Iravunk.com | Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի. Արտաշես Գեղամյան
Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքո Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգում Պետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ Կիրանցում Ինչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա

Հայաստանի ապրելունակությունն՝ առանց Փաշինյանի. Արտաշես Գեղամյան

Արխիվ 16-20

ԱՆՈՏԱՑԻԱ. Առաջնային կարևորության խնդիր է համազգային հոգևոր ապաքինմանն անհապաղ ձեռնամուխ լինելը, ինչը համազգային աղետից Հայաստանի փրկության անհրաժեշտ պայմանն է։ Իսկ հայկական պետականության պահպանման, ազգային անվտանգության ապահովման բավարար պայմանը Նիկոլ Փաշինյանին անհապաղ իշխանությունից հեռացնելն է։

Մեր տագնապալի ժամանակներում, երբ կորոնավիրուսի համավարակը, ցավոք, չի մարում, ջանում ես համավարակի դեմ պայքարի մասին տեղեկատվության հնարավորինս ավելի մեծ ծավալի ծանոթանալ։ Եվ սա բնավ սոսկ հետաքրքրասիրության կամ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) արտակարգ դրության պատճառով առաջ եկած ազատ ժամանակի հավելյալ ժամերն ինչ-որ կերպ լրացնելու ձգտում չէ։ Ոչ, հարգելի ընթերցող, նոր տեղեկատվության որոնման պահանջմունքը պայմանավորված է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի սեփական անհատական պատասխանատվության գիտակցությամբ, այն հանձնարարականների մշակման համատեքստում, որոնցում կընդհանրացվեր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ աշխարհի որոշ երկրներում արդեն առկա դրական փորձը։ Ավելին, յուրաքանչյուրի պարտքն է՝ մոբիլիզացվել և իր գիտելիքների ու փորձի սահմաններում անել առաջարկություններ տնտեսության և բիզնեսի աջակցության վերաբերյալ։

Այս առնչությամբ կցանկանայի հիշատակել որոշ հանձնարարականներ, որոնք հնչել են 2020թ. ապրիլի 28-ին COVID-19-ի դեմ պայքարին նվիրված խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի ունեցած ելույթում։ Եվ սա՝ բնավ ո՛չ մի ինչ-որ գավառական շողոքորթության իմաստով, այլ որովհետև Վ.Վ. Պուտինի ելույթում տրվել են հանձնարարականներ, որոնք լիովին ակտուալ և կիրառելի են Հայաստանի Հանրապետության համար։

«Խնդրում եմ կառավարությանը՝ ռեգիոնների և բիզնեսի հետ համատեղ, սկսել գործնական կյանքի նորմալացմանը հեռանկարում քաղաքացիների զբաղվածության, եկամուտների և տնտեսության աճի վերականգնմանն ուղղված գործողությունների մասշտաբային համազգային պլանի պատրաստումը։ Պետք է նման աշխատանքն սկսել անհապաղ։ Արդեն հիմա պատրաստել անհրաժեշտ որոշումներն ու դրանց համապատասխան՝ համախմբել անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի մենք կարողանանք նման ծրագիրն իրականացնել լրիվ հզորությամբ, համաձայնեցված, համաժամանակյա՝ փուլ առ փուլ դուրս գալով համաճարակաբանական իրադրությունից և դրա հետ կապված սահմանափակումներից,- իր ելույթում նշեց Վլադիմիր Պուտինը և այնուհետև շարունակեց։- Ուշադրություն եմ հրավիրում. գործողությունների նման համազգային պլանի ռազմավարական խնդիրը ոչ միայն իրավիճակի կայունացումն է, այլև երկարատև, կառուցվածքային փոփոխությունների ապահովումը ռուսաստանյան տնտեսությունում՝ հաշվի առնելով այն նոր իրողությունը, որն այժմ ստեղծվում է աշխարհում»։ Խորանալով այդ առաջարկություններում պարունակվող հանձնարարականներից յուրաքանչյուրի էության մեջ և իմանալով տնտեսության վիճակը ՀՀ-ում՝ առաջին բանը, որ մտածում ես, այն է, որ հիմք ընդունես դրանք և սկսես, անշուշտ՝ Հայաստանի տնտեսության համար կիրառելի պլանների և ծրագրերի առարկայական մշակումը։ Ընդ որում՝ դա անել ոչ թե Գենադի Խազանովի «Մարդիկ Վերածնունդ են ունեցել։ Մեզ մոտ եղել է՝ одобрямс!» էստրադային մանրապատման ոգով, այլ հիմք վերցնելով հանրապետության տնտեսության և ֆինանսական ոլորտի վիճակի մանրակրկիտ վերլուծությունը՝ գոնե վերջին հինգ տարիների կտրվածքով։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ, անգամ հիմա՝ հասուն տարիքիս երիտասարդ տարիներին լավատես լինելով՝ ես հույս ունեի, որ Հայաստանի «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչը՝ իր իսկ սիրելին, այդպես էլ կվարվի։ Բայց ոչ։ Նիկոլ Վովաևիչը, հավատարիմ մնալով իր նորարարական էությանը, այլ կերպ վարվեց, դիցուք. ս.թ. մայիսի 3-ին նա հարցազրույց վարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ հարմար տեղավորվելով խոտին դրված սեղանիկի առջև։ Ճիշտ ինչպես մեծ իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա» կտավում։ Միայն թե մեր պարագայում մենք դարձանք ոչ թե կանացի մերկ մարմնի, այլ պետական պաշտոնյաների մերկացված հոգիների ու սրտերի ականատեսները։ Այո, այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, Նիկոլ Վովաևիչը անձամբ ինքը հարցազրույց էր ունենում նրանց հետ։ Խոստովանում եմ, որ խիստ լարվելով կարողացա, այնուամենայնիվ, 42 րոպե նստել հեռուստացույցի էկրանի առջև և նայել այդ հաղորդումը, որը հեռարձակվում էր տասնյակ հեռուստաալիքներով և ինտերնետ-հեռուստատեսության մի դյուժին ալիքներով, online ռեժիմով։ Անմիջապես տեղեկացնեմ, որ այս անգամ բացվեցին վիրուսաբանության ոլորտում Նիկոլ Վովաևիչի անսահման գիտելիքների նոր եզերքներ, հատկապես ի հայտ եկան նրա գիտելիքները Հայաստանում կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի նրբությունների հարցում։ Իսկ այն փաստը, որ վերջին մի քանի օրերին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ամենօրյա աճը գերազանցում է 100 մարդը, իսկ վարակվածների ընդհանուր թիվը ս.թ. մայիսի 4-ի դրությամբ հասել է 2507 մարդու, իսկ 39 հիվանդ մահացել է (անցած օրը վարակվածների թիվը կազմել է 121 մարդ, մահերինը՝ 4), մղվում է երկրորդ պլան։ Չէ՞ որ հարցազրույցի ընթացքում հարցազրուցավար Նիկոլ Վովաևիչը հուսադրեց Հայաստանի քաղաքացիներին՝ ասելով, որ հայտարարվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլ, և այդ պայքարի իմաստն այն է, որ մենք անցնում ենք ապակենտրոնացված պայքարի փուլ. «Մեր խնդիրն է վաղվանից (մայիսի 4-ից – խմբ.) համակեցության նոր պայմաններ ապահովել, որպեսզի մենք կարողանանք զուգահեռ ապրել կորոնավիրուսի հետ (ճիշտ ինչպես ԽՄԿԿ ХХ համագումարի պատմական որոշումների ոգով, որոնցով հռչակվեց տարբեր սոցիալական կարգ ունեցող պետությունների խաղաղ գոյակցության հնարավորության սկզբունքը, բայց մեր պարագայում սույնը կիրառելի է առողջապահության ոլորտում – Ա.Գ.)։ Համաձայնեք, որ մեկ տարի անընդհատ փակված մնալ անհնար է (Նիկոլ Վովաևիչի սիրտն ազատություն է տենչում – Ա.Գ.)։ Եթե մենք էսօր իմանայինք, որ մեկ ամիս էլ ամենախիստ ռեժիմով փակված լինելուց հետո մենք կարող ենք արձանագրել համաճարակի, համավարակի հաղթահարումը, կարելի էր գնալ այդպիսի լուծման, բայց մենք փաստացի արձանագրել ենք, որ դա իրատեսական չէ, հնարավոր, չէ» (նա իրեն մխիթարում է այն մտքով, որ դեռ մեկ տարի էլ ՀՀ վարչապետի պաշտոնում է լինելու – Ա.Գ.)։

Որպեսզի ընթերցողներին չհոգնեցնեմ «ժողվարչապետի» հարցազրույցի մանրամասները ներկայացնելով՝ ասեմ միայն, որ ռուսաստանցի հայտնի բժիշկ-թերապևտներ և հեռուստահաղորդավարներ Ելենա Մալիշևան և Ալեքսանդր Մյասնիկովը հանձին Նիկոլ Վովաևիչի ձեռք բերեցին բազմախոստում մրցակից, բայց ոչ բժշկության ոլորտի պրոֆեսիոնալ խորհուրդների հրապարակման հարցում, բնավ ոչ։ Սիրտս գոտեպնդելով խոստովանում եմ, որ ՀՀ «ժողվարչապետը», հեռուստադիտողների աչքին թոզ փչելու կարողությամբ, իր անվերջանալի live-երով կգերազանցի ցանկացած պրոֆեսիոնալի՝ հիմնավորելով, որ շատ ավելի լավ է հասկանում՝ լինի բժշկության, թե ինքնաթիռաշինության ոլորտում։ Այնպես որ, իմացե՛ք մերոնց։ Հայոց հողում դեռ չեն վերացել «ժողովրդական բնատուր տաղանդները»։ Այս ամբողջ պատմության մեջ ինձ ոգևորեց այն, որ Նիկոլ Վովաևիչը ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո (ինչը, հույս ունեմ, սարերի հետևում չէ) խիստ պահանջված կլինի անպետք իրերի գովազդային տեսահոլովակներ նկարահանող ռեժիսորների կողմից՝ փորձով չհմտացած մարդկանց հիմարացնելու իր բնածին տաղանդի շնորհիվ։ Մի խոսքով՝ դժվարանում եմ ձեռնպահ մնալ ու չբացականչել. ա՛յ թե խելոք ես, Նիկոլ, կեցցե՛ս (թող ներեն ինձ մեծ բանաստեղծի՝ Ա.Ս. Պուշկինի երկրպագուները նման համեմատության համար)։ Ոչինչ, որ Նիկոլ Վովաևիչը նեղ պրոֆիլի բժիշկ չէ, բայց չէ՞ որ շատ ավելի կարևոր առաքելություն ունի՝ բուժել մարդկանց հոգիները։ Արդեն քանիցս գրել եմ, որ նա անգամ Հայաստանի առաջին հայացքից մեղսունակ քաղաքացիներին հիմարացնելու բնատուր տաղանդով է օժտված, էլ չեմ ասում սփյուռքի մասին, ընդ որում՝ հիմարացնել հարյուրներով՝ նրանց դարձնելով, օրինակ, «թավշյա հեղափոխության» (նկատի ունեմ 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը) համամասնակիցներ։ «Թավշյա հեղափոխություն», որը մեր տագնապալի օրերին էլ շարունակում է արագացված կերպով իրականացնել անդրօվկիանոսյան ստրատեգների՝ հայոց պետականության կործանման, Ռուսաստանի Դաշնության հարավային սահմաններին անկայունության գոտու և կառավարելի (իրենց իսկ կողմից) քաոսի ստեղծման սցենարը։ Բարիք է, որ հարցազրույցը տևեց ընդամենը 42 րոպե, ինչը թույլ տվեց առանց հոգեկան տրավմաների ազատվել «ժողվարչապետի»՝ հեռուստաէկրանից հորդող, իրենց պրիմիտիվիզմով թևաթափ անող հաձնարարականներն այնուհետև լսելու և տեսնելու անհրաժեշտությունից։ Միևնույն ժամանակ, չեմ կարող ընթերցողներին չներկայացնել իմ երկյուղները հետհամավարակային դաժան իրողությունների վերաբերյալ, որոնց անխուսափելիորեն կբախվեն Հայաստանի տնտեսությունն ու բիզնեսը ՀՀ կառավարության լիակատար անհամարժեքության և պրոֆեսիոնալիզմի բացակայության պայմաններում։ Բայց, մինչ ընթերցողներին արդեն այժմ անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին իմ տեսլականը ներկայացնելը՝ կարևոր եմ համարում արտահայտել ՀՀ տնտեսության ներկայիս վիճակի մասին որոշ դիտարկումներ։ Այդ նպատակով ընթերցողներին հիշեցնեմ վերջին հինգ տարիների դինամիկայի վերաբերյալ որոշ տնտեսական ցուցանիշներ։ Չեմ կասկածում, որ նման մոտեցումը թույլ կտա ընթերցողներին ավելի լավ հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն առաջնահերթ կարգով, ինչպիսի՞ն է ռեսուրսների բազան, ի՞նչ նորամուծություններ են անհրաժեշտ տնտեսական քաղաքականությունում՝ հաշվի առնելով համավարակի կանխատեսվող հետևանքները։

Դրա համար ներկայացնենք տվյալներ՝ հրապարակված Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016, 2017, 2018, 2019, 2020թթ. հունվար-փետրվարին» տեղեկագրերի «Օտարերկրյա ներդրումներ» բաժնում.

 

Աղյուսակ 1 (մլն դոլար)

   

2015

2016

2017

2018

2019

1

Ուղղակի ներդրումներ

178,5

338,1

249,8

254,1

254,5

2

ՀՆԱ դինամիկան, մլրդ դոլար *

10,55

10,55

11,53

12,43

13,3

 

Եվ այսպես, ինչպես երևում է Աղյուսակ 1-ից, 2015-2018թթ. օտարերկրա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ տնտեսությունում կազմել է $1 մլրդ 20,5 մլն։ Նույն ժամանակաընթացքում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է $1 մլրդ 880 մլն։ Միաժամանակ նշենք, որ 2018թ. դեկտեմբերին, ՀՀ VII գումարման Ազգային ժողովի նոր կազմի ընտրություններից հետո, որտեղ Ն.Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունը ստացավ 88 պատգամավորական մանդատ 132-ից, Նիկոլ Վովաևիչը ձևավորեց խորհրդարանական մեծամասնության կառավարություն։ Սակայն «ժողվարչապետի»՝ ավելի վաղ խոստացած օտարերկրյա ուղղակի ներդրումների առատություն այդպես էլ չեղավ. օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը 2019թ., 2018թ. համեմատ, կազմեց ընդամենը $440 հազ.։ Միևնույն ժամանակ, նշենք, որ 2019թ. ՀՆԱ աճը կազմեց $870 մլն։ Ընդ որում՝ միանգամայն ակնհայտ է, որ այդ աճը հիմնականում պայմանավորված էր մուլտիպլիկատորի էֆեկտով։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2015-2018թթ., օտարերկրյա ուղղակի ներդրումները ավելացան մինչև $1 մլրդ 20,5 մլն, ՀՀ վարչապետեր Հովիկ Աբրահամյանի (2014թ. ապրիլ – 2016թ. սեպտեմբեր) և Կարեն Կարապետյանի (2016թ. սեպտեմբեր – 2018թ. ապրիլ) կառավարությունները, ՀՀ Ազգային ժողովի, որտեղ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ղեկավարում էր ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը, հզոր օրենսդրական աջակցության պայմաններում, ստեղծեցին բոլոր պայմանները, որպեսզի տնտեսությունում աշխատի մուլտիպլիկատորի էֆեկտը։ Ընթերցողներին հիշեցնենք, որ որոշակի գումարով ավելացնելով ներդրումներն արտադրությունում՝ մենք նպաստում ենք աշխատողների եկամուտների աճին, որոնք ներկայացնում են սպառման առարկաների աճող պահանջարկ և, հետևաբար, դրանով իսկ մեծացնում են այդ ոլորտում զբաղված մարդկանց եկամուտները, այնուհետև այս ամբողջ գործընթացը շարունակվում է նոր շրջափուլով։ Պատկերացում չունենալով այս տարրական, այբբենական տնտեսական օրինաչափությունների մասին՝ Նիկոլ Վովաևիչը և КО-ն երևակայել են, թե ՀՀ ՀՆԱ 7,6%-անոց աճը, որ տեղի է ունեցել 2019թ., դա, առանց կեղծ համեստության, Հայաստանի «հեղափոխական» իշխանությունների արժանիքն է։ Այնինչ, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկալին իրականության տեղ մատուցելու փորձ։

Հարգելի ընթերցող, ես հատուկ ներկայացրի այս տվյալները, և ահա թե ինչու։ Արդեն ակնհայտ է, որ ընթացիկ տարում օտարերկրյա ուղղակի ներդրումների հույս ունենալ՝ անգամ նախկին համեստ ծավալներով, չարժե, միևնույն ժամանակ տեղի կունենա մուլտիպլիկատորի էֆեկտի զգալի նվազում՝ պայմանավորված անցած տարիների օտարերկրյա ուղղակի ներդրումներով։

Այնուհետև նշենք, որ 2015-2019թթ. ՀՀ բանկային համակարգով ֆիզիկական անձանց դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $3 մլրդ 437 մլն 402 հազ. (տե՛ս Աղյուսակ 2)։

ՀՀ բանկային համակարգի միջոցով դրամական փոխանցումներ ֆիզիկական անձանց (ըստ երկրների)

Աղյուսակ 2* (հազար դոլար)

 

Թվական

Դրամական միջոցների ներհոսք

Դրամական միջոցների արտահոսք

Դրամական միջոցների զուտ ներհոսք

1

2015

1623582

758223

888789

2

2016

1532883

816982

715901

3

2017

1758485

1024883

731482

4

2018

1785604

1188396

597209

5

Այդ թվում 2019

1958573

1454552

504021

 

Ռուսաստան

1055640

425984

629657

 

ԱՄՆ

280911

274974

5937

 

Ղազախստան

30688

4988

25701

 

Ֆրանսիա

35346

17133

18213

 

ԱՄԷ

23644

24193

-549

 

Չինաստան

3705

58987

-55282

* տվյալները հրապարակվել են ՀՀ Կենտրոնական բանկի 2016, 2017, 2018, 2019, 2020թթ. հունվարի տեղեկագրերում

 

Այսպես, 2019թ. ՀՀ դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $504 մլն 021 հազ.։ Հատկանշական է, որ միայն Ռուսաստանից այս ցուցանիշը կազմել է $629 մլն 657 հազ.։ Բնականաբար, ընթացիկ տարում ՀՀ դրամական փոխանցումների գումարները էականորեն կնվազեն։ Գաղտնիք չէ, որ այդ գումարների մեջ զգալի տեսակարար կշիռը բաժին էր ընկնում ՌԴ սեզոնային աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների դրամական փոխանցումներին։ Եվ իրադարձությունների զարգացման նման ընթացքը, ցավոք, անխուսափելի է, այսինքն՝ 2020թ. ընթացքում մենք կդառնանք ՀՀ արտարժույթի ներհոսքի զգալի կրճատման վկաները։ Ընթերցողներին հիշեցնեմ նաև այն իրողությունը, որ 2019թ. արդյունքներով ՀՀ առևտրային հաշվեկշիռը բացասական է եղել և կազմել է մինուս $2 մլրդ 873,5 մլն։ Գաղտնիք չէ, որ այս հանգամանքը ՀՀ տնտեսությունում հատկապես ակտուալացնում է ներմուծման փոխարինման խնդիրը, ինչն, իր հերթին, ենթադրում է և հնարավոր է միայն ուղղակի ներդրումների էական աճի դեպքում։ Նշենք նաև, որ 2019թ. Հայաստանը ներմուծել է սպառվող թռչնամսի 75,36%-ը, բրնձի 100%-ը, բենզինի 100%-ը, դիզելային վառելիքի 100%-ը, մարգարինի 99,7%-ը, բուսայուղի 98,5%-ը, կարագի 75,3%-ը, սուրճի 100%-ը («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվար-դեկտեմբերին», էջ 250)։ Սրան ավելացնենք այն, որ ընթացիկ տարում, ցավոք, էապես կկրճատվեն նաև ՀՀ-ից արտահանման ծավալները այն հանգամանքների բերումով, որոնք պայմանավորված են Հայաստանից արտահանվող ապրանքների պահանջարկի կրճատմամբ՝ դրանց գների անկման հետ միաժամանակ, ինչը նույնպես կհանգեցնի ՀՀ արժույթի ներհոսքի զգալի կրճատման։

Նման միտումները տնտեսությունում, ավաղ, գերակշռող կլինեն առաջիկա ամիսներին և կհանգեցնեն այն բանին, որ ընթացիկ գործառնությունների հաշվեկշռի բացասական սալդոյի զգալի ծավալի պայմաններում, որը ստեղծվում է ապրանքների և ծառայությունների արտաքին առևտրային հաշվեկշռի սալդոյից, ներդրումների և զուտ դրամական փոխանցումների զուտ եկամտից, կապիտալի հոսքի զգալի կրճատման պարագայում (2018թ. $125 մլն-ից մինչև $54,46 մլն 2019-ին), ՀՀ վճարային հաշվեկշիռը կլինի մեծ դեֆիցիտով։ Այս պայմաններում, եթե ՀՀ ԿԲ-ն չիրականացնի արժութային ինտերվենցիա իր պահուստներից, ապա տեղի կունենա դրամի փոխարժեքի զգալի նվազեցում, այսինքն՝ ՀՀ ազգային արժույթի արժեզրկում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, դիցուք՝ ինֆլյացիայի աճ, կապիտալի արտահոսք, ներմուծման խափանում, վստահության անկում ազգային դրամական միավորի հանդեպ, ինչն, իր հերթին, կհանգեցնի ՀՀ առևտրային բանկերում Հայաստանի քաղաքացիների ազգային արժույթով դրամական ավանդների փոխարինման արտարժույթով։ Ընդ որում՝ կասկած չի հարուցում, որ դրամային ավանդների բարձր տոկոսադրույքները դոլարով ավանդների համեմատությամբ, ազգային արժույթով երաշխավորվող ավանդների համեմատաբար մեծ չափերը էական ներգործություն չեն ունենա դրամային ավանդները դոլարի վերածելու գործընթացի կրճատման վրա։

Հարգելի ընթերցող, կարելի էր շարունակել մանրամասնել ՀՀ տնտեսական և ֆինանսական անվտանգության հնարավոր մարտահրավերները, որոնք արդեն իրենց զգալ են տալիս և պահանջում են ընդունել անհապաղ միջոցներ։ Նշեմ միայն, որ ՀՀ Կենտրոնական բանկի նոր ղեկավարությունը կառավարության լիակատար ինքնաօտարման պայմաններում պետք է հնարավորություններ գտնի վերաֆինանսավորելու առևտրային բանկերը, ընդ որում՝ փոքր և միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելու կոնկրետ նպատակներից ելնելով։ Ընդ որում՝ պետք է ջանալ համոզել ՀՀ կառավարությանը, որպեսզի նպատակային նախագծային ֆինանսավորումը տեղի ունենա կառավարության երաշխիքով։ Այս առնչությամբ, այս աշխատանքի մեխանիզմները լիովին հասկանալու համար չէր խանգարի ուշադիր դիտարկել ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Յուրևիչ Գլազևի առաջարկությունները, որոնք արվել են վերջերս RUSSIA TODAY գործակալությանը տված նրա հարցազրույցում՝ «Ս.Գլազևը համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին» վերնագրով։ Մի խոսքով, որպեսզի առաջարկվող բոլոր տարատեսակ մեխանիզմները սկսեն աշխատել, կարևոր է միացնել դրանք ընդհանուր համակարգում, որը արտադրության, ներդրումների աճի կողմնորոշում կունենա և, այդպիսով, ինչպես ասում է ակադեմիկոս Ս.Գլազևը, «կստեղծի ինդիկատիվ պլանավորման մի ինչ-որ հենք, որտեղ պետությունը բիզնեսի հետ միասին կպլանավորի տնտեսության զարգացումը նոր տեխնիկական կարգի յուրացման հեռանկարային ուղղություններում։ Եվ այս համատեքստում դրամական իշխանությունները կստեղծեն վարկեր, երկարաժամկետ վարկեր, որոնք վերաֆինանսավորման հատուկ գործիքների միջոցով կուղղվեն հատուկ ներդրումային գործարքների, այսինքն՝ նպատակային գործարքների, որոնց համար բիզնեսը պետք է պատասխան տա արտադրության աճի և նոր տեխնոլոգիաների յուրացման տեսակետից, իսկ պետությունը պետք է պատասխան տա մակրոտնտեսական պայմանների կայունության, հարկային համակարգի, վարկերի հասանելիության ապահովման համար՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ արտադրության խթանման համար»։ Սակայն սա այլ վերլուծության թեմա է։ Իսկ այստեղ նշեմ, որ ասվածն անիրականանալի է իշխանությունում «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի գտնվելու պայմաններում. կրկնում եմ՝ զբաղեցրած պաշտոնին նրա լիակատար անհամարժեքության պատճառով։ Ուստի, հերթական անգամ պարտքս եմ համարում հայտարարել. ՀՀ կառավարությունում Նիկոլ Վովաևիչի և КО-ի գտնվելու յուրաքանչյուր օրը շատ ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի, նրա յուրաքանչյուր քաղաքացու ազգային անվտանգությանը, քան կորոնավիրուսի համավարակը։ Եթե կորոնավիրուսը խարխլում է մեր քաղաքացիների առողջությունը, ապա «ժողվարչապետն» ու նրա թիմը քայքայում են հայ հանրության առողջությունը, կաթվածահար են անում նրա գործելու ունակությունն այն անելիքներին համապատասխան, որոնք կանգնած են հայկական պետության առջև, այն է. պաշտպանել երկիրը, օգնել ոչ թե խոսքով, այլ գործով ծերերին ու երեխաներին, հոգ տանել հիվանդների մասին և, վերջապես, սեփական օրինակով դաստիարակել երիտասարդ սերնդին։

Հոդվածը կցանկանայի ավարտել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020թ. ապրիլի 28-ի ելույթի խոսքերով. «Նորից կրկնում եմ. մեզ համար այժմ գլխավորը մարդիկ են, նրանց կյանքը։ Այլ ընտրությունը մեր ժողովրդի համար անընդունելի է։ Հաստատ գիտեմ, որ այսպես է մտածում, խղճի մտոք գործում ձեր բացարձակ մեծամասնությունը։ Պահենք, պահպանենք մարդկանց։ Իսկ մնացածը ինքն իրեն կստացվի։ Մենք ամեն բան անպայման կճշտենք ու կշտկենք, կհաղթահարենք այս կորոնավիրուսը և հանգիստ սրտով, բոլորս միասին կբարձրացնենք տնտեսությունը, կամրապնդենք բարեկեցությունը, անպայման կաջակցենք նրանց, ովքեր աշխատանք են կորցրել, վաստակ, ում համար հիմա հեշտ չէ, թիկունք կլինենք տուժած ձեռնարկություններին, կօգնենք նրանց պահպանել աշխատատեղերը, նորից ոտքի կանգնել»։ Կարծում եմ, որ ասվածը լիովին համահունչ է Հայաստանի քաղաքացիների ցանկություններին, որոնցից շատերը պետական հեղաշրջումից հետո անցած երկու տարում, ավաղ, հիմարացվել են լավ մտածված տեղեկատվական պատերազմով, որ սանձազերծել են գունավոր հեղափոխությունների անդրօվկիանոսյան ստրատեգները հայկական երկու պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ։ Իսկ առաջնային կարևորության խնդիրն է արդեն այսօր համազգային հոգևոր ապաքինմանն անհապաղ ձեռնամուխ լինելը, ինչը համազգային աղետից Հայաստանի փրկության անհրաժեշտ պայմանն է։ Իսկ հայկական պետականության պահպանման, ազգային անվտանգության ապահովման բավարար պայմանը Նիկոլ Փաշինյանին անհապաղ իշխանությունից հեռացնելն է։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը որպես անկախ պետություն Հայաստանի պահպանման պարտադիր պայմանն է։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ



Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունըԱստղագուշակ` մայիսի 2-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈ՞վ ա էդ Փաշինյանը, մենք տենց մարդ չենք ճանաչում, սրանք ազգի թշնամի են, հող են տալիսԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода