Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ուկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ) Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշը Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին Հատուկ ջոկատայինները Կիրանցում Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Ուկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ) Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ին

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՋԱՆՈՒՄ ԷՐ ՌԴ-ԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏԻ»

Արխիվ 12-16

 

«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄԵՆ ԿԵՐՊ ՋԱՆՈՒՄ ԷՐ ՌԴ-ԻՆ ՆԵՐՔԱՇԵԼ ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏԻ»

Երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի` որպես միջազգային ասպարեզում լավագույն հայ պատգամավոր,  միջխորհրդարանական կազմակերպությունների նիստերին ու թշնամական պետությունների մայրաքաղաքներում ՀՀ-ի շահերը լավագույնս ներկայացնելու համար: «Իսկ թե ինչպես է Արտաշես Գեղամյանը պաշտպանել ՀՀ-ի շահերը միջազգային հարթակներում, «Իրավունքը» բազմիցս  անդրադարձել է` հրապարակելով Արտաշես Գեղամյանի ելույթները»,- մանրամասնեց «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:ՍԻՄնախագահ Հայկ Բաբուխանյանը եւս շնորհավորեց Արտաշես Գեղամյանին` մեր ժողովրդի, մեր պետության համար լավագույնս աշխատելու  համար:

 

 

Շնորհակալություն հայտնելով` պատգամավորը նշեց, որ այն պարտավորեցնող եւ թանկ գնահատական է այն պարզ պատճառով, որ անցած 2-3 տարիների ընթացքում առիթ է եղել հանդես գալ ոչ թե տաքուկ լսարաններում, այլ. «7-8 ելույթ ունենալ Ստամբուլում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ժամանակ, ըստ իս, խիստ եւ անգամ վտանգավոր է: Ինչպես գիտեք, հանդես եմ եկել նաեւ Բաքվում, որտեղ ունեցա 13 ելույթ, որն ուղղված է եղել ցանկացած ոտնձգության` դրսի ուժերի կողմից, իսկ Բաքվում Թուրքիայի դեմ ելույթ ունենալը շատ ավելի հիվանդագին են ընդունում, քան Թուրքիայում թուրքերը»:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ Պետական դումայում «Կոմկուս» եւ «Արդար Ռուսաստան» խմբակցությունների կողմից բարձրացված 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու մասին հարցին: Ճի՞շտ է արդյոք, պաշտոնական Երեւանի կրավորական կեցվածքը:
– Ես չէի ասի, որ կրավորական է, այդ մասին արդեն իսկ ասվել է: Ուրիշ բան, որ հանկարծ չստացվի, թե մենք անտարբեր ենք այդ հարցի կապակցությամբ, առանձին հոդվածներում, ելույթներում դա ողջունվել է: Իսկ հիմա, Պետական դուման իր պաշտոնական դիրքորոշումը, որ կայացրեց, արդեն բնականաբար, ՀՀ-ն իր գնահատականն այդ ամենին կտա: Ես 2002 թվականին ծավալուն ու լուրջ վերլուծական հոդված եմ գրել Մոսկվայի եւ Կարսի տխրահռչակ պայմանագրերի մասին: Այդ հոդվածում ներառվել է նաեւ այդ հարցերով Կրեմլին ուղղված հայ պատմաբաններից մեկի դիմումը, որն այն ժամանակ մերժում է ստացել: Կարծում եմ` հիմա Մոսկվան այլ դիրքորոշում կհայտնի: Ողջունել է պետք այդ նախաձեռնությունը, եւ այսօր, այո, պետք է ուշադիր հետեւել, որպեսզի հետեւողականություն դրսեւորվի: Ընդհանրապես, ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիան եւ Մոսկվայի պայմանագրի ճակատագիրը կախված է ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-ԵՄ հարաբերություններից: Թուրքիան ամեն կերպ ջանում էր ՌԴ-ին ներքաշել ՆԱՏՕ-ի հետ կոնֆլիկտի, բայց Էրդողանի` ԱՄՆ-ին քննադատող վերջին հայտարարություններից հետո, Թուրքիայի այդ դիրքորոշումը կարծես միարժեք չի ընկալվում:
– ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն արդեն հստակեցված ձեւաչափ է, ի՞նչ կասեք այդ առումով:
– Կուսակցությունը, որը պատիվ ունեմ ղեկավարելու, կոչվում է «Ազգային միաբանություն», ուստի ողջունում եմ ցանկացած կոալիցիա եւ համագործակցություն: Այս փոթարկահույզ իրավիճակում, որում հայտնվել է աշխարհը, այդ թվում եւ մեր տարածաշրջանը, յուրաքանչյուր քաղաքական ուժի մտավոր կարողությունները պետք է հնարավորինս լիարժեք օգտագործվեն: ՀՅԴ-ն ոչ միայն փորձառություն, այլ կադրային ռեսուրս ունեցող քաղաքական ուժ է: Հանրապետության նախագահը ճիշտ քայլ է արել, փորձելով պետության շահից ելնելով, օգտագործել ՀՅԴ-ի ռեսուրսը: ՍԻՄ-ը, ՔԴՄ-ն եւ «Ազգային միաբանությունն» արդեն համագործակցում են ՀՀԿ-ի հետ եւ մեզ համար պատիվ է հանուն երկրի աշխատել` ուժերի ներածին չափով:
– Արդյոք ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ չի՞ ստացվում, որ իշխանությունը գնում է պատասխանատվությունից խուսափելու ճանապարհով:
– Այդ կարծիքին չեմ: Ժամանակին ինքս եղել եմ ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականության խիստ ընդդիմախոսը: Բայց ՀՀԿ-ն եզակի կուսակցություն է, որ ուրիշի «պրավալն» էլ է իր վրա վերցնում:
– Հատկապես ո՞ր քաղաքական ուժի ձախողումներն է ՀՀԿ-ն իր վրա վերցրել:
– Երկրում առկա բոլոր խնդիրների համար քննադատության սլաքն ուղղված է եղել միայն ՀՀԿ-ին: Մինչդեռ լավ հիշում ենք, որ Հանրապետական կուսակցությունը ժամանակին դաշինք էր կազմել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ: Սակայն ամեն բացասականի համար քննադատվում էր միայն ՀՀԿ-ն: Մինչդեռ նրանք երբեք չէին ասում չէ՞, որ դաշինք ենք ունեցել եւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Դժվարություններ կան, եւ դրանք արձագանքն է այն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների, որի շեմին ենք բոլորս: ԱՄՆ-ի 2017 թվականի ֆինանսական տարում բյուջեի դեֆիցիտը գերազանցելու է 500 մլրդ դոլարը, այս տարի այն նախատեսված է 614 մլրդ դոլար, արտաքին պարտքը գերազանցում է 18 տրիլիոն դոլարը, որը ԱՄՆ ՀՆԱ-ից ավելին է` կազմելով 104 տոկոս, ինչն այդ երկրի համար բավական վտանգավոր շեմ է, նույն վիճակում է ԵՄ-ն եւ այլն: Նման տագնապահարույց վիճակը հզոր տնտեսություն ունեցող երկրներում շղթայական ռեակցիա է առաջացնում աշխարհով մեկ, որից դուրս գալու որոնման ճանապարհին է ոչ միայն ՀՀ-ն:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափովԿիրանցի կանայք արտասվում են... նրանք դեմ են ապօրինի սահմանազատման գործընթացին (տեսանյութ)Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքիցԲագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի հակասությունները մի կողմ դնել․ Մեսրոպ ԱռաքելյանՀնարավոր է քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը. Բագրատ ՍրբազանԿիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода