Քննությունը կպարզի` ոստիկաննե՞րն են, թե՞ խուլիգաններ. Ղազարյան
ՆերքաղաքականԵրեւանում ամենօրյա ռեժիմով շարունակվում են խաղաղ անհնազանդության ակցիաները, փակվում են մի շարք փողոցներ: Ոստիկանների մեծ քանակությամբ կուտակումներ են քաղաքի տարբեր հատվածներում, որոնք չեն խուսանավում ոչ միայն բիրտ ուժի կիրառելուց, այլեւ մեծաթիվ ցուցարարների բերման ենթարկելուց: Ըստ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հունաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ` ոստիկանության քայլերը կարելի է համարել առեւանգում:
– Սրանք չի կարելի համարել բերման ենթարկելու դեպքեր, հետագայում քննությունը կպարզի` ոստիկանական համազգեստով մարդիկ ոստիկաննե՞ր են, թե՞ խուլիգաններ, առանց նախազգուշացման` առեւանգում են մարդկանց: Նրանց քայլերը օրենքի խախտում է: Գուցե, Նիկոլ Փաշինյանն այսքան ոստիկաններին, բերետավորներին ուղղարկի` Գորիսից Կապան թուրքի փակած ճանապա՞րհը բացեն: Թե՞ կարող են միայն բացել ՀՀ քաղաքացիների Երեւանում փակած ճանապարհը: Սա ցույց է տալիս ոստիկանության եւ իշխանության իրական խեղճության աստիճանը: Որքան թշվառ վիճակում են նրանք գտնվում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ