Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Ադրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետ Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ Հրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսել Մայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը

ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ

Արխիվ 12-16

 

ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՐԿՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԸ

Այսօր, թերեւս ժամեր անց, մենք հավանաբար ականատես կլինենք ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հռչակմանը: Դրան հետեւելու են նաեւ գործադիրում բավականին ընդարձակ փոփոխություններ, սակայն նրանց մի մասն է միայն պայմանավորված լինելու կոալիցիայի ստեղծման հանգամանքով:
Միաժամանակ շտապ կերպով փորձում է բոլոր «նարնջագույն» ուժերի կոալիցիա ձեւավորել Հրանտ Բագրատյանը:

 

 

ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼՈՒ
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ
ՁԵՎԱՎՈՐՈՒՄՈՎ
Սակայն այս պահի դրությամբ դեռ պարզ չէ` ինչպիսի ծրագրով են դաշնակները մուտք գործում կառավարություն, եւ ինչ փոփոխությունների դա կհանգեցնի երկրի այս կամ այն բնագավառում: Բայց գծագրվում է հետեւյալը:
Կան մի շարք սահմանադրական օրենքներ, որոնց ընդունման համար ԱԺ-ում պահանջվում է քվեների 3/5-ը: Մասնավորապես, այդ քվորումով պետք է ընտրվի օմբուդսմենը, եւ հավանաբար մյուս նստաշրջանին ընդունվի Ընտրական օրենսգիրքը: «Աչքաչափով» այդ 3/5-ը ապահովվում է, եթե ՀՀԿ խմբակցությանը գումարվեն ՀՅԴ պատգամավորները եւ որոշ անկախ պատգամավորներ: Այսինքն` ինչ-որ տեղ 3/5-ով ընդունվելիք քվորումը ապահովվում է կոաիլիցիայի միջոցով պորտֆելներ տրամադրելու բավականին թանկ գնով: Բայց, բնականաբար, դա ամբողջը չէ:
Թե էլ ինչ կա կոալիցիա ստեղծելու հիմքում` ժամանակի ընթացքում պարզ կդառնա, սակայն ակնհայտորեն տեսանելի է այն, որ 2017-ի ընտրություններին ՀՅԴ-ի ձեռքում հայտնված վարչական ռեսուրսը կուսակցությանն ապահովելու է որոշակի առավելությամբ, կամ պարզ ասած` «ֆորայով»:
ԲՀԿ-Ի ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սահմանադրական բարեփոխումներին աջակցելու հարցում ՀՅԴ-ից առնվազն ոչ պակաս դեր է ունեցել եւ ԲՀԿ-ն, սակայն ԲՀԿ-ի հետ կոալիցիայի հարց` որպես այդպիսին, չի նշմարվում: Դրա առնչությամբ էլ ԲՀԿ-ի ներսում առկա են ակնհայտ հակասություններ: Առնվազն հրապարակային հայտարարությունների մակարդակով կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը գտնում է, որ ԲՀԿ-ն կոալիցիա մտնելուն պատրաստ չէ, եւ ընտրություններից առաջ դա նպատակահարմար չէ, իսկ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը, որ` ընդհակառակը` ԲՀԿ-ն պատրաստ է: Ու թեեւ ԲՀԿ-ի քաղաքական եւ գործարար թեւերի միջեւ այդ հարցով հակասությունների ձայնը դեռ կլսենք, բայց հարցը մնում է` ինչո՞ւ ԲՀԿ-ին չառաջարկվեց այն, ինչն առաջարկվեց ՀՅԴ-ին:
Հնարավոր է, որ ԲՀԿ-ին այդպես էլ չի ներվել 2015-ի սկզբներին հնչեցրած բարիկադների եւ փողոցային հեղափոխական գործողությունների սպառնալիքը, ինչը մինչեւ հիմա միգուցե որոշակի անվստահության առիթ է: Նաեւ, կարծես թե, այնքան էլ հստակ չէ, թե ինչ է ուզում ԲՀԿ-ն, քանզի միաժամանակ հնարավոր չէ լինել ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ կոալիցիոն: Չպետք է բացառել եւ, որ ԲՀԿ-ն դիտարկվում է որպես կոալիցիայի «պահեստային» տարբերակ` արդեն հետընտրական շրջանի համար:
Բայց նաեւ իրողություն է, որ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ԲՀԿ-ից ժամանակին անջատված «Ալյանս» կուսակցությունը չկարողացան հանրությանն առաջարկել օմբուդսմենի այնպիսի թեկնածուներ, որոնք գոնե մի քիչ հայտնի լինեն, եւ գումարած դրան նաեւ չկարողացան այդ հարցում փոխհամաձայնության գալ, եւ հրապարակավ փոխադարձ մեղադրանքներ հնչեցին:
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ
ՀԱՐՑԸ
Պարզ է, որ օմբուդսմենի միակ ռեալ թեկնածուն փոխնախարար Արման Թաթոյանն է, եւ հենց նա էլ քվեարկվելու է ԱԺ-ում: Մյուսների առաջադրած թեկնածուները ընդամենը ամբիոն օգտագործելու եւ առիթը նախընտրական քարոզչությանը ծառայեցնելու տարբերակներ են:
Ի դեպ, ինչ-ինչ մեղադրանքներ հնչեցին, թե ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն իրավապաշտպան գործունեության փորձ չունի, եւ այլն, եւ այլն: Բայց պարզվեց, որ թեկնածուն հենց օմբուդսմենի գրասենյակում ավելի երկար է աշխատել, քան Արդարադատության նախարարությունում: Եվ երկրորդը` նրա թեկնածությունը քննադատողները այդպես էլ չեն կարողացել առավել լավ այլընտրանք առաջարկել: ԲՀԿ-ի մասին արդեն ասացինք, ՕԵԿ-ը ավելի լավ տարբերակ չգտավ, քան պաշտպանել Զարուհի Փոստանջյանին, որից ոչ թե օմբուդսմեն, այլ միմիայն սկանդալիստ կարող է ստացվել, դե, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» էլ նույնպես սեփական առաջադրելիքը չգտան: Հիմա օմբուդսմենի պահով որոշակի երկիմաստ վիճակում է ԲՀԿ-ն` ոչ այն է ՀՀԿ-ի թեկնածուին պաշտպանեն, ոչ այն է` զբաղվեն Զարուհի Փոստանջյան պաշտպանելով:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐ ԽԱՂԵՐ
«Նարնջագույն» ընդդիմադիները հույժ ոգեւորվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳ զեկույցով հանրաքվեի վերաբերյալ, եւ Հրանտ Բագրատյանը խանդավառված ձեւով կոչ է անում բոլոր «նարնջագույններից» կազմել ընդդիմադիր կոալիցիա: Թե ով Բագրատյանի նախաձեռնությանը բանի տեղ կդնի` դեռ հարց է, սակայն «Ժառանգությունը» հանած Բագրատյանի առաջարկած սխեմայում բոլորն անխտիր ՀՀՇ-ական ծագում ունեն: Իսկ ինչպիսի բիծ  է այդպիսի ծագումը` երեւում է Դավիթ Շահնազարյանի հարցազրույցից, ուր վերջինս ստանձնել է Էրդողանի փաստաբանի աննախանձելի դերը եւ Մոսկվայում հնչած առաջարկությունը` 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրն ապավավերացնելու վերաբերյալ, պիտակում է որպես զուտ շանտաժ` ուղղված թուրքերին եւ Արեւմուտքին, ինչպես նաեւ Հայաստանը թուրքերի հետ հարաբերություններում մանրադրամի տեղ օգտագործելու միտում: Դե, ճիշտ ժամանակին Դ. Շահնազարյանը հիշեցրեց 1999-ին էներգետիկայի փոխնախարարի հնչեցրած «ՀՀՇ-ի արտադրական թափոններ» խոսքը:
Այլ տեսակի քաղաքական մնացուկներ հավաքում է եւ «Հայկական վերածնունդ» դարձող ՕԵԿ-ը, թեեւ պարզ չէ, թե ինչքանով օգուտ կլինի մարդ-կուսակցությունների հավելումից: Իսկ Արա Աբրահամյանը ասպարեզ մտնելուն է պատրաստվում «Ազգային միասնություն» շարժման անվան տակ, որի վերաբերյալ երեկ տարածվեց մամլո հաղորդագրություն` մարզերում գրասենյակներ հիմնելու եւ դրանք անհրաժեշտ սարքավորումներով համալրելու, ինչպես նաեւ Եվրասիական տարածաշրջանային տնտեսական ֆորում անցկացնելու վերաբերյալ:
Սակայն վերադառնանք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին, որն այս անգամ ոչ թե ստանդարտ ձեւակերպում ուներ արձանագրված թերությունների, բայց միաժամանակ մեկ քայլ առաջընթացի մասին, այլ հիմնականում սեւ գույնով էր ներկված: Պարզ է, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն ուժգնացնում են ճնշումը Հայաստանի նկատմամբ` նպատակ ունենալով իրենց ձեռնտու երանգներ տալ մայիս ամսին նախատեսված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին: Պարզ է, որ նրանք ցանկություն ունեն եւ էապես ներազդել 2017-ի ընտրությունների, ինչպես նաեւ ընտրություններից հետո հետընտրական ցնցումներ ստեղծելու լծակներ են փնտրում: Բայց նաեւ անժխտելի է, որ հանրաքվեի նախապատրաստական փուլում կիրառված, այսպես կոչված, «նորագույն քաղտեխնոլոգիաները»` տարատեսակ ռեալիթի շոուների տեսքով, գործնականում օգուտ չտվեցին ոչ քարոզչությանը, ոչ էլ միավորներ գումարեցին հանրաքվեին եվրոպացիների աչքերում:
Իսկ թե ինչ միտումներ են գերիշխելու ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին ընդառաջ, դա կերեւա նաեւ շատ արագ` գործադիրում կատարվելիք փոփոխություններից: Ակնկալելի է, որ այդ պահն էլ հաշվի կառնվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ


Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода