Քարտուղարուհուց` մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի օգնական
ՆորություններԱրարատի մարզի նախկին փոխմարզպետ Հայրո Բաբայանի քարտուղարուհի Նելլի
Հարությունյանը, ով ժամանակին խորհրդարանական ընտություններին սատարել է ԲՀԿ-ին` ի օգուտ կուսակցության ձայներ է հավաքել, այսօր կրկին տեղ է գտել Արարատի մարզպետարանում: Պարզապես այս անգամ էլ «իմ քայլական» է դարձել եւ մարզպետարանում հանգրավանել «տարօրինակ» մրցույթով աշխատակազմի ղեկավար դարձած Լիլի Միրզախանյանի օգնականի կարգավիճակով: Մարզում այս նշանակման հետ կապված բողոքի ալիք է բարձրացել: Տեղացիների խոսքերով. «Բազմաթիվ խելացի մասնագետներ եւ ազնիվ երիտասարդներ, ովքեր պայքարել են կյանքի որակը բարեփոխելու նպատակով, այսօր գործազուրկ են, մինչդեռ ոմանք շատ ճարպկորեն իրենց ճանապարհը հարթում են տեղավորվելով նորօրյա իշխանությունների «գրկում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ