«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ» ՄՆԱՑԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐՆ ՈՒ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
Արխիվ 12-16
«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ» ՄՆԱՑԻՆ ՊԱՍՏԱՌՆԵՐՆ ՈՒ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ
Շաբաթ երեկո, հակառակ ամենքի, երբ վայելում են վաստակած հանգիստը կամ մտմտում հաջորդ շաբաթվա անելիքների մասին, բավական տխուր էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ: «Իրավունքի» աչքից չի վրիպել այն, որ ուշ երեկոյան Ազատության հրապարակում, որտեղ «Նոր Հայաստան» փրկության ճակատն է տեղավորված, մնացել էին միայն դատարկ պաստառներն ու Պ. Մակեյանը` երկու անձանց հետ:
Դե, իհարկե, այս միության մեջ ձեռնունայն մնաց միայն նա, ՀՀ նախագահի հավերժ թեկնածու Անդրեաս Ղուկասյանը շարունակում է վարել իր թակնարժեք «Պրադոն», «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը արտասահմանից ժամանում է երբեմն-երբեմն, բայց մնում հյուրի կարգավիճակում, իսկ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը արդեն վաղուց է, ինչ իր տեղը գտել է` սոցցանցերում ակտիվություն դրսեւորելով: Ստացվում է, որ ՀԱԿ-ի անհաջող դաշինքից դասեր այդպես էլ չքաղեց Մակեյանն ու հերթական անգամ սխալվեց` ինչպես միշտ մնալով քաղաքական լուսանցքում: