյունակիցը,  կարճ կյանք է ունեցել, բայց այն եղել է բովանդակալից եւ հերոսական:

«Սիմոն Զաքյանի մասին շատ հետաքրքիր իրադարձություններ կան, որոնք կարելի է անընդհատ պատմել: Նա խիզախ է եղել ու հայրենասեր: Օրինակ` թույլ չի տվել, որ  հանրահայտ հայ ծանրամարտիկ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1933-1935), աշխարհի եւ 30 անգամ ԽՍՀՄ ռեկորդակիր Սերգո Համբարձումյանը գնա ռազմաճակատ: Հայրենական մեծ պատերազմի սկզբում, երբ Սերգո Համբարձումյանը զինվորագրվում է Թամանյան դիվիզիային, ռազմաճակատ մեկնելու ճանապարհին նրան նկատում է դիվիզիայի հրամանատար Ս. Զաքյանը, ով, ճանաչելով իր նշանավոր հայրենակցին, հետ է ուղարկում նրան: Նա համարում էր, որ նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ անգամ եւ բացի Սերգո Համբարձումյանից, մոտ 400-500 հոգի մեր ազգի սերուցքը ներկայացնող տաղանդներին` լինեին գիտնական, բժիշկ, գրող, թե` զինվորական, թույլ չի տվել, որ գնան ռազմաճակատ եւ զոհվեն: Կենտկոմում պաշտպանության բաժնի վարիչը Աշոտ Մկրտչյանն է եղել, որը Սիմոն Գեւորգիչին ասել է, թե «ինչո՞ւ եք ազատում ռազմաճակատ մեկնելուց այդքան մարդկանց: Թող գնան, մայրերը նորից այդպիսի զավակներ կծնեն»: Բայց Սիմոն Զաքյանը հակադարձել է` պնդելով, որ «այդ մարդիկ յուրահատուկ են, եւ մենք իրավունք չունենք նրանց ուղարկել ռազմաճակատ»: Միայն այս մի դրվագով հասկանալի է, թե որքան իր ազգի նվիրյալն է եղել Սիմոն Զաքյանը», - ասաց Ա. Արզումանյանը:

«ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԲՈԼՈՐԸ ՄԻ ԽՐԱՄԱՏՈՒՄ ԷԻՆ ԵՎ ԿՌՎՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՈՒՆ ՄԻ ԳԱՂԱՓԱՐԻ» 

Զաքյանի թոռը ցավալիորեն նշեց, որ լեգենդար հրամանատարի հիշատակն այսօր պետական մակարդակով, ըստ արժանվույն, գնահատված չէ. «Շատերը չգիտեն, թե մենք ինչ հզոր հայեր ենք ունեցել, ինչը պետք է բարձրաձայնել: Ինչպե՞ս կարելի է այս մարդուն չհիշել, չեմ ասում բերեն պսակ դնեն, բայց պետք է նրա հիշատակը հարգել: Չէ որ նա մեր ապագայի, մեր երեխաների ու թոռների համար իր կյանքն է նվիրել, ինչն այսօր չի գնահատվում: Բայց մենք նրա հիշատակը միշտ վառ կպահենք: Քանի դեռ կանք, ուղղակի պարտավոր ենք այս մարդկանց չմոռանալ: Ոմանք ասում են, թե Սիմոն Զաքյանը ոչ թե հայերի, այլ ռուսների կողմից է եղել` մոռանալով, որ այն ժամանակ ապրում էինք մի ընտանիքում, որը կոչվում էր Սովետական Միություն: Այն ժամանակ հայը չէր ասում, թե ես ուզբեկից, վրացուց կամ բելառուսից ավելի լավն եմ, բոլորը մի խրամատում էին եւ կռվում էին հանուն մի գաղափարի: Իմ պապը նախեւառաջ մարտնչել է հանուն իր ազգի ու ընտանիքի»:

Ի դեպ, պարզվում է` Սիմոն Զաքյանի 4 երեխաներից ոչ մեկը չի գնացել զինվորական ճանապարհով: Նա ունեցել է մեկ որդի եւ երեք դուստր: Որդին բժիշկ է եղել, դուստրերը գիտությունների թեկնածուներ, մանկավարժներ: Պապի ուղիով որոշ ժամանակ գնացել է միայն թոռը` Ա. Արզումանյանը, ով համեստորեն ասաց, որ ինքն էլ է ուսադիրներ կրել:

ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐՎԵՑ ՍԻՄՈՆ ԶԱՔՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ

Սիմոն Զաքյանի թոռը պատմեց նաեւ պապի կիսանդրու տեղադրման պատմությունը` նախ հիշեցնելով, որ 1942 թվականին Ստալինի հրամանով է լեգենդար հրամանատարի դին բերվել Հայաստան:

«Շատ երկար ժամանակ չի կարողացել ինքնաթիռն օդ բարձրանալ, եւ դժվարությամբ են տեղափոխել Հայաստան: Հոգեհանգստի արարողությունը եղել է Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, եւ այնտեղից ոտքով բերել են Մանկական զբոսայգի, որտեղ էլ հուղարկավորված է: Տեւական ժամանակ արձան չի տեղադրվում, միայն չորս կողմից սեւ  ցանկապատ է լինում արված: Բայց հետո Երեւան է գալիս հայտնի եռակի հերոս մարշալ Գուդյոնին եւ ասում, որ իրեն տանեն Սիմոն Գեւորգիչի գերեզմանի մոտ: Եվ երբ տեսնում է, որ արձան չկա տեղադրված, անմիջապես իր պահանջով ՀԿԿ կենտկոմը որոշում է կայացնում կիսանդրի տեղադրելու մասին: Կարծում եմ` շատ հաջողված կիսանդրի է: Քանդակագործը ճանաչված եւ տաղանդավոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Հարությունյանն է», - նշեց Ա. Արզումանյանը:

Նշենք, որ Սիմոն Զաքյանի անվան փողոց կա ոչ միայն Երեւանում, այլ նաեւ` Կերչում, որտեղ զոհվել է: Ընդ որում` Կերչում ոչ միայն փողոց կա նրա անունով, այլ նաեւ դպրոց: Լեգենդար հրամանատարի մասին մեծ արխիվ կա «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում, որը պետք է ուսումնասիրել եւ փոխանցել սերնդեսերունդ:

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

279263852-2550621951736955-8277841381093191480-n

279313738-2550357785096705-1135982446961068144-n

279365471-2550356111763539-4723526453531237407-n

279380929-2550357435096740-2899764626843152931-n

279391531-2550359571763193-947142357970782036-n

279420988-2550355798430237-9169505381851415804-n

279434472-2550621478403669-265998500821653414-n

279471913-2550355771763573-3548609954212798049-n

279505682-2550619908403826-2352530962601634528-n

279661970-2550357791763371-2040915853153874264-n

279676707-2550356455096838-3169560970532115260-n

279737667-2550355795096904-7021652311340200901-n

279829027-2550621615070322-8372528772619736636-n

279834289-2550623005070183-3271951880913957003-n

280041510-2550357755096708-2457932157314237775-n

280051512-2550355801763570-4823150376292440686-n

280057027-2550619768403840-8588136631648014051-n

280163881-2550356348430182-2814165555686504917-n

280290524-2550621481737002-7578963324098480530-n

280291038-2550623008403516-1016524068186210170-n

280526514-2550359971763153-8513732188180748522-n

280614928-2550620178403799-8330956205980592827-n



Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода