Iravunk.com | «ԵԹԵ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅԱՆԸ ՈՏԱՏԱԿ ՉԸՆԿՆԻ, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԻ ԱՐԺԵՔՆԵՐ»
Ձեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ Այնթապլեան Դըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավոր Սրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ) Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. Փաստաբան Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ) ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ «Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել» ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«ԵԹԵ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅԱՆԸ ՈՏԱՏԱԿ ՉԸՆԿՆԻ, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԻ ԱՐԺԵՔՆԵՐ»

Արխիվ 12-16

 

«ԵԹԵ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑԻ ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅԱՆԸ ՈՏԱՏԱԿ ՉԸՆԿՆԻ, ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԻ ԱՐԺԵՔՆԵՐ»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Չարտասանված Նոբելյան ճառեր» ֆիլմաշարը, որը հանդիսատեսին ներկայացվեց անցյալ տարեվերջին, մինչեւ այսօր էլ դեռ շարունակում է իր ճանապարհը ե՛ւ համացանցում, ե՛ւ փոքրիկ ցուցադրությունների շնորհիվ: «Իրավունքի» հետ զրույցում ֆիլմի բեմադրիչ, հեռուստահաղորդավար ԱՐԹՈՒՐ ԲԱԽՏԱՄՅԱՆՆ ասաց, որ ստեղծագործական խումբը նկարահանումների ընթացքում հայտնաբերել ու բացահայտել է մեծագույն բանաստեղծներին, նրանց կյանքը, ճանապարհը: Դրա համար անցել են այսօրվա Թուրքիայի, Ստամբուլի այն փողոցներով, որտեղ գրողներն ապրել ու ստեղծագործել են: Ըստ մեր զրուցակցի` սա հարյուրամյա կարոտի ու կորստի ճանապարհն է, որը ֆիլմի միջոցով ներկայացվում է հանդիսատեսին: «Չարտասանված Նոբելյան ճառեր» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է եղեռնազոհ չորս արեւմտահայ գրողների` Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի այն երեւակայական Նոբելյան ճառերը, որ նրանք կարող էին ասել Ստոկհոլմի բեմում` Նոբելյան մրցանակ ստանալիս, սակայն չկարողացան, որովհետեւ չարաբաստիկ 1915 թվականն ընդհատեց նրանց կյանքը:«ԿԱՐԾԵՍ, ԿՅԱՆՔՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ ՆՈՐԻՑ ԿՐԿՆՎԱԾ ԼԻՆԵԻՆ»

 

 

-Ֆիլմն ամբողջովին նկարահանվել է Ստամբուլում եւ հարակից շրջաններում` ընդգրկելով բազմաթիվ բնակավայրեր:  Այդ ժամանակ Թուրքիայում ընթանում էին պառլամենտական ընտրություններ, եւ մի կողմից` նկարահանման համար լավ շրջան էր, բայց մյուս կողմից` դժվարություններով լի: Ընտրությունների ամենավերջին կիզակետի այն տասն օրերն էին, ու փողոցները լեցուն էին մարդկանցով: Հասկանալի է, որ այդ ամենը որոշակի դժվարություններ էր ստեղծում. նկարահանումներ իրականացնել սկսած հայտնի վայրերից, որոնք ուշադրության կենտրոնում չեն, բայց այդ ժամանակ ավելի շատ են դառնում ուշադրության կենտրոնում, նկատի ունեմ հայկական հիվանդանոց, գերեզմանատուն կամ դպրոց, որոնց ուղղությամբ, բնականաբար,  իշխանությունների ուշադրությունն ավելի է սեւեռվում, առավելեւս, որ պատգամավորության երեք հայ թեկնածու կար: Կարծես, կյանքն ու ժամանակը նորից կրկնված լինեին, նույն 100 տարի առաջ, ինչով սկսեց եւ ինչպես ավարտվեց, նաեւ հիմա էր կրկնվում: Ինչեւէ, չնայած դժվարություններին` ֆիլմը ցուցադրվեց որոշակի կինեմատոգրաֆիական շրջանակի համար:
- Ցեղասպանությանը զոհ գնացած գրողների թիվը կարող ենք էլի շարունակել, բայց ինչո՞ւ հենց այդ 4-ն ընտրվեցին:
- Կան էլի գրողներ, բայց, կարծես թե, նրանք ամենահանրահայտներն էին` այսօրվա դպրոցականի ականջին: Այդ ամենի հետ ընդգրկելով ամենահայտնիին` վստահ էինք, որ նրանց շատ կաղապարված գիտեն` իրենց տեսակները, լինելու կերպը, որոնց շատ դասական ինչ-որ նախադասություններով են վերաբերվում, ուր մնաց` թե անհայտներին: Այսինքն` փորձելով այս ամենահայտնիի ամենաանհայտ կողմերը եւ դրսեւորումը ներկայացնելով` որոշակիորեն ազդել ու խթանել, որ մարդը շարունակի իր հետազոտությունն ու փնտրումները` ինչ եղել է եւ կա  շրջապատում:
- Ասացիք, որ ֆիլմը ստեղծելիս «Վիքիպեդիայով» չեք առաջնորդվել, որովետեւ շատ հաճախ այնտեղ ոչ ճիշտ ինֆորմացիա է հանդիպում: Բայց որպես փաստավավերագրական ֆիլմ, փաստերն ինչպե՞ս եք պեղել:
- Ֆիլմի ակունքը փաստն է, հրապարակային ելույթ կամ հրապարակային, բայց նույնիսկ շատ քիչ ծանոթ մի ելույթ: Վստահորեն, Գրիգոր Զոհրապը, որ երիցուկների եւ կանանց մասին ինչ-որ մի բան ունի գրած, կարծում եմ, շատ լավ բանասիրական հետաքրքրություն եւ կրթություն ունեցող մարդն էլ կարող է  չիմանալ ու դրա վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ Զոհրապն ուներ շատ ուշադրության արժանի ուրիշ աշխատություններ: Բայց նման փաստագրությունից ելնելով գալիս էր երկրորդ` ամենաբարդ հարցը, այս տեքստը եւ այս փաստագրությունն ինչպես վերածել պատկերի, ինչպես գտնել դրան զուգահեռ փոխաբերությունները, երբ ոչ թե դու դառնաս բազմաշերտ տեքստի ընկալող, այլ նաեւ հայացքը, աչքիդ եկածը քեզ հետ տանի ու բերի գեղարվեստական մի  լուծման:
- Նկարահանման ընթացքում խոչընդոտների ու բարդությունների չհանդիպեցի՞ք Թուրքիայում:
- Ամենամեծ խոչընդոտը ո՛չ ոստիկանն է, ո՛չ ժանդարմը` որ երկրում էլ ուզում է լինեմ, ինձ Հայաստանում էլ են մի քանի անգամ ձերբակալել, Ֆրանսիայում էլ, Թուրքիայում էլ, Պարսկաստանում էլ: Ամենամեծ խոչընդոտն այն է, երբ ինքդ չես հասկանում` ինչ ես ուզում եւ երբ առավոտյան արթնանում ես ու չգիտես` հիմա մեծ քաղաքում նստած` ինչ պետք է անես: Մեծամասամբ ամեն ինչ գտնված էր գնալուց առաջ, շատ լավ ճանաչելով քաղաքը, բոլոր անհրաժեշտ վայրերը, բայց կան բաներ, որոնք թելադրվում են ընթացքում: Օրինակ` նույն պառլամենտական ընտրությունները նոր իրավիճակ բացեցին. փոխվեց մարդկանց կյանքը, ռիթմը, ընթացքը, դու հանգիստ չէիր կարող աշխատել, որովհետեւ միտինգ էր, որի ժամանակ կարող է արցունքաբեր գազ բաց թողնեն, արդեն սկսում է խոչնդոտ հանդիսանալ: Մի ուրիշ դեպքում այդ ժամանակ բոլորը նկարում են եւ ինչ-որ մի նկարողի բոլորովին ուշադրություն չեն դարձնում:
- Այսինքն` ընտրությունները նպաստեցին նկարահանումներին ու պահը որսացի՞ք:
- Այո, պահ որսալն էր ու որոշակի ճկունություն ցուցաբերելը: Օրինակ` Իշխանաց կղզիներ-Ստամբուլ ճանապարհը 8 անգամ գնացել-եկել ենք, ամեն անգամ խոչընդոտում էր վատ արեւը, կադրը վատ էր ստացվում: Բայց մենք ի վերջո ստացանք:
- Ֆիլմի ճակատագիրը ինչպե՞ս եք տեսնում:
- Նախ, այն հասանելի է համացանցում եւ հետո, թարգմանել ենք անգլերեն: Առաջին միջազգային պրեմիերան կայացավ Լոնդոնում եւ շատ հետաքրքիր ընդունվեց: Մտածում եմ, որ այն ռուսական միջավայրի համար էլ է կարեւոր, թվում է, թե մենք լեզու գիտենք, բայց չունենք լավ թարգմանիչներ` ռուսական լեզվամտածողությամբ:
- Ֆիլմը հեռուստաէկրանին կլինի՞:
- Այո, մի օր կլինի: Մի օր հեռուստաընկերությունն ինքը կգա խնդրելու, որ ցուցադրի ֆիլմը:
«ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱԷԿՐԱՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՄԵԾԱՆՈՒՄ»
-Անդրադառնանք նաեւ հեռուստատեսության խնդիրներին:
- Հեռուստատեսությունը լեցուն է խնդիրներով, շարունակ ինչ-որ մեկին ինչ-որ մի բան դուր չի գալիս:
- Հիմա կարծես հեռուստեսությանը, եւ ոչ միայն, փոխարինելու է եկել համացանցը:
- Ուղղակի դիտելու ձեւն է փոխվել, բայց լավ կլինի, որ հեռուստատեսությունը անմիջապես ուրիշ մոտեցում վերցնի: Եթե հեռուստատեսությունն ուզում է համացանցի օպերատիվությանը ոտատակ չընկնի, պետք է սկսի արժեքներ ստեղծել: Այսինքն, որ ցանկացած պահի կարող ես նայել, այս պարագայում ոչ թե պլանշետի մեծությամբ, այլ մեծ էկրանին: Ինչո՞ւ են հեռուստաէկրանները գնալով մեծանում, այսինքն կինոդահլիճը մտնում է քո տուն, իսկ այդտեղ վատ արտադրանք չես կարող նայել: Հեռուստատեսությունը պետք է գա հասնի այդ բարձրակարգ պատկերային արտադրանքին, եւ մարդուն հետաքրքիր կլինի կինոթատրոնի նման նստել իր տանը եւ նայել:
- Այսօր շատ են խոսում հաղորդումների վարկանիշների մասին, իսկ այդ ցուցակում սիթքոմներն ու սերիալներն են գերիշխում: Այսինքն` չկան սերունդ դաստիարակող հաղորդումներ:
- Կարծում եմ` պետք է ինչ-որ մի հեռուստաընկերություն` այս պարագայում Հանրայինն իր վրա վերցնի այդ պատասխանատվությունը` օրինակներ, նախատիպեր ստեղծելու, եւ կարողանա հետեւել, որ բարձր որակ պահպանվի: Մի ուրիշ խնդիր էլ կա, որի մասին մոռանում ենք, մեր լսարանն էլ է ախր շատ տարբեր դարձել: Այն ավելի բազմաշերտ է, քան 30 տարի առաջ, որոնք թերթ, ծրագիր էին գնում, խաչեր ու կլորակներ էին դնում, որ անպայման այդ հաղորդումը դիտեն: Հիմա նայելու շատ բան կա, եւ դաշտում շատ քիչ կողմնորոշված լսարան կա, չգիտի` ինչ դիտի: Նաեւ լսարանի կրթման խնդիր կա: Տարիներ շարունակ կինոթատրոն կամ օպերա չգնացած ու չլսած մարդուն այսօր շատ դժվար է միանգամից բերել ուրիշ արժեքների առջեւ ու ասել, որ սա շատ կարեւոր է` նստիր ու լսիր:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ


Ձեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել«ՀԱՃԱԽԵՑԻ ՍԱՄԲՈՅԻ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՐՍ ԽՍՀՄ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Է ԵՂԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода