ԻՆՏՐԻԳՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Արխիվ 12-16
ԻՆՏՐԻԳՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ. ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ՌԵԺԻՍՈՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
Տարեսկզբին սկիզբ առած ու գրեթե մեկ ամիս հանրության ուշադրության կենտրոնում քննարկվող Կամերային երաժշտական թատրոնի ռեժիսոր-կոլեկտիվ ինտրիգներն ավարտվեցին կադրային փոփոխությամբ: Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով` աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը եւ լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա եւ թատրոնի միջեւ կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը:
Ըստ թատրոնի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության` գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում` պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսեւորելը, իր մասնագիտական եւ աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվություններ չներկայացնելը եւ այլն: