Iravunk.com | «ԿԱՐՈՏ ԵՆՔ ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ...»
«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության Թակեր Կարլսոնը հրապարակել է հարցազրույց փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ (Տեսանյութ) Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ) Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial Times Մեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին «Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.am Այսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումը

«ԿԱՐՈՏ ԵՆՔ ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ...»

Արխիվ 12-16

 

«ԿԱՐՈՏ ԵՆՔ ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ...»

Ռեժիսոր, դերասան ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, որը բախտ է ունեցել խաղընկերը լինելու Ազատ Շերենցի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի եւ այլ մեծերի, այսօր թատրոնում անելիք չունի: Ըստ նրա` թատրոններում հիմնականում երիտասարդ սերունդն է, ինչի մասին դերասանը սիրով ու ուրախությամբ է շեշտում, իսկ տարեց դերասանները` հարկավոր են միայն տարին մեկ կամ երկու անգամ:«ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԱՀ Է...»
-Իմ թատերական վերջին կարիերան եղել է «Նորք» թատոնում, որից հետո քանդվեց երկիրը, թատրոնները չէին գործում, սկսեցի աշխատել Ազգային ռադիոյում` առաջին ծրագիրն էի վարում: Թատրոն չեմ ուզում վերադառնալ, նախ` տարիքս, հետո` օրերս թատրոններից մեկում էի, անուն չեմ նշում, բոլորն են այդ վիճակում. իմ տարիքի դերասանները թատրոնում այլեւս անելիք չունեն: Կարող է մեկ կամ երկու կերպար լինի, այն էլ` գուցե տարվա մեջ մի դեր խաղաս, որովհետեւ թատրոններում կան իմ տարիքի 10-15 դերասան: Դու կարող ես աշխատավարձ ստանալ ու ոչինչ չանել, ինչը դերասանի համար մահ է:

 

 

Քավ լիցի, լավ է, որ երիտասարդներն են խաղում թատրոնում, թող Աստված իրենց կանաչ ճանապարհ տա, արդեն իրենց ցուցադրվելու, ճանաչվելու եւ արվեստը բարձրացնելու ժամանակն է:  Այսօր դասավանդելով Երեւանի մշակույթի պետական քոլեջում` որքան էլ կարողանում եմ ուսանողներիս արվեստի նրբությունները հաղորդել, ու նրանք էլ իմ տվածի 30-40 տոկոսն էլ կինոյում ու թատրոնում օգտագործեն, չգնալով էժանագին ֆիլմերի ու ներկայացումների հետեւից, հրաշալի կլինի: Չգնան փողաբեր ներկայացումների հետեւից, որոնք ոչինչ չեն տալիս հանդիսատեսին` 5-15 րոպե ծիծաղեցնելուց հետո դահլիճից դուրս են գալիս դատարկ:
- Այստեղ մեղավորությունն ո՞ւմն է:
- Մենք դպրոցական տարիներին Պատանի հանդիսատեսի թատոնում տարին 3 անգամ պարտադիր աբոնոմենտային ներկայացումներ էինք նայում, հետո մնում էինք դահլիճում ու քննարկում էինք ներկայացումը: Դասարանում 30 աշակերտ էին, միայն ես դարձա դերասան եւ ռեժիսոր: Այսինքն` այդ ժամանակ թատրոնի համար պատրաստվեց նաեւ գրագետ հանդիսատես: Իսկ այսօր մենք էկրանից ի՞նչ ենք  տալիս երիտասարդ սերնդին եւ ինչ ենք սպասում նրանցից: Եթե տոպրակով ադիբուդիով են գնում ներկայացում նայելու, կամ` ներկայացման ընթացքում շոկոլադի թուղթը` շըխկ, շըխկ բացում ու կըռտ ծամում, էլ ի՞նչ սպասենք... Կարոտ ենք լավ հանդիսատեսի, ինչպես նաեւ` լավ բեմադրության ու լավ ֆիլմի: Ռուսը մի Չապաեւ է ունեցել` ամբողջ աշխարհը ճանաչում է նրան: Արցախյան պատերազմի հերոսներ ունենք, ամեն մեկը մի լեգենդ, բայց նրանց ճանաչելու համար ոչինչ չի նկարահանվում:
«ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ
ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ ՀԵՌԱՑՆԵԻՆ»
-Պարոն Թադեւոսյան, անցյալ տարի Ձեր ուսանողների հետ բեմադրեցիք Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
- Այո, պիեսն իմ ուղեղում եղել է դեռեւս ուսանողական տարիներից: Նույնիսկ` հատված բեմադրելու պատճառով քիչ էր մնում ինստիտուտից հեռացնեին, որովհետեւ խորհրդային ժամանակներում Մուշեղ Իշխանը` որպես դաշնակցական, արգելված հեղինակ էր: Բայց Մարատ Մարինոսյանի շնորհիվ ես մնացի, ավարտեցի: Նրա պիեսներից «Կիլիկիո արքա» բեմադրության մեջ որպես բժիշկ եմ խաղացել «Նորք» թատրոնում: Իսկ մինչ այդ, Մուշեղ Իշխանի հետ կապված եմ եղել քրոջ` Նուշիկի միջոցով: Երբ սկսեցի դասավանդել, որոշեցի բեմադրել այս պիեսը: Ճիշտ է, սկզբում եղան լեզվական դժվարություններ ու անհարմարություններ, բայց հաղթահարեցին` կամաց-կամաց ջերմացան այդ պիեսի վրա: Իմ նպատակը ոչ միայն արեւմտահայերենի հետ ծանոթացնելն էր, այլ նաեւ 100-րդ տարելից էր, պիտի հասցնեինք բեմադրել, որովհետեւ դա ուխտ է յուրաքանչյուրիս համար` հիշել, սերնդեսերունդ փոխանցել, ոչ թե` ողբալ, դռներ ծեծել, ծնկի գալ, աղաչել, որ խնդրում ենք, ընդունեք մեր Ցեղասպանությունը, ամա՜ն, մենք ծեծված ու կոտորված ժողովուրդ ենք:
«ՀԱՎԱՏԱՑԵԼ ԷԻՆ, ՈՐ ՕՀԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԷՐԳԻՐ»
-Իսկ այդ դեպքում ի՞նչ անենք, ո՞րն է ճանապարհը:
- Ցանկացած ազգի առջեւ սա կարող է ծառանալ, յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ մեծ ցավ ու սուգ է ապրել հայը ու մի պահ գիտակցորեն լինի հայ եւ սրտով մոտենա այս իրողությանը: Այս պիեսում խնդիրը հենց այդպես է դրված` արյան կանչ կա, վերջապես կա ժողովրդի հիշողություն, որ երբեք չի ջնջվում, որովհետեւ ամեն մի ծնված հայի մեջ նստած է Եղեռնի զգացողությունը: Պիտի պատմությունից դասեր քաղենք, բազմադարյա պատմության մեջ մասնատվեցինք, եկանք, հասանք ընդամենը 30 հազար քառ.կմ-ի վրա եւ այսօր էլ մասնատվում ենք, լքում ենք հայրենիքը, որտե՞ղ է մեր սխալը: Այն երազանքը` ի վերջո վերադառնալ ու տիրանալ մեր պատմական հողերին` ոչ թե պատերազմի շնորհիվ, այլ հասցնել մարդկային գիտակցությունն այն տեսակետին, որ ասեն` սա ձերն է, եկեք, տիրացեք, նստեք ձեր պապենական տներում: Չգիտեմ թե ինչպե՞ս, ե՞րբ, բայց յուրաքանչյուր հայի մեջ էրգիր գնալը չի մոռացում: Հետաքրքիր մի պատմություն կա. տարիներ առաջ Օլգա Մելիք-Վրթանեսյանը հեռուստատեսությունում բեմադրում էր Մուշեղ Գալշոյանի «Ծովասարի Օհանը» պիեսը, ես էլ խաղում էի այնտեղ, մի հետաքրքիր տեսարանի ականատես եղանք: Այն տեսարանը, երբ Ծովասարի Օհանին` այդ հայկական հովերով խելագարված ծերունուն տեղափոխում են հոգեբուժարան, իսկ նրան թվում է, թե սահմանները բացվել են ու իրեն տանում են էրգիր, հրապարակում մեքենան կանգ է առնում ու Օհանը գոռում է` էհե՜յ, շնչավորնե՜ր, էրգիր է կերթա՜մ... Այդ տեսարանը նկարահանելիս` գյուղի ծերունիներին օգտագործել էին մասսայական տեսարանում, բոլորը համոզված` մեքենայի հետեւից վազում էին, թե` Օհա՜ն, մեզի լե տար, մեզի լե տար... Երբ տեսարանը նկարահանված էր ու ստոպ տրվեց` 2-րդ դուբլը պիտի նկարեինք, տեսնեիք` թե ոնց թեւաթափ եղան նրանք: Իսկապես հավատացել էին, որ Օհանը գնում է էրգիր: Օհանի դերում էլ` Զարեհ Տեր-Կարապետյանն էր խաղում, այնքան լավ էին գրիմ արել, որ կարծես իսկապես հարեւան գյուղի մի ծերուկ էր:
«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԱՅԴ ՀԵՂԻՆԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ»
-Պարոն Թադեւոսյան, այդքան տարված լինելով Մուշեղ Իշխանով` բախտ ունեցե՞լ եք հանդիպելու նրա:
- Մի անգամ, մահվանից առաջ, երբ եկավ Հայաստան, հանդիպում եղավ իր հետ: Չնայած` չկարողացա ոչ մի հարց տալ, քանի որ ամբոխը շատ էր, ուղղակի բախտ ունեցա իրեն տեսնելու եւ լսելու: Դա արդեն հեղափոխությունից հետո էր, դրանից հետո մահացավ: Այդ ժամանակ նա ինչ զարթոնքի մեջ էր, այն, ինչ գրել էր, աչքի առաջ տեսնում էր, որ վաղը պիտի կատարվի: Թե հանգամանքներն ինչպես փոխվեցին, արդեն բոլորիս հայտնի է, թե ուր ենք տանում մեր անկախության նավը: Նուշիկի շնորհիվ ծանոթացա այդ փառահեղ մարդու հետ, որը չէր տպագրվում Հայաստանում, չկային գրքերը... Իսկ Նուշիկը ամեն անգամ եղբոր մոտից վերադառնալիս` պատառիկներ էր բերում կոմունիստների ժամանակ ու անօրինական էին տարածվում այդ հեղինակի գործերը:
- Հիմա որեւէ կապ կա՞ տիկին Նուշիկի հետ:
- Նա էլ է արդեն մահացել: Բայց երբ Արտաշես Հովհաննիսյանը «Նորքի» թատրոնում «Կիլիկիո արքան» էր բեմադրում, տիկին Նուշիկը գրեթե ամեն օր փորձերին մասնակցում էր եւ անընդհատ նամակագրական կապերի մեջ էր եղբոր հետ, որ բեմադրվում է պիեսը:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ


«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԹակեր Կարլսոնը հրապարակել է հարցազրույց փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի հետ (Տեսանյութ)Հուսիթիները ոչնչացրել են Բիրտինայային պատկանող հերթական նավը (Տեսանյութ)Ռուսաստանը խոշոր հարձակման է նախապատրաստում մայիսի վերջին կամ հունիսին. Financial TimesՄեր հերոսական ժողովրդին անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին Հրայր Կամենդատյանն առաջարկում է գնալ տեղական հանրաքվեի Անելու եմ ամեն ինչ` Հայաստանի հավաքական վերադառնալու համար. Բայրամյան«Սահմանապահը, որ կանգնի դուք անվտանգ կլինեք, բայց կարող է՝ մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»․ պատգամավորը մեջբերեց Փաշինյանի խոսքերը.Aysor.amԱյսօր հակառակորդը ադրբեջանական Մազամ (Məzəm) գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարՀանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub«Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)ԽՍՀՄ քարտեզներով 4 գյուղը պատկանել են Խորհրդային Ադրբեջանին․ Արդարադատության նախարարության պարզաբանումըՀրատապ. հավաքվում ենք Կառավարության շենքի մոտ` աջակցելու կիրանցիներին. «Կամք»Նիկոլը հող է նախապատրաստում՝ Իլհամի հրահանգը կատարելու համար.Yerevan Times«Կյանքում ամենադժվար բանն ինձ համար ընտրելն է». Աննա Մանուչարյանի ֆոտոշարքըՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода