Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Մայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվում Ցույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ «Կամք»-ականներն ազատության մեջ Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Մայիսի 20-ի հոսանքազրկումների մասին Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Ադրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետ Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ

«ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ` ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՏԱՐԲԵՐ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԶԵԿՈՒՅՑՈՒՄ ԱՐՎԵԼ ԵՆ ՈՐՈՇԱԿԻ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ` ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ ՏԱՐԲԵՐ ԱՍԵԿՈՍԵՆԵՐ»


Երեկ ԿԸՀ նիստում միաձայն մերժվեց «Իրավունքի Եվրոպա» միավորում, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ների դիմումում-բողոքները, որոնք առաջարկում էին վարչական վարույթ հարուցել` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեության եւ առանձին տեղամասերում կատարված տարատեսակ խախտումների կապակցությամբ: Այս, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-Ի խիստ քննադատական զեկույցի մասին նիստից հետո «Իրավունքը» զրուցեց ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ:

 

«ՇԵՇՏԱԴՐՈՒՄԸ ԴՐՎՈՒՄ Է
ՔԱՆԱԿԱՅԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎՐԱ»

–Պարոն Մուկուչյան, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի զեկույցում ասված է, որ ԿԸՀ-ն եղած դիմում-բողոքները մեծ մասամբ առանց քննության առնելու մերժել է, բայց այսօրվա նիստում պարզվեց, որ այդ դիմումների հեղինակներն անգամ  հետաքրքված չեն իրենց դիմումներով ու չեն ներկայացել նիստին: Կարելի՞ է եզրակացնել, որ այդ դիմումները պարզապես աղմուկ ստեղծելու համար են արվում:
– Եթե չեն ներկայանում հանձնաժողովի նիստին, սա մեծ հաշվով իրենց իրավունքն է, բայց միաժամանակ չմոռանանք, որ նիստը ժամանակային ուղիղ ռեժիմով հեռարձակվում է, ու հնարավոր է, որ նրանք այդ եղանակից են օգտվում: Իրենք ներկայացրել են դիմումն ու, ինչպես վարչական ցանկացած մարմին, հանձնաժողովը պարտավոր է իրազեկել դիմումի քննության օրվա ու ժամի մասին: Իրազեկումն իրականացվել է` ինչպես մեր կայքում համապաասխան տեղեկություններ հրապարակելով, այնպես էլ` հեռախոսակապի միջոցով: Եվ եթե իրենք ներկայանային նիստին, ինքներդ էլ բազմաթիվ անգամ ականատես կլինենք, որ նրանց միշտ էլ տրվել է հնարավորություն ներկայացնելու իրենց տեսակետներն ու նկատառումները: Ըստ էության, եթե մենք նայում ենք դիմումներին, նույն սուբյեկտների կողմից նույնական ձեւաչափով ներկայացվում են դիմումներ: Հետեւաբար, նրանց կողմից այստեղ ավելի շուտ շեշտադրումը դրվում է քանակային տպավորություն ստեղծելու վրա, քան թե` բովանդակային իրավունքների պաշտպանության:

«ԿԱՐԵՎՈՐԸ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»

–Ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի խիստ շեշտադրումներով զեկույցը:
– Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ բարձր է գնահատել եւ գնահատում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ փոխհամագործակցությունը: Եվ միշտ էլ մեծ կարեւորություն են ունեցել այն զեկույցները, որոնք ներկայացվել են: Բայց, իհարկե, պետք է նկատի ունենալ, որ ընտրությունների ժամանակ ներկայացվածության առումով, բնական է, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը ուներ սահմանափակ ներկայացվածություն, ու հենց այդ պատճառով էլ քվեարկության օրը եզակի թվով տեղամասերում են միայն վերջիններս իրականացրել իրենց դիտորդական առաքելությունը: Ու ինչպես արդարացիորեն նշված է հենց բուն զեկույցում, բնականաբար, իրենք չէին կարող ամբողջական ներկայացնել փաստերի հիմքով զեկույց: Պետք է նկատել, որ այդ կապակցությամբ, հավանաբար, զեկույցում արվել են որոշակի եզրահանգումներ` հիմք ընդունելով տարբեր ասեկոսեներ, հրապարակումներ, որոնցում ամրագրված փաստերը կրկնաստուգման անհրաժեշտություն են զգում: Իհարկե, զեկույցի վերաբերյալ կան որոշակի վերապահումներ ԿԸՀ-ի կողմից, բայց, այնուամենայնիվ, այստեղ կարեւորը զեկույցում ներկայացված առաջարկություններն են: Իսկ դրանց նպատակը մեկն է` նպաստել ընտրական օրենսդրության եւ ընդհանրապես ընտրական գործընթացների կատարելագործմանը` հիմքում ունենալով թերեւս մեկ կարեւորագույն հանգամանք` նպաստելու հանրային վստահության մակարդակի բարձրացմանը:

«ԿԸՀ-Ն ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ Է ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՄԲ»

–Մասնավորապես, զեկույցում ափսոսանքով ասված է, թե ԿԸՀ-ն մերժել է հետագա խնդրանք-դիմումները` հետաձգել հանրաքվեի արդյունքների հայտարարությունը:
– Ժամկետներն ամրագրված են օրենքով, եւ ԿԸՀ-ն առաջնորդվել է ՀՀ օրենքով ամրագրված կանոնակարգմամբ: Այս պարագայում օրենքում ներկայացված առանձին դրույթների վերաբերյալ կարող է լինեն առաջարկություններ, որ, ենթադրենք, ոմանց կարծիքով` այդ ժամկետը կարճ է կամ երկար, բայց սա բոլորովին այլ խնդիր է եւ, բնականաբար, ԿԸՀ-ի խնդիրը չի հանդիսանում: Մեր խնդիրն է ապահովել «Ընտրական օրենսգրքով» ամրագրված ժամկետների հստակ պահպանումը, ինչը տեղի է ունեցել:
– Զեկույցում քննադատություն կա նաեւ այն մասին, որ միայն նախագահին եւ առնվազն թվով մեկ հինգերորդ պատգամավորներին է ընձեռվում իրավունք` վիճարկելու հանրաքվեի արդյունքները, ինչը կասկածի տակ է դնում հանրաքվեի շահագրգիռ կողմերի դատական պաշտպանության առկայությունը:
– Սա պարզապես տեսակետ է, եւ ես` որպես ԿԸՀ նախագահ, կարող եմ փաստել մեկ բան` այն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավանորմ է: Հետեւաբար, սրա վերաբերյալ իմ կողմից պետք է լինի ոչ թե քննադատություն կամ այն դառնա տեսակետներ արտահայտելու առարկա, այլ հարգանքի առարկա, որովհետեւ սահմանադրական նորմ է:

«ՄԵՆՔ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԵՆՔ»

–Ի դեպ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-Ի առաջարկներից մեկն այն է, որ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացվի քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք` ընդդեմ ընտրախախտումների: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում:
– Բազմիցս իմ տեսակետը ներկայացրել եմ այս հարցի շուրջ, եւ այն այսօր էլ չի փոփոխվել: Անձամբ ես դեմ եմ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակմանը, որովհետեւ այդ ցուցակները իրենցում պարունակում են քվեարկության գաղտնիության էլեմենտներ, եւ դրանց հրապարակումը միանշանակ կխախտի քվեարկության գաղտնիության սկզբունքը: Ավելին` այս տեսակետը համահունչ է նաեւ նշված հարցի վերաբերյալ ձեւավորված միջազգային ստանդարտներին:
– Ի վերջո, նոր, փոփոխված «Ընտրական օրենսգրքով» կարելի՞ է ասել, որ 2017-ին ավելի հաջողված ընտրություններ կունենանք:
– «Ընտրական օրենսգրքի» նոր կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ հնարավոր կլինի ներկայացնել դատողություններ, երբ արդեն կլինեն այդ փոփոխությունները, եւ երբ կծանոթանանք այդ դրույթներին: Մենք` որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողով, օրենքի պահանջները կատարող ենք, ոչ թե օրենքի կատարելագործման աշխատանքների ակտիվ մասնակից: Բայց 2012-13 թթ. համապետական ընտրությունների արդյունքում, երբ ԿԸՀ-ն ԱԺ-ում ներկայացնում էր իր հաղորդումը, այնտեղ կային որոշակի առաջարկություններ, որոնք հենց ԿԸՀ-ն ինքն էր նկատել ընտրական գործընթացի իրականացման ժամանակ: Կարծում եմ` դրանք, ինչպես նաեւ այն առաջարկները, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի, տեղական ՀԿ-ների զեկույցներում եւ քաղաքական ուժերի կողմից, բոլորն էլ քննարկման առարկա կդառնան, որովհետեւ «Ընտրական օրենսգրքի» բարեփոխման  աշխատանքները միշտ էլ ընթանում են քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ակտիվ քննարկումների տիրույթում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողինՄայիսի 19-22-ը ինչ եղանակ է սպասվումՑույց տվեք հրամանը, իմ երկիրն է, ոչ մեկ ինձ չի կարող ասել` դուրս արի. լարված իրավիճակ Կիրանցի մոտ«Կամք»-ականներն ազատության մեջՈստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցՄայիսի 20-ի հոսանքազրկումների մասինՄենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցումԱդրբեջանը պաշտպանելով այս իշխանությանը ամեն ազգային շարժում փորձում է կապել Ռուսաստանի հետ. Իրանահայ փորձագետՌուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ինԽուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներՀրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода