Պենտագոնի աղբյուրը գնահատել է «Բեյրութի վրա հարձակման» մասին Թրամփի խոսքերը (Տեսանյութ)
Արխիվ 16-20CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները, հերքում է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը «հարձակման» հետևանք է: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության երեք պաշտոնյաներ CNN-ին հայտնել են, որ երեքշաբթի երեկոյան «ոչ մի նշան չի եղել», որ զանգվածային պայթյունները, որոնք ցնցել են Բեյրութը, «հարձակում»են եղել: Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ «չգիտեն, թե ինչի մասին է խոսում նախագահը», հաղորդում է հեռուստաալիքը:
Պաշտոնյաներից մեկն ասել է, որ եթե նշաններ լինեին, որ տարածաշրջանում ինչ-որ մեկը կարող էր կազմակերպել եւ անցկացնել նման մասշտաբի ակցիա, ապա դրան ինքնաբերաբար կհետեւեր «տարածաշրջանում ամերիկյան զորքերի ուժային պաշտպանության ավելացումը»:
Ավելի վաղ կայացած ճեպազրույցի ժամանակ նախագահ Թրամփը Բեյրութի պայթյունը համարել էր «սարսափելի հարձակում»։ «Մեր որոշ գեներալներ կարծում են, որ դա հենց այդպես էր։ Դա նման չէ արտադրության հետ կապված պայթյունի: Նրանք գիտեն ավելի լավ, քան ես: Նրանց կարծիքով, դա է եղել հարձակումը»,- ասել է Թրամնփը, պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք նախագահը համոզվա՞ծ է, որ սա հարված էր, այլ ոչ թե դժբախտ պատահար։
Միաժամանակ, Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստային գոտում հզոր պայթյունների պատճառ են դարձել 2 հազար 750 տոննա պահեստավորված ամոնիումի նիտրատը, որն առգրավվել է մաքսային ծառայությունների կողմից:
Լիբանանի ներքին գործերի նախարար Ռայա ալ-Հասանը «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է նաեւ ամոնիայի պայթյունի վարկածը՝ հավելելով, որ այդ բեռը նավահանգստում պահվել է 2014 թվականից ի վեր:
Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանի տվյալներով՝ նավահանգստում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 78 մարդ Է զոհվել, գրեթե 4 հազար մարդ վիրավորվել է: Նա նշել է, որ շատերը համարվում են անհետ կորած ։