ԹՈՒՐՔ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՅՐԵԼ ԵՆ ՆԿՈՒՂՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՔՐԴԵՐԻՆ
Արխիվ 12-16ԹՈՒՐՔ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԱՅՐԵԼ ԵՆ ՆԿՈՒՂՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՔՐԴԵՐԻՆ
Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում հայտնաբերվել են ոստիկանների ու զինվորականների հարձակումների հետեւանքով վիրավորված ու մի շենքի նկուղում թաքնված վիրավոր 20 քրդերի այրված դիերը:
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ թուրք ոստիկաններն ու զինվորականները օրեր շարունակ թույլ չէին տալիս, որ շտապօգնության մեքենաները մոտենան այն շենքին, որի նկուղում գտնվում էին վիրավորներ։ Այնուհետ ոստիկանությունը զինվորականների աջակցությամբ մոտեցել է շենքին ու հրդեհել նկուղը, որտեղ գտնվող 20 վիրավոր քրդերը կենդանի այրվել են։
Նշվում է, որ այրվել են նաեւ մինչ այդ բուժօգնության բացակայության հետեւանքով մահացած վիրավորների դիերը։