Iravunk.com | ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՐԴԵՆ ՎՃԱՐՎԱԾԸ
Սի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ) Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Սրբազան Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Նիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ) ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2) Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո) Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ Դիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան

ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՐԴԵՆ ՎՃԱՐՎԱԾԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԱՐԴԵՆ ՎՃԱՐՎԱԾԸ

Այն, որ համատիրություններ կոչվածը հասարակության կողմից ընկալվում է որպես անիմաստ տեղը փող հավաքող կառույց, նոր բան չէ: Հայտնի փաստ է, որ մարդիկ հիմնականում այդպես էլ չեն հասկանում, թե` ի վերջո, ո՞ւր են գնում իրենց վճարած գումարները, քանի որ առավելագույնը, որ ստանում են իրենց վճարումների դիմաց, մեկ-երկու դուռ-պատուհան ներկելն է:

 

 

Բայց այդքանից հետո պարզվում է, որ վճարելով համատիրությանը՝ մեկ-երկու տարուց կարող է պարզվել, որ... պահանջում են կրկին վճարել: Համենայնդեպս՝ դա է պնդում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից մեկը՝ դժգոհելով «Հաղթանակ» համատիրությունից: Ըստ այդմ՝ համատիրության ներկայացուցիչն օրերս ներկայանալով բնակչին՝ «ուրախ լուր» է բերել՝ պարտք եք, պետք է վճարեք: Պատկերացրեք բնակչի զարմանքը, հաշվի առնելով, որ նա, համատիրությունների այս անհասկանալի գործելաոճի պարագայում անգամ, օրինակելի վճարող է: Ավելին՝ փաստը միգուցե հաճելի չէր համատիրություն այցելած աշխատակցի կամ այն մյուսի համար, ում հետ այցելածը մեկ-երկու անգամ հեռախոսով կապվեց, բայց պարզվեց, որ բնակիչը չի պահել բոլոր անդորրագրերը, որոնք հաստատում են իր վճարելու փաստը: Եվ դրանից հետո պարզվեց, որ այցելած աշխատակիցը մեղք չունի, նրան ուղարկել են, քանի որ համատիրության համակարգչում բնակչի անունով պարտք է ֆիքսված եւ այլն: Եվ առաջարկեց բնակչի կտրոններով գնալ համատիրություն եւ պարզել:

 

Թե ինչո՞ւ պետք է մարդն իրեն նման նեղություն տա եւ փորձի ապացուցել իր բարեխիղճ լինելը, դա դեռ հարցի մի կողմն է: Այլ բան, որ առկա կտրոնների պարագայում այդ ինչպե՞ս կարող է բնակչի հասցեին պարտք ֆիքսվել: Հնարավոր տարբերակները քիչ են. տվյալները համակարգիչ մտցնող աշխատակցի մեխանիկական թերացումն է: Երկրորդը՝ դիտավորյալ չի մուտքագրվել՝ գումարը յուրացնելու կամ հետագայում բնակչի վրա պարտք գրանցելու եւ էլի գումար պահանջելու ակնկալիքով, եւ եթե կոնկրետ դեպքում բնակիչը նույնիսկ վաղեմի կտրոնները պահած չլիներ, հանգիստ կկարողանային նրան պարտադրել եւս մեկ անգամ վճարել: Մինչդեռ՝ ամիսների վաղեմության կտրոններ ոչ-ոք էլ պահել պարտավոր չէ, եւ կարելի է ենթադրել, որ կան այնպիսի բնակիչներ, որ կտրոններ չունեն եւ հիմա ստիպված են նորից վճարել: Եվ երրորդը՝ ժամանակին գումար վերցնողը կտրոնը տվել է բնակչին, բայց փողը համատիրություն չի հասցրել: Կարելի է մեկ-երկու հնարավոր տարբերակ եւս մտածել, բայց հիմնականը` թվարկվածներն են:
Դրանից զատ՝ բնակիչը նաեւ պնդում է, որ մինչ օրս համատիրությունը եւ ոչ մի անգամ իրենց պարտքի մասին որեւէ պաշտոնական ծանուցում չի ներկայացրել: Ընդ որում, առկա կտրոնները վկայում են, որ մինչեւ այս տարեսկիզբ բնակիչը վճարել է, եւ եթե կար այդ հին պարտքը, այդ ինչպե՞ս է հերթական գանձումն արել կամ՝ գումար ստանալով՝ ինչո՞ւ ամեն անգամ չեն հիշեցրել հին պարտքի մասին ¥եթե, անշուշտ, դա կար¤: Էլ չասած, որ հին պարտքերի առկայության դեպքում համատիրությունը պարտավոր էր պաշտոնական զգուշացումներից հետո դիմել դատարան: Այսինքն, եթե նույնիսկ հնուց եկած պարտքեր լինեին, այն, որ այն գանձելու ուղղությամբ ոչինչ չի արվել, արդեն իսկ խոսում է համատիրության աշխատանքի «որակի» մասին:
«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՖԻՆՏԵՍՈՒՉՆ ԻՐ ՏՈԿՈՍԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐ ՊԱՀԱՆՋԻ»
Մի խոսքով՝ հարցադրումները շատ են, եւ փորձեցինք պարզաբանում ստանալ «Հաղթանակ» համատիրության նախագահ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ.
- Բացառվում է, որ համատիրությունը կրկնակի վճարումներ պահանջի, նման բան անհնար է: Բայց կա երկու տարբերակ եւս: Հնարավոր է, որ համակարգչային սխալ լինի. ամեն դեպքում, եթե մենք անդորրագիր ենք տալիս, դա արդեն հիմք է ծառայում: Հնարավոր է, որ անփութության արդյունք լինի, բայց դա չի կարող լրացուցիչ գումար հավաքելու համար հիմք ծառայի: Այդ գումարները հավաքում են համայնքի ֆինտեսուչները, ովքեր աշխատում են տոկոսները, այսինքն` իրենց հավաքած գումարներից մենք նրանց որոշակի տոկոսներ ենք տալիս: Տվյալ դեպքում հնարավոր է, որ ֆինտեսուչն իր տոկոսի համար լրացուցիչ գումար պահանջի, որ իր տոկոսն ավել լինի. ես դրա համար պատժել եմ նրանց, ինչ-որ անհրաժեշտ է` ասել եմ: Լրացուցիչ գումարը հավաքում են այն դեպքում, երբ անդորրագիր չեն տրամադրում, բայց երբ անդորրագիր են տալիս, այդ նույն կտրոներից մեկը լինում է մեզ մոտ` մյուսը բնակչի, եւ նման դեպքում լրացուցիչ գումար վճարելու խնդիր չի լինում: Սա խնդիր չէ, նորից եմ կրկնում, հնարավոր է համակարգչային թերություն լինի, դա պարզապես անփութության արդյունք է: Այստեղ մեծ խնդիր պետք չէ սարքել, հո մարդասպանություն չի՞ եղել, ընդամենը՝ անփութության հետեւանք է:
- Բայց խնդիր չէ՞, երբ տեսուչն անտեղի անհանգստացնում է այն բնակչին, ով պարտաճանաչ վճարումներն իրականացնում է, բայց Ձեր ասած` անփութության շնորհիվ պետք է լրացուցիչ ապացուցի իր վճարումը փաստող անդորրագրերով:
- Հա, ի՞նչ կլինի, իր տարածքի համատիրությունն է, եթե խնդիր կա` թեկուզ նմանատիպ, քաղաքացին պետք է գա եւ տեղում պարզի խնդրի էությունը եւ ծագումը: Բայց ես Ձեզ էլի եմ ասում` նման բան մեր համատիրությունում բացառվում է, հիմա կարող է թերություններ էլ լինեն, բայց դե դա այն պրոբլեմը չէ, որ լրատվությամբ մեծ աղմուկ բարձացվի:
Այն, որ համատիրության նախագահի պարզաբանումներում առնվազն տարօրինակ դրվագներ կան, դժվար չէ նկատել: «Ամեն դեպքում, եթե մենք անդորրագիր ենք տալիս, դա արդեն հիմք է ծառայում»,- ասում է նա: Եվ նորից նույն հարցն է՝ պարտավո՞ր է բնակիչը տարիներով պահել այդ անդորրագիրը. որեւէ օրենք դա չի պարտադրում: Լավ, եթե կորցրել է եւ նրա վրա «անփութության» պատճառով պարտք է գրանցվում, այդ ինչպե՞ս է ապացուցելու, որ վճարել է: Համատիրությունում եղած անդորրագրի պատճենո՞վ. բայց եթե այդ պատճենը համատիրությունում տեղը-տեղին պահված լիներ, էլ ինչպե՞ս են մարդու վրա պարտք հաշվարկել: Ի վերջո, եթե համակարգչում պարտք է ֆիքսված, ապա` նախ պետք է, որ իրենց մոտի անդորրագրերը ստուգեին, եւ եթե չկար, նոր դիմեին բնակչին: Եվ կոնկրետ դեպքում, եթե դիմել են, այն տպավորությունն է, որ համատիրությունում անդորրագիր չի եղել, եւ եթե բնակիչն էլ չունենար, դա չի՞ նշանակում, որ անփութություն է, թե ինչ, ստիպված էր լինելու էլի վճարել:
Եվ, վերջապես, սա իհարկե` «մարդասպանություն» չէ: Ընդամենը քաղաքացու գրպանի շուրջ ինչ-որ անհասկանալի խաղեր են պտտվում, եւ, եթե համատիրության նախագահի համար սա «մեծ խնդիր» չէ, դա արդեն իսկ շատ վատ է: Առավել  եւս, որ նրա խոսքերից կարելի է ենթադրել, որ ֆինտեսուչի կողմից «իր տոկոսի համար լրացուցիչ գումար պահանջելու» դեպքեր եղել են, քանի որ համատիրության նախագահը ոմանց «դրա համար պատժել է»: Դրանից հետո վստահաբար ասել, թե իրենց մոտ «լրացուցիչ գումար վճարելու խնդիր չի լինում», առնվազն տարօրինակ է հնչում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Սի Ցզինպինը եվրոպական շրջագայության շրջանակներում ժամանել է Ֆրանսիա (Տեսանյութ)Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել ՍրբազանՉինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԳյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода