Ձեռագիրը նույնն է, գործում են ոհմակով. Փաստաբան
Արխիվ 16-20Ինչպես սահմանի վրա են մեր զինվորին սադրում, նույն կերպ՝ դրսի մեր հայ եղբայրների նկատմամբ: Ձեռագիրը նույնն է. գործում են ոհմակով, ղեկավարվում դեսպանատուն կոչվող որջերից, ստանում պետական ֆինանսավորում՝ հնարավորինս ջարդելով, ավերելով, վնասելով: Եթե տվյալ երկրների իրավապահ մարմիններն այս վարակի դեմը չառնեն, չտան սրանց արարքի իրավա-քրեական օբյեկտիվ գնահատականը, հայերն ունակ և ընդունակ են ինքնապաշտպանվելու: Ինքնապաշտպանական բնազդը դարերից եկել և մտել է մեր արյան մեջ, որի ուժով էլ չենք վերացել: Իսկ հարևան մելիքության քաղաքացին պետք է գիտակցի, որ սահմանի վրա շարունակելով սադրել՝ դառնալու է թնդանոթի միս, իսկ դրսում սադրելով՝ դառնալու է էշ նահատակ: Իսկ ատոմակայանի ու սահմանային բնակավայրերը գնդակոծելու պահով կատարողներն ու պատվիրատուները պատասխանատվության են կանչվելու միջազգային ատյաններում, ու եթե որոշ գործընկերներիս համար դա անհնարին է թվում, ինձ համար հանրահայտ փաստ է. անձի խախտված իրավունքը պետք է վերականգնել, իսկ այն խախտողինէ պատժել։
Լևոն Բաղդասարյան
#լեվգրուպ
#փաստաբանական_գրասենյակ