ԱԺ նոր պատգամավորն այսօր երդվեց
ՆորություններԱզգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ խորհրդարանն ունի նոր պատգամավոր։
«Հիշում եք` Մանե Թանդիլյանն իր պատգամավորական մանդատը վայր էբդրել։ Շնորհակալություն հայտնենք նրան համագործակցության համար։ ԿԸՀ-ն ներկայացրել թ ԱԺ-ի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցման պատգամավոր Մանե Թանդիլյանն մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 5 արձանագրությունը, որի համաձայն մանդատը տրամադրվում է«Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 4 ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ստեփան Ստեփանյանին»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Ստեփան Ստեփանյանն ԱԺ ամբիոնից երդվեց։