Ուկրաինայում հայտնի լուսանկարիչը բռնաբարել է 9-ամյա աղջկան
Արխիվ 16-20Ուկրաինայի Սումի մարզում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է հայտնի լուսանկարիչը, որին կասկածում են 9-ամյա աղջկա բռնաբարության մեջ ։ Այս մասին հայտնում է ուկրաինական դատախազության կայքը։ Պարզվել է, որ լուսանկարիչը սոցցանցում ծանոթացել է անչափահասի հետ։ Նրանց միջեւ նամակագրություն է առաջացել, իսկ հետո տղամարդը երեխայի հետ պայմանավորվել է հանդիպման մասին։ Հուլիսի վերջին օրերին նա աղջկա հետեւից եկել էր սեփական ավտոմեքենայով ։
«Ուրբաթ՝ 2020 թվականի հուլիսի 31-ին, տղամարդը աղջկա հետեւից եկել է սեփական ավտոմեքենայով եւ խոստացել է տեղափոխել Մաքդոնալդս, սակայն նրան տարել է վարձակալած բնակարան, որտեղ նրա հետ սեռական բնույթի գործողություններ է կատարել, որոնք կարելի է որակել որպես բռնաբարություն»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Դեպքի մասին հայտնի է դարձել տուժածի մայրը։ Կինը դիմել է իրավապահ մարմիններին։
Մինչդեռ լուսանկարիչը շարունակել է գրել երեխային և պայմանավորվել հաջորդ հանդիպման մասին, որին նա խնդրել է բերել ընկերուհուն։ Այդ նամակագրությունը հայտնաբերել են իրավապահները, որոնք օպերատիվ կերպով պարզել են տղամարդու ինքնությունը։ Կիրակի՝ օգոստոսի 2-ին, չարագործը ձերբակալվել է ։
«Պարզվել է, որ տղամարդը բնակվում է Պոլտավայի մարզում, նա 31 տարեկան է, եւ հայտնի լուսանկարիչ»,- ասված Է դատախազության հաղորդագրության մեջ:
Այժմ որոշվում է չարագործին որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու հարցը։ Ստուգվում է տղամարդու մասնակցությունը նմանատիպ հանցագործություններին։ Ձերբակալվածին արդեն հայտնել են երկու հոդվածներով կասկածելու մասին՝ «մանկապղծությունը» եւ «սեռական բնույթի գործողություններ կատարելը, որոնք կապված են այլ անձի մարմին ներթափանցելու հետ»:
Չարագործի արարքի համար մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում։