Iravunk.com | «ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՐՎՈՒՄ»
Թեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի Երեւան ՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխան Երեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր Վարդանյան Սի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ) Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Սրբազան Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Նիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ) ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2) Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՐՎՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵԾ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ Է ԴՐՎՈՒՄ»

 

Աշխարհաքաղաքական ամենաթեժ կետերից մեկն այսօր դարձել է Մերձավոր Արեւելքը, մասնավորապես` Սիրիան, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց ուժերն են փորձում, ընդ որում` ոչ թե միջազգային հարթակներում միմյանց վրա մատ թափ տալով, այլ ռազմական գործողությունների լեզվով: Գրեթե Հայաստանի քթի տակ տեղի ունեցող վերոնշյալ իրադարձությունների ու դրանց հնարավոր զարգացումների մասին էլ «Իրավունքը» պարզեց արտաքին քաղաքականությունից իրազեկ գործիչների տեսակետները` այն ներկայացնելով «կլոր սեղան» ձեւաչափով:


«ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԼԻՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ»


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ խոսելով վերոնշյալ թեմայի մասին` նախ անդրադարձավ Թուրքիայի վարչապետի ելույթին. «Դավութօղլին Ուկրաինայում հայտարարել էր, թե Ռուսաստանը մինչեւ այսօր մտածում է, որ Սովետական Միությունը չի փլուզվել: Բայց կարծում եմ` Թուրքիան մի շատ պարզ ճշմարտություն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունն էլ վաղուց արդեն գոյություն չունի, եւ իրենց չհիմնավորված նկրտումները Արեւելյան տարածաշրջաններում` հատկապես Մերձավոր Արեւելքում, որեւէ լավ բանի չեն բերելու: Թուրքիան պետք է իր կառուցողական մասնակցությունն ունենա գլոբալ անվտանգության հարցում, եւ այս պարագայում Թուրքիայի եւ Ռուսաստանի որեւէ հակադրություն առաջին հերթին հենց Թուրքիայի շահերից չի բխում: Եվ երկրորդ` Թուրքիան պետք է կարողանա նաեւ միջազգային հանրության հետ անկեղծ լինել: Այսօր եվրոպական շատ պետություններում խոսվում է, թե արդյոք ճիշտ է Թուրքիային վստահել` հենց թեկուզ փախստականների հարցով: Նրանց ոչ ադեկվատ վերաբերմունքը եվրոպական տարածաշրջանի անվտանգության եւ ընդհանուր խնդիրների լուծման վերաբերյալ պետությունների մոտ առաջ է բերել անվստահության հիմնավորված մոտեցումներ: Եվ, ընդհանրապես, Թուրքիայի դերակատարությունը ժամանակակից աշխարհում գնալով մեծ հարցականի տակ է դրվում, եւ դրան գումարվում է նաեւ իր ներքին բազմաթիվ խնդիրների առկայությունը»:

Ըստ պատգամավորի` այս իրավիճակում, բնականաբար, Թուրքիան չի կարող պատասխանատու լինել տարածաշրջանի համար, հետեւաբար, նրանք պետք է իրենց մտքում ունեցած առաջնային դերակատարությունները զիջեն ու անցնեն հետին պլան. «Իսկ այն պետությունները, ովքեր ի զորու են լուծել եղած անվտանգության խնդիրները նաեւ Մերձավոր Արեւելքում, պետք է առանց խոչընդոտների զբաղվեն դրանով»:


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ԹԱՏԵՐԱԲԵՄ»


Իսկ թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ կարծիքով. «Ռուսաստանն ու Թուրքիան 2011 թվականից էին Սիրիայում չափում ուժերը, ուղղակի նախորդ աշնանից այն ավելի ակնհայտ եւ ինտենսիվ է ընթանում: Բախումն անուղղակի է` Ռուսաստանն աջակցում է Բաշար Ասադին, իսկ Թուրքիան` Ասադի դեմ պայքարող եւ իր ազդեցության տիրույթի խմբավորումներին: Պայքարը նաեւ դիվանագիտական եւ քարոզչական է: Կարծում եմ` քանի դեռ սիրիական հակամարտությունն այս ձեւով գոյություն ունի, ապա Թուրքիայի եւ Ռուսաստանի հակադիր շահերն ու հետաքրքրությունները բերելու են նոր բախումների, լարվածության պահպանման, երկկողմ եւ տարածաշրջանային բնույթի տարատիպ զարգացումների»:

Թե այս իրավիճակն ի՞նչ ազդեցություն կունենա, մեր երկրի ու նրա սահմանների վրա, թուրքագետը նախ շեշտեց, որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում կարեւոր տեղ ունի նաեւ Հայաստանը. «Նախ` Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, եւ դաշնակիցներն ունեն մի շարք պարտավորություններ: Եվ հետո` Թուրքիան մի երկիր է, որը թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի դեմ, իսկ պատմական խնդիրներն էլ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ ամենասուր ձեւով է արտահայտված: Այս իրավիճակում, իհարկե, Հայաստանն առաջնային փուլում է: Կարծում եմ` հնարավոր թուրք-ռուսական լայնածավալ ռազմական գործողություններն ուղղակի վտանգ կլինեն Հայաստանի համար` հաշվի առնելով ոչ միայն ՀՀ տարածքի ՌԴ ռազմաբազան, այլ նաեւ ՀԱՊԿ-ի անդամ լինելն ու դաշնակցային պայմանագրերը: Սա նշանակում է, որ Հայաստանը եւս կարող է լինել ռազմական բախման թատերաբեմ»:

Բայց, այնուամենայնիվ, Գ. Պետրոսյանը դեպքերի նման զարգացման հավանականությունը շատ փոքր է համարում եւ գտնում է, որ Թուրքիան եւ ՌԴ-ն այս փուլում կշարունակեն պայքարը Սիրիայի տարածքում եւ Սիրիայի շուրջ միջազգային զարգացումների համատեքստում:


ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ


Մինչդեռ Ա. Զաքարյանը կարծում է, որ ոչինչ բացառել չի կարելի. «Այս ընթացքում հետեւելով Թուրքիայի գործողություններին` պետք է ասեմ, որ դրանք միշտ էլ անկանխատեսելի են եղել: Եվ ընդհանրապես Թուրքիան իր պատմության ընթացքում երկակի դիրակատարություն է ունեցել, եւ այն միանշանակ չի եղել: Բայց նույն ժամանակ պետք է ընդգծեմ, որ Հարավային Կովկասի անվտանգության համակարգը կառուցված է այնպիսի մեխանիզմների վրա, որ Թուրքիան թեպետ շատ վաղուց երազում է խաթարել այն, բայց նաեւ ինչ-որ առումով հասկանում է, որ իր ուժերից վեր գործընթաց է»:

Այս համատեքստում Գ. Պետրոսյանն էլ անդրադարձավ Արցախյան հակամարտությանը, որը Թուրքիայի հրահրմամբ կարող է սրվել Ադրբեջանի կողմից. «Այն եւս անուղղակի ազդում եւ ազդելու է ռուս-թուրքական հարաբերությունների սրացման վրա, բայց կրկնում եմ` երկուսի համար կարեւորը Սիրիան է եւ Սիրիային առնչվող իրադարձությունները: Ի վերջո, Արցախյան հակամարտությունում լարվածության նոր չափաբաժինը կշեղի նաեւ Թուրքիային, ով այստեղ նույնպես իր շահերն ունի: Ուստի` Թուրքիայի համար էլ սա կնշանակի նոր ճակատ` իր բոլոր հետեւանքներով»:


«ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ 14-ՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՍՊԱՍԵԼԻ ՉԷ»


Ամեն դեպքում, մեր բանախոսները լավատեսությամբ են զինված եւ չեն տեսնում ռուս-թուրքական հերթական պատերազմի հավանականություն, որում այսպես, թե այնպես կներքաշվեր Հայաստանը: Եվ եզրափակելով թեման` ԱԺ պատգամավորը հավելեց. «Լարվածությունը շարունակություն կունենա, եւ դրա հիմքերը կան` Թուրքիայի ոչ կառուցողական գործողությունների արդյունքում, բայց պատերազմական բախումներ, չեմ կարծում, լինեն»: Նույն տեսակետը հայտնեց նաեւ թուրքագետը. «Ինչպես վերը նշեցի, ռուս-թուրքական 14-րդ պատերազմը մոտ ապագայում սպասելի չէ: Առավել տեսանելի եւ շոշափելի է «ռուս-թուրքական պատերազմը Սիրիայում» իրավիճակը»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Թեպետ հորդառատ անձրեւ է գալիս, բայց Բագրատ սրբազանի առաջնորդած երթը շարունակում է քայլել դեպի ԵրեւանՖՈՏՈ. Ով է Գյումրիում Դ Ա. Ժ Ա Ն դեպքից մա hացած երեխանԵրեւան-Սեւան ճանապարհին մարդիկ մեքենաներով միանում եմ երթին. Արթուր ՎարդանյանՍի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԱյս տանը ողջ-ողջ այրվել եմ 3 և 4 տ. երեխաները. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода