Iravunk.com | ԶԱՐՄԱՆՔ
Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա Նիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ) ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2) Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո) Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջ Դիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան Համընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. Այնթապլեան Գետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես Ավետիսյան

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

 

ԶԱՐՄԱՆՔ

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ եթե որեւէ բանի չհակառակվի, երեւի թե կպայթի: Զարմանալիորեն, նա որոշել է Գեորգի Կուտոյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում հռչակել ապօրինի եւ հիմիկվանից պայքարել այդ նշանակման դեմ: Ինչեւէ, օրինականի եւ ապօրինիի հարցում երեւի թե արժե, որ տիկին Զարուհին մոտենա հայելուն: Չէ՞ որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկման ժամանակ պարզվեց, որ նրա իրավաբանի դիպլոմը պետական նմուշի դիպլոմ չէ, նա ավարտել է «ՄՅՈՒԴ» անունով ինչ-որ «կոոպերատիվ» բուհ, ու, խոշոր հաշվով, պետք է գոհ լինի, եթե ապօրինի չճանաչվի նրան տրված փաստաբանական լիցենզիան: Բայց... Զարուհին մնում է Զարուհի, եթե ասել է, որ մածունը սեւ է, ուրեմն սեւ է:

 

 

Իրենց զարմանալի են պահում եւ «Նոր Հայաստանի» «փրկչիստները»: Կալանքի տակ գտնվող ԳԵՎՈՐԳ ՍԱՖԱՐՅԱՆԻ հարցով էլ միջազգային կառույց չմնաց, որի դուռը չծեծեն, ու որոշ կառույցներ նույնիսկ հասցրել են արձագանքել: Հիմա էլ նրանք զարմանալիորեն որոշեցին բողոքի ակցիա անցկացնել ԵՄ գրասենյակի մոտ ու, ոչ ավել, ոչ պակաս, առաջարկել Եվրամիությանը, որ եթե Գեւորգ Սաֆարյանն ազատ չարձակվի, ապա եվրոպացիք Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառեն: Լավ, ինչպես դրանից հետո ձեզ կոչել, տղաներ եւ աղջիկներ: Զարմանալի է, այդ ինչպե՞ս եղավ, որ հանրահավաքներին գոռում եք, թե հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք, իսկ հիմա եվրոպացիներից մուրում եք, այն էլ ինչ` սեփական (արդյո՞ք սեփական) երկրին վնաս հասցնելը:
Ի դեպ, «Նոր Հայաստանի» հետ կապակցված սփյուռքյան «Հայկական վերածնունդ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, ուր «ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» կուսակցությունից ուղղակիորեն պահանջում է. «Մի գողացեք մեր անունը»: Դե, ճակատագիրը զարմանալի բան է: ՕԵԿ-ի քաղաքական պատմության ընթացքում  այդ կուսակցությանը ինչ անուն ասես դրել են, ինչ պիտակ ասես կպցրել են, սակայն առաջին անգամ է, որ մեղադրում են գողության մեջ: Այստեղ զարմանալին այն է, որ մինչ այդ սփյուռքյան կազմակերպության հայտարարությունը ՕԵԿ-ը, ում ասես հասցրել էր գողության մեղադրանք առաջադրել:
Իսկ մեր երկրի «կանաչները», պարզվում է, կամա թե ակամա դեմ են մեր երկրի էներգետիկ անկախությանը: Հայաստանի Կանաչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ հայտարարել է, որ Հայաստանում ատոմակայան կառուցելու համար համապատասխան տարածք չկա: Ինչ անուն ասես կպցնելով գործող ատոմակայանին` նա պաթոսով բացականչում է.  «Իսկ հիմա որոշում է կայացվել նոր աէկ կառուցել: Ամենակարեւոր խնդիրը տեղանքի ընտրությունն է: Առաջին հերթին` տեղանքի սեյսմիկ ակտիվությունը պետք է նվազագույն լինի, իսկ նոր աէկ-ի տարածքը բարձր սեյսմիկ ակտիվություն ունի` 9.5-10 բալ»: Այստեղ առավել քան զարմանալի է հետեւյալը: Եթե պարոն Սանասարյանն իրեն բնապահպան է համարում, ապա մի՞թե տեղյակ չէ, որ ատոմակայանները շրջակա միջավայրը գրեթե չեն աղտոտում, էկոլոգիապես ամենամաքուր էներգաաղբյուրներից են` ի տարբերություն հսկայական քանակությամբ թունավոր նյութեր արտանետող ջեկ-երի եւ գետերի էկոհամակարգն ավերող հեկ-երի: Ախր, արդարության չափանիշներով առաջնորդվող բնապահպանը, ընդհակառակը, պետք է ողջուներ նոր աէկ կառուցելու մտադրությունը:
Ռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ, ով հաճախ է լինում մարտական դիրքերում եւ իրականացնում է դիրքապահներին օգնելու ծրագրեր, ահազանգում է նոր եւ զարմանալի, միանշանակ զազրելի երեւույթի մասին. «Ինչ որ նոր խումբ է հայտնվել, իրավապաշտպանների, ովքեր լուրջ պայքար են սկսել մինչեւ 18 տարեկան քաղաքացիներին ռազմական որեւէ պատրաստվածություն տալու դեմ, ընդհուպ դպրոցներում ռազմագիտության դասերի արգելումը, բոլոր տեսակի ռազմական ուսումնարանների արգելումը եւ այլն: Մանրամասները շուտով կպարզենք` ովքեր են, ում առաջադրանքն են կատարում, ով է դրանց «ներկրել», ով է վճարում դրանց, եւ ամեն ինչ կներկայացնենք ձեզ, հայեր ջան»: Դե ինչ, դրսի պատվիրատուները չկարողանալով ազդել հաստակողության աստիճանի պահպանողական հայերիս վրա` հիմա էլ փորձում են պացիֆիզմի ու զինավախության թույնը տարածել: Զարմանալով հանդերձ, մնում է արտաբերել «յախք» բառը: Ի դեպ, պարոն Զաքարյանը մեզ հաճելի զարմացրեց իր օպերատիվությամբ` հայտնաբերելով եւ հրապարակելով այն կառույցի անունը, որը զբաղվում է նման գործունեությամբ` «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ: Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ


Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և ՀունգարիաՆիկոլի սարքած պառակտվածությունը աչքի առաջ վերանում է (Տեսանյութ)ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՍԱՎ ՍԵՎԱՆ (ՕՐ 2)Ֆրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականՈւժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Վաղը 14:00-ին ուղիղ եթեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ Սահմանադրական դատարանում տարած հաղթանակի, հայկայան կարմիր խաչում տիրող իրավիճակի և այլ հարցերի շուրջԴիլիջանում մարդիկ տներից դուրս են գալիս, ողջունում Բագրատ սրբազանինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է ՀայաստանՀամընդհանուր ու անսանձ համաճարակի է վերածվել օտար բառերի գործածությունը Հայաստանում. ԱյնթապլեանԳետը չտեսած բոբիկանալը անտեղի է, ոգևորությունը՝ նույնպես. Հովհաննես ԱվետիսյանԳյումրին սգում է 3-րդ դասարանի աշակերտ Հայկի ողբերգական մահը. Սարսափազդու մանրամասներԵթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի. Իրանցի միջազգայնագետը փակագծեր է բացումՁեր դիրքը կամ կենցաղը բարելավելու համար մի՛ զոհեք հայրենիքը. Յակոբ ԱյնթապլեանԴըմփ դըմփ-հուի պատճառով ընկանք կեղտահորը, տեսնենք այս քայլերթի հետևանքները ինչ հոր են նախապատրաստել. ԱՀ պատգամավորՍիրազրկվել ենք մեր ջրից ավելի արյուն տեսած երկրում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՍրբազանի շարժումը ռադիոտուն չի մտնում, էժան քայլ չի անում, փորձում են վարկաբեկել մեզ, չեն հաջողելու (տեսանյութ)Գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից. ՓաստաբանԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՕրվա խորհուրդ. Մայիսի 5Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի (ուղիղ)ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Էշություն» The Economist-ի՞ց, թե՞ փորձում են երկրորդ անգամ Մոսկվային «հարիֆացնել»ԿԱՅԱՑԵԼ Է ԽՍՀՄ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ, ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳՆԵԼ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Կառլովկա-Կրասնոգորովկա ուղղությամբ եւս ռուսական ակտիվ հարձակումը վերսկսված էՕչերետինոյի ուղղությունը. ռուսական ուժերը վերսկսել են հարձակումը (Քարտեզ)«Ատամի աճեցման դեղամիջոցը» մտնում է փորձարկումների փուլԱրեգակի վրա տեղի են ունեցել հինգ հզոր բռնկումՎրաստանում արեւմտյան հերթական հեղաշրջումը կարծես թե չի ստացվում (Տեսանյութ)Ֆրանսիացի կողոպտիչները հարձակվել են թանկարժեք քարերի մեծ բեռ տեղափոխող ավտոշարասյան վրա (Տեսանյութ, Ֆոտո)Ամերիկյան հերթական Abrams-ի եւ Bradley-ի ոչնչացման կադրերը (Տեսանյութ)Լեհաստանում տագնապի ահազանգ են հնչեցրել Ռուսաստանի զգուշացման պատճառովՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համարՄոսկվայի Սուրբ լճի մոտ պանթուրքիստական մինի պետությում է կառուցվում. Օլեգ ՑարևՊԱՏԻՎ և ՀԱՅՐԵՆԻՔ. Բագրատ Սրբազանի պայքարըԻ՞նչ ունեք իմ դեմ. Լեո Նիկոլյանն արդեն 14 օր է «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ է«Իրավունք»-ի լրագրողն արժանացել է պատվոգրի՝ «Արմմոնո»-յի կողմիցՈ՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքումՂազախստանը հայ-ադրբեջանական բանակցություններում ներկայանում է որպես չեզոք կողմ, բայց դա այդպես չէ. ԻգիթյանԻնչու տեղի չունեցավ կոմունիստերի մայիսմեկյան երթըՉարիքը Երեւանում է նստած. Սամվել ՆիկոյանԱմոթ բոլոր այն հայ տղամարդկանց ովքեր այսօր հոգևորականի կողքին չեն. ՇՊՌՈՏԻրանում ձկների անձրև է տեղացել (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպեց իր շանը՝ Արքային (տեսանյութ)Դոնբասում ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի ցուցադրությունը հսկայական հետաքրքրություն է առաջ բերել (Ֆոտոշարք)ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբՌԴ-ն «ռոզիսկ» է հայտարարել Զելենսկու նկատմամբՄայիսի 9-ին կլինենք Երևանում. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏՈՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода