Մի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ Դանիելյան Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվում Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ «Կամք»-ականներն ազատության մեջ Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Ադրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետ Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏԸ ԴԱՐՁԱՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՄԵԾՆ ՎԱՐՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏԸ ԴԱՐՁԱՎ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՄԵԾՆ ՎԱՐՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԸ


Օրերս Լոս Անջելեսում կայացել է «Namm show» երաժշտական ցուցահանդեսը, որտեղ իր մասնակցությունն է ունեցել նաեւ բասկիթառահար ԳԱԳԻԿ ԹՈՐՈՅԱՆԸ: «Իրավունքի» հետ զրույցում երաժիշտը պատմեց, որ ցուցահանդեսը երաժշտության հետ առնչություն ունեցող մարդկանց  հնարավորություն է տվել շփվելու եւ ծանոթանալու ինչպես աշխարհահռչակ երաժիշտների, այնպես էլ` նրանց համար կերտած երաժշտական գործիքների հետ:-Կիթառի ֆրանսիացի հանրահայտ վարպետ Պաուլ Լաիրատի պաշտոնական կայքում Դուք ներկայացված եք որպես արտիստ, հետաքրքիր է ի՞նչ կապ ունի հայ բասկիթառահար Գագիկ Թորոյանը ֆրանսիացի երաժիշտների հետ:

- Ինձ համար մեծ պատիվ էր այդ ցուցահանդեսին ներկայանալ իբրեւ Պաուլ Լաիրատի բասկիթառների ցուցադրող-մեկնաբան: Իսկ ընդհանրապես, զուր չեն ասում, որ հայերը այն բացառիկ ազգերից մեկն են, ովքեր կարողանում են կապ ստեղծել եւ բարեկամանալ այլ ազգերի ներկայացուցիչների հետ: Ուրախ եմ, որ արժանացել եմ Պաուլ Լաիրատի մասնագիտական ուշադրությանը եւ դարձել եմ բասկիթառի մեծն վարպետի պաշտոնական արտիստը: Ի դեպ, բացի նրա հետ համագործակցելուց, նաեւ Իսրայելում մասնակցություն եմ ունեցել իրենց գործունեությունը ծավալող Յոնի Էլիավի եւ Դավիդ Դավիդովի երաժշտական նախագծերում:

 

- Կարելի՞ է ենթադրել` նշանակում է, որ մուտք եք գործել միջազգային ասպարեզ եւ այսուհետ աշխատելու եք նաեւ համաշխարհային մեծության արտիստների հե՞տ:
- Վաղվա օրը միշտ էլ լի է անակնկալներով եւ նորանոր հաջողություններով: Ինչու ոչ, այս համագործակցությունը գուցեեւ միակը չլինի ու շատ ու շատ միջազգային դռներ բացի իմ առջեւ:
- Մի փոքր էլ խոսենք հայաստանյան երաժշտական իրականության մասին. այն, ինչ այսօր կատարվում է այդ ասպարեզում, ինչպե՞ս կորակեք եւ արդյո՞ք տեսնում եք մի նոր ճանապարհ: Թե՞ դեռ շատ հեռու ենք նոր ճանապարհներից:
- Կարծում եմ` յուրաքանչյուր ասպարեզում իրականությունը եւ երազելին իրարից փոքր-ինչ հեռու են, բայց եւ այնպես ամեն ասպարեզ, այդ թվում եւ երաժշտականը, միշտ էլ փորձում է կատարելագործվել եւ նորանոր հաջողությունների հասնել: Այս դեպքում, կարծում եմ, որ օպտիմիզմը չէր խանգարի: Համոզված եմ` մենք դեռ նորանոր հաջողություններ կունենանք երաժշտական ասպարեզում:
- Այսօր Հայաստանում արտիստը կարծես թե լճանում է, մի մասը ելքը գտնում է դասավանդելով, մյուս մասը` հայրենիքը լքելով ու օտար ափերում իր կարիերան «ծաղկեցնելով»: Մի մասն էլ` իր անվան շուրջ սկանդալներ հորինելով: Մի խոսքով` փորձում են ամեն կերպ մնալ «ջրի» երեսին:
- Եկեք չհամաձայնեմ այն մտքի հետ, որ դասավանդումը արտիստին «վերակենդանացնելու» միջոց է: Ինքս դասավանդում եմ Երեւանի էստրադային եւ ջազային պետական քոլեջում եւ կարծում եմ, որ դասավանդումը ինձ  հնարավորություն է տալիս էլ ավելի կատարելագործվել եւ ինչու ոչ` նաեւ տարիների իմ փորձը փոխանցել շատ տաղանդավոր երիտասարդների:

- Համերգների պատճառով ստիպված եք լինում քիչ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ինչպե՞ս են նրանք վերաբերվում Ձեր հաճախակի բացակայություններին:

- Այո, իսկապես իմ ողջ գործունեության ընթացքում շատ եմ բացակայել երկրից եւ դեռ շարունակում եմ: Այդ պատճառով, ցավոք, քիչ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս, բայց աշխատանքը մնում է աշխատանք: Հակված եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր աշխատանք պահանջում է զոհողություններ, եւ ուրախ եմ, որ ընտանիքիս անդամները համակարծիք են ինձ հետ:

- Երաժիշտի համար ո՞րն է երջանկության բանաձեւը:

- Քրտնաջան աշխատանքը եւ դրանից բխող այն նվիրումները, որոնք անքակտելի կապ են ստեղծում ներկայի եւ ապագայի միջեւ: Յուրաքանչյուր մասնագետ, այդ թվում եւ երաժիշտը, պետք է լինի շարժման մեջ եւ չկորցնի  հավատն ու հույսը ապագայի հանդեպ:


Զրույցը` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ


Մի ասեք մեր մասին սուտը, հակառակ դեպքում կասենք ձեր մասին ճիշտը. Հենրիխ ԴանիելյանՄնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода