«Հրապարակ». Անհասկանալի, երբեմն անտրամաբանական ու հակասական. պետական քաղաքականության մոտիվները
Արխիվ 16-20«Մեր պետական քաղաքականության մոտիվներն ու ուղղվածությունը երբեմն միանգամայն անհասկանալի են: Ոչ միայն անհասկանալի, այլև երբեմն անտրամաբանական ու հակասական: Այդ անտրամաբանականությունը հատկապես զգացվեց քովիդի դեմ պայքարի շրջանում:
Դիմակ ու ձեռնոց կրեք` պարտադրեցին մեզ, հետո ձեռնոցի մասին մոռացան, իսկ դիմակի նկատմամբ վերաբերմունքը գրեթե պաշտամունքի հասցվեց: Հիմա փորձում են դիմակ պարտադրել դպրոցականներին, որոնք պետք է շաբաթը 6 օր դաս անեն, դասամիջոցներ չանեն, մոտ 4-5 ժամ անշարժ նստեն դասասենյակներում` դիմակը դեմքներին: Եվ բոլորովին էլ զավեշտ չեն այն առաջարկները, թե` եկեք դասերն անենք ռեստորաններում, չէ որ 40 հոգանոց խնջույքները թույլատրված են, իսկ մեր դասարաններում դա աշակերտների առավելագույն քանակն է:
Բայց անտրամաբանական ու հակասական որոշումներ միայն առողջապահության և կրթության ոլորտում չեն կայացվում: Նույն հակասական ու անհասկանալի վիճակն է, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ կառավարության որդեգրած քաղաքականությունը հասկանալի չէ: Այս ոլորտն ուղղակի հանձնվել է բախտի քմահաճույքին` չի հասկացվում, թե իշխանությունը հանքարդյունահանման կողմնակից է, ուզում է հանքերն աշխատեն, թե բնապահպանական խնդիրներն է կարևորում և դեմ է բոլոր տեսակի հանքերի արդյունահանմանը:
Որևէ բարձրաստիճան պաշտոնյա` վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, հրաժարվում են հստակ ու որոշակի դիրքորոշում հայտնելուց, ինչն անորոշություն է ստեղծում և այս ասպարեզում անկառավարելի վիճակ:
Չի հասկացվում, թե ինչ քաղաքականություն ենք որդեգրել, ասենք, պաշտպանության որոշ հարցերում: Մի կողմից` սահմանին մեր զոհերի ու կորուստների քանակն ենք գաղտնի պահում, մյուս կողմից` հերոսների մասին տեղեկությունը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: