Հավեր՝ Հանրապետության հրապարակում․ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել (լուսանկարներ)
Տնտեսություն«Ազատագրում» շարժման անդամներն այսօր «Ազատագրում վախկոտներից» անվամբ ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում։ Նրանք Նիկոլ Փաշինյանի լուսանկարներով մի քանի հավեր էին բերել Հանրապետության հրապարակ։
Ըստ իրենց մեկնաբանության ՝ հավերը խորհրդանշում են վախկոտությունը, որից պետք է արագ ազատվել։ Հրապարակի գորգի վրա «հավերի» ակցիայից հետո ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին։