Iravunk.com | Յուրաքանչյուր հայ զգում է, որ արդեն մեկ միլիմետր նահանջելու տեղ չունի. Նիկոյան
ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա Հրազդանում Ժողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկները Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ) «Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ Նիկոլ Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցեր Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը

Յուրաքանչյուր հայ զգում է, որ արդեն մեկ միլիմետր նահանջելու տեղ չունի. Նիկոյան

Հասարակություն

Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Ազատության հրապարակում շարունակվում է շուրջօրյա անժամկետ նստացույցը` Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով: Այս մասին «Իրավունքը» զրուցեց 2011-12 թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ, նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

«ՄԵՆՔ ՄԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ` ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ԴԱՎԱՃԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼ»

– Այս օրերին հաճախ է մտահոգություն հնչում, թե Ազատության հրապարակում տեղի ունեցող ակցիաներն էլ կամաց-կամաց կմարեն, եւ այս անգամ էլ ընդդիմության պայքարը կարժանանա նախորդների ճակատագրին` չունենալով արդյունք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Եկեք շատ կոնկրետ ու հստակ խոսենք` հանրության ո՞ր մասն է այդպես ասում: Նրա՞նք, ովքեր իրենց տանը նստած սպասում են, որ ինչ-որ մարդիկ պետք է որոշակի քայլեր անեն, եւ իրենք էլ սկսեն քննարկել` լա՞վ արեցին, թե` վատ, այս մեկը լա՞վ ելույթ ունեցավ, թե` վատ, այսինչը լա՞վ քաղաքական գործիչ է, թե` վատ… Այն մարդիկ, ովքեր իսկապես մտահոգ են եւ սրտացավ, այս ամենին չպետք է սրճարանից կամ իրենց տան հեռուստացույցով հետեւեն, այլ պետք է մասնակից լինեն: Յուրաքանչյուրը պետք է իր լուման դնի, որպեսզի ազգը հավաքվի եւ միաբանվի, բռունցք դառնա, որովհետեւ այլընտրանք այլեւս չկա: Ում ուզում եք, բերեք, ով ուզում է լիդերությունը վերցնի եւ փորձի շարժումը կառավարել, միեւնույնն է, հազար մարդ կգտնվի, որ մի անուն կդնի: Բայց մինչեւ անուն դնելը, հասկացե՛ք մի շատ պարզ ճշմարտություն. մենք մի խնդիր ունենք` կապիտուլյանտ դավաճանին հեռացնել: Եթե որեւիցե մեկը հայտարարում է, որ ես գնում եմ` հասնելու դրան, մարդիկ պետք է օգնեն: Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ գնալու է մինչեւ վերջ: Այս չորս տարվա մեջ առաջին անգամ կա լիդեր, որը գիշերն իր ընտանիքով մնում է Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ նա հոգեբանորեն պատրաստ է իսկապես գնալ մինչեւ վերջ: Արդեն այն պահը չէ, որ քննարկենք, թե 4 տարի կամ 10 տարի այս մեկն ինչ է արել, մյուսն ինչպես է արտահայտվել: Այսօր ունենք թիվ մեկ  խնդիր, որի լուծման համար նա պատրաստ է այս շարժումը ղեկավարել, առջեւից գնալ եւ իր ու իր ընտանիքի օրինակով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է անել: Իսկ եթե կան մարդիկ, որոնք հիմա այլ քննարկումների մեջ են մտնում, նշանակում է, որ դեմ են առաջին գաղափարին` այն է կապիտուլյանտի հեռացմանը:

– Ի՞նչ է պետք, որպեսզի նոր թափ հաղորդվի այդ պայքարին , որովհետեւ տեսնում ենք, որ լայն կոնսոլիդացիա, այդուհանդերձ, դեռ չի ստացվում: Համենայնդեպս, Ազատության հրապարակը լեփ-լեցուն չէ:

– Անկեղծ ասած, ես հավատում եմ, որ լայն կոնսոլիդացիա կլինի: Մոտակա օրերին դուք կտեսնեք, որ հրապարակն այսպիսին չի լինի, այլ շատ ավելի հզոր կլինի եւ միանշանակ առավել մեծ էներգետիկա կունենա: Յուրաքանչյուր հայ մարդ զգում է, որ արդեն մեկ միլիմետր նահանջելու տեղ չունի, եւ իրենից կախված բան կա անելու: Այսօր վճռվում է, թե ինքը`  որպես տեսակ, այս արեւի տակ ապրելու իրավունք ունի՞, թե չունի: Ի վերջո, մեր հայրենիքը ո՞րն է լինելու` միայն Երեւանի Փոքր կենտրո՞նը, որտեղ իշխանությունը կարող է կառավարական ամառանոց գնալ, Ազգային ժողով եւ կառավարության շենք: Ոմանց համար հայրենիքը սա է, իսկ հայ ազգը ինչպե՞ս է կարծում, այդքա՞նն է իր հայրենիքը: 

«ԵԹԵ ՈՐԵՎԻՑԵ ՄԵԿԸ ՄՏԱԾՈՒՄ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ԿԱՐՈՂ Է ԳՈՅԱՏԵՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ, ՆԱԽ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԻ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՎՐԱ»

– Բայց ընդդիմության հասցեին կա որոշակի քննադատություն, թե Նիկոլ Փաշինյանի հեռացումն են պահանջում, բայց չեն հստակեցնում` իրենք ի՞նչ են առաջարկում, Արցախի հարցը ինչպե՞ս են լուծելու, ի՞նչ կարգավիճակ է ունենալու:

– Մենք ունենք չարիք, որն անում է այն, ինչ իր ուղեղում կա: Իսկ իր ուղեղում ինչ կա, բոլորս շատ լավ գիտենք:  Հիմա եթե այսօր նստենք, քննարկենք ու բանավիճենք, թե այս մեկն ինչպես է տեսնում Արցախի հարցի լուծումը`  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործողությոնների կամ այլ ձեւաչափի վերականգնմա՞մբ, թե՞ չվերականգնմամբ, Եվրամիության հե՞տ, թե՞ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն  ակտի շրջանակներում, այս պահին ավելորդ է: Կարծում եմ` ընդդիմությունը շատ պարզ ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի բարեկամությունը, սահմանների ճանաչումը  հնարավոր չէ, եթե չի լուծվել Արցախի խնդիրը: 

– Իշխանության ներկայացուցիչները հետեւողականորեն օրակարգ են բերում այն հարցը, թե Արցախն Ադրբեջանի կազմում էլ ապագա ունի: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս հայտարարություններին:

– Եթե որեւիցե մեկը մտածում է, որ Արցախը կարող է գոյատեւել Ադրբեջանի կազմում, նախ պետք է փորձի իր ընտանիքով իրականացնել: Թող իր ընտանիքի «էգեղեններին» տանի հանձնի, տեսնի` կգոյատեւե՞ն, թե` ոչ, հետո նոր այդ փորձը համայն ազգի վրա կիրառի: 

«ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿՐԻ ԹՈՒՅԼ, ԱՆՈՂՆԱՇԱՐ ՂԵԿԱՎԱՐԸ ՇԱՏ ՁԵՌՆՏՈՒ Է»

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ Ռուսաստանում եւ Եվրոպայում տեղի ունեցած վերջին պաշտոնական հանդիպումները տպավորություն են ստեղծում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդունելի է աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների համար:

– Ամբողջ աշխարհին ցանկացած երկրի թույլ, անողնաշար ղեկավարը շատ ձեռնտու է, որովհետեւ Արեւմոտքը կանչում է իր ծրագիրն է դնում, որի հետ համաձայնում է եւ ուրախանում, թե իրեն ընդունեց այս կամ այն մարդը, այսինչ ղեկավարը, ու Հայաստանում ցույց կտա, թե տեսեք` ինձ դրսում ինչպես ընդունեցին: Նույն կերպ էլ ՌԴ նախագահն է ընդունում: Բայց խոսքն այն մասին է, որ թուլացած ու ոչնչացված Հայաստանին յուրաքանչյուրն ուզում է ինքը տիրություն անել: Բոլորս հասկանում ենք, որ այս խնդիրն է լուծվում: Եվրամիությունն ասում է`  Հայաստան ու Ադրբեջան, եկեք իմ մոտ, ես եմ ձեր տերը, իմ ցանկության շրջանակում, իմ հովանու ներքո արեք այսպես, Ռուսաստանն էլ ասում է` ոչ, իմ հովանու ներքո պետք է լինի: Այսինքն` երկուսն էլ նույն են ասում` Հայաստա՛ն, ինչ-որ ուզում են, տուր, որովհետեւ Ադրբեջանը ուժեղ է, գազ ունի ու իրենց պետք է: Իսկ Հայաստանում ո՞վ կզիջի, իհարկե` Նիկոլը, որովհետեւ անասնական վախ ունի Պուտինից եւ Ալիեւից: Բոլորը շատ լավ հասկանում են եւ դրա համար էլ իրենց պետք է, որ նա լուծի այս խնդիրները: Ստացվում է, որ բոլորին այսպես ձեռնտու է, բացի հայ ազգից, որովհետեւ այս ամենն ի վնաս Հայաստանի է:

– Օրեր անց Հայոց ցեղասպանության տարելիցն է: Հիմա փաստացի իրավիճակ է փոխվել` հայաստանյան իշխանությունը ոչ թե այս հարցում պահանջատեր է, այլ պատրաստ է խաղաղության թուրքերի հետ: Ի՞նչ սպասել խոստացված, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանից»:

– Խնկո Ապոր «Գայլն ու գառի» մեջ գառն էլ է ասում, որ խաղաղություն է ուզում, բայց գայլի ու գառի միջեւ խաղաղություն չի կարող լինել: Հիմա այդ գառնուկի դերում խաղաղություն են մուրում, մինչդեռ մարդկության պատմության մեջ միակողմանի խաղաղություն չի լինում, թույլի հետ խաղաղության շուրջ չեն բանակցում: Գառը խնդրում էր խաղաղություն, ստացա՞վ: 

«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՓԱԽՉՈՂԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ, ԱՅՆ ՔՈ ՀԵՏԵՒԻՑ ԳԱԼՈՒ Է ՈՒ ՄՏՆԻ ՏՈՒՆԴ»

– Իշխանությունը հակադարձում է, թե խաղաղություն չեք ուզում, բա պատերա՞զմ եք ուզում, ռեւանշի՞ստ եք:

– Պատերազմը քո ուզելով կամ չուզելով չէ: Պատերազմից փախչողը խաղաղություն չի գտնում, այն քո հետեւից գալու է ու մտնի տունդ: Միշտ այդպես է լինում, մարդկության պատմությունն ուսումնասիրեք: Ուրիշ ձեւ չի եղել, մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է,  յուրաքանչյուր ազգ իր կենսատարածքի համար կռիվ է տվել, նույնիսկ կենդանական աշխարհն է իր կենսատարածքի համար կռիվ տալիս: Միայն  կենդանական աշխարհից ընտանի կենդանիներն են, որ համակերպվում են ու իրենց պետք է պահել, կերակրել, իսկ երբ ուզենան` կթեն, խուզեն ու մորթեն: Այս մարդիկ ուզում են այդպիսի կարգավիճակ, միայն թե իրենց աթոռները լինեն եւ կառավարություն-ամառանոց-Ազգային ժողով եռանկույնին լինի հայկական, իրենց այդքանը հերիք է: Մի քանի օլիգարխ էլ կա, որ մտածում է, թե կարեւորն իրենց բիզնեսը լավանա, Թուրքիայից ապրանք բերեն, ծախեն, խանութպանի հոգեբանություն է եւ վերջ:  Ժողովուրդը հաղթել է հայ ազգին, այդպես եղել է Ցեղասպանության ժամանակ, 1918-20 թվականներին, երբ 10 թուրք զինվոր գալիս էին եւ մի ամբողջ գյուղի տղամարդկանց լցնում էին մարագներն ու վառում: Բայց որեւիցե մեկը թող չմտածի, թե հայ գենը մեռել է: Հայ ազգը ճնշված է, հոգնած, տանջված, հիասթափված, բայց կա:

– Մենք Ցեղասպանությունից հետո` շատ կարճ ժամանակ անց ունեցանք Սարդարապատի հերոսամարտ ու հաղթանակներ: Հիմա դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք, որ հայ ազգն արթնանա:

– Սարդարապատի հաղթանակը եղավ այն ժամանակ, երբ հայ ազգը հասկացավ, որ էլ տեղ չունի նահանջելու, հիմա, կարծես, հասել ենք այդ կետին: Այնպես որ, ես հավատում եմ այն շարժմանը, որը սկսվել է: Մարդիկ ինքնաբուխ գալիս են Ազատության հրապարակ եւ վաղը-մյուս օրը ավելի շատ կլինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈւՂԻՂ․ Բողոքի ակցիա ՀրազդանումԺողովո՜ւրդ, ոտքի ելեք, երկիր ենք կորցնում չարբախցիները պարալիզացրել էին խաչմերուկներըԱպարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի ՄասունքարանըԱՄՆ համալսարաններում զանգվածային բողոքի ցույցեր են (լուսանկարներ)«Կամք»-ը կոչ է անում ապակենտրոն դուրս գալ փողոց, կազմակերպել անհնազանդության միջոցառումներԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՀայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ ՆիկոլՔննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցության հարցերՀայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչումները Վալենսիայում Այսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՔաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըԱրցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է (Video)«Հայաստանը հոգու մեջ» պոեզիայի մրցանակաբաշխություն, որ կազմակերպել էին բելոռուս եւ հայ գրողները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մանումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում ենCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ՇոյգուԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱստղագուշակ` ապրիլի 26-ի համարՍպասվում է առանց տեղումների եղանակԱդրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանելԵրեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձելԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա Հակոբյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода