Հրդեհ՝ հրդեհի ետևից. Աբովյանցիները վախենում են վերելակ նստել
Արխիվ 16-20Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներում մերթընդմերթ կարելի է ականատես լինել տարատեսակ պատճառներով առաջացած հրդեհների։
Ապրիլի 30-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Աբովյան քաղաքի բնակիչներն իրենց խոսքում նշում են, որ սարսափում են արդեն վերելակ նստելուց: Մեր հետ ունեցած զրույցից մեկում,Աբովյան քաղաքի բնակիչներից մեկը նշում է, որ անկախ ամեն ինչից վերելակ նստելն իսկական փորձություն է դարձել:
Մեր զրուցակիցներից մեկն էլ իր խոսքում նշում է, որ եթե նույնիսկ վերելակում հրդեհ չբռնկվի, ապա մնացյալ վտանգներն ուղղակիորեն առկա են:
Տեղաբնակներն իրենց խոսքում նշում են, որ դժգոհում են քաղաքային իշխանություններից,սակայն իրենց ձայնը լսելի չէ:
Հ.Գևորգյան