Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ուկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ) Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշը Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին Հատուկ ջոկատայինները Կիրանցում

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԳՐԱԳԵՏ ՔԱՐ ՉԿԱ, ԻՍԿ ԱՆԳՐԱԳԵՏ ՄԱՐԴ` ՈՐՔԱՆ ՈՒԶԵՍ»

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԳՐԱԳԵՏ ՔԱՐ ՉԿԱ,

ԻՍԿ ԱՆԳՐԱԳԵՏ ՄԱՐԴ` ՈՐՔԱՆ ՈՒԶԵՍ»


Արամի 30 հասցեում գտնվող կարմիր տուֆից մոտ 200 տարվա պատմություն ունեցող շենքն այլեւս հիշողություն է: Այն ապամոնտաժելուց հետո ըմբոստացած հանրությանը մեկ անգամ եւս բորբոքեց ճարտարապետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանը` ապամոնտաժված շենքը ընդամենը «սարայ» անվանելով: Այդ առթիվ երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գուսան Հայկազունը հանդես եկավ Լեւոն Իգիթյանին ուղղված բաց նամակով:

 

Ի ԴԵՊ
Արամի 30 հասցեում ապամոնտաժված շենքը` որպես հուշարձան-շինություն, ոչ Խորհրդային Միության տարիներին, եւ ոչ էլ այսօր ընդգրկված չի եղել հուշարձանների պահպանության պետական ցուցակում:

 

Բայց Արամի 30 շենքն ապամոնտաժելուն զուգահեռ` շշուկներ են շրջանառվում, թե առաջիկայում այս եւ նման շենքերի ճակատագրին է արժանանալու նաեւ Պատմության թանգարանի շենքը, որտեղ տեղակայված է 3 թանգարան` Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի պատմության եւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանները: Թանգարանների շենքն ապամոնտաժելու մասին լուրը Չարենցի անվան արվեստի եւ գրականության ինստիտուտ-թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ որակեց որպես կուլիսային եւ ետնամուտքային խոսակցություն.

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՁԵՌՔԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
ԱՅՍ ՇԵՆՔԸ ՔԱՆԴԵԼ»

«Այս համալիր-շինության մեջ գտնվող 3 թանգարանները, որոնք մեկը մեկից գանձերի մի մեծ շտեմարան են ներկայացնում, որտեղ ոչ միայն պահպանվող մասունքները, այլ շենքն իր տեղով արդեն վաղուց հուշարձան է ու ազգային արժեք` մեր մայրաքաղաքի կենտրոնի կարեւորագույն մի մասն է կազմում: Չեմ ուզում հավատալ, որ որեւէ մեկի ձեռքը կբարձրանա այս շենքը քանդել: Դրանք ընդամենը համարում եմ բամբասանքներ: Ժողովուրդի աչքը վախեցած է, տեսել են, որ մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, մտածում են, որ դա էլ կարող է լինել: Ճիշտ է, միմյանց միջեւ խնդիրներ չունենք, բավականին համերաշխ ենք, բայց 3 թանգարաններն էլ ունեն ցուցադրության համար տարածքների սղություն, ինչն ընդհանրապես մեծ թանգարաններին բնորոշ խնդիր է: Նույնը նաեւ Պատկերասրահը, որն այդպես հրաշալի ցուցասրահներ ունի, նա էլ մեզ նման իր հավաքածուի 1/2 տոկոսն է կարողանում ցուցադրել: Որքան հասակացա, քննարկվում է Պատկերասրահին նոր շենք հատկացնելու խնդիրը: Արդյունքում` ուզում եմ ենթադրել կամ հավատալ, որ դրա հաշվին կընդարձակվի Չարենցի անվան գրականության եւ արվեստի ու Պատմության թանգարանների տարածքները: Ճիշտ է, չեմ խորացել այդ հարցի մեջ, բայց շենքը քանդելու մասին խոսակցությունները թյուրիմացություն կլինի, նման բան չկա էլ օրակարգում»,- «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց Կ. Վարդանյանն ու անդրադառնալով արդեն հուշ դարձած Արամի 30 շենքի ապամոնտաժելուն հավելեց. «Իհարկե, դա ցավ է»,- ապա հիշեց. «Անցյալ տարի մեր թանգարանը «Պատասխան 100 տարի անց» բազմափուլ ծրագրի փուլերից մեկում, լավագույնը ճանաչված աշխատանքների երիտասարդ 20 հեղինակների համար 3-օրյա շրջագայություն կազմակերպեց դեպի Արեւմտյան Հայաստան` Անի, Վան: Բայց այն տպավորությունը, որ ստացա Կարսում, հազարապատիկ ավելին էր, քան` Անիի այդ հրաշալի կոթողները կամ Վանը: Այդ տպավորությունը ստացա հայ վարպետների թողած շենքերից: Ամեն շենքն ու քարը ուզում էիր գրկել ու համբուրել: Վարդանի կամուրջը... Մենք ասում ենք Կարսն ու Գյումրին նման են իրար, գուցե երբեւէ նման են եղել, երանի այսօր Գյումրին Կարսի նման լիներ... Բայց, ախր, այդ անտերները ոչինչ չեն փոխել, կամ էլ չեն բաշարել: Ապշում ես, դե թուրքը մտածում է արեւելյան նահանգները քրդաբնակ են, իսկ քրդի փոխելն էլ գիտե՞ք որն է, ընդամենը այդ հրաշալի հայ վարպետների շարած սեւ քարը կարող է դեղին ներկեն: Այդ ամենը ոչ թե պահպանել են, պարզապես չեն ավերել: Հիմա ինչո՞ւ եմ դա հիշում, Երեւանում այդպիսի շենքեր մնացել են մեկ կամ երկուսը, իհարկե, ցավ է, որ այդ մեկ կամ երկու մասունքն էլ դնում են ու աչքիդ առաջ քանդում: Ցավ է, մորմոք, մեծ խնդիր է»:

«ԹՈՂ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ ԲԱՐՁՐԱՆԱ
ԻՐ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇԵՆՔԵՐՈՎ» ԲԱՅՑ...»

Ըստ մեր զրուցակցի` անշնչացած Հյուսիսային պողոտան էլ չի կարող լրացնել նրանց տեղը. «Լավ է, թող Հյուսիսային պողոտան բարձրանա իր գերժամանակակից շենքերով, բայց, գուցե ես եմ շատ հնացել, ամեն դեպքում, ամեն օր էլ աշխատանքի գնալ-գալուց վեր ու վար եմ անում այդ պողոտայով` որեւէ նվիրական զգացողություն չեմ ունենում այդ անշունչ քարե միջավայրով անցնելիս: Իսկ այդ հին շենքերն արդեն տրամադրում են` ինչ-որ անբացատրելի ջերմություն ես ունենում: Գեւորգ Էմինն ասում էր` Հայաստանում անգրագետ քար չկա: Իսկապես, մեծ խորհուրդ կա այս խոսքերի մեջ, իսկ անգրագետ մարդ` ինչքան ուզես: Այդ շենքի ամեն մի քարը 200 տարվա պատմություն ուներ մեզ ու սերունդներին պատմելու, բայց հիմա քանդել ու անհետ կորցնելն իհարկե ընդունելի չէ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода