Iravunk.com | Բարոյական սովից խելագարված այս ժողովուրդը ոտքի պիտի կանգնի. Տեր Սերոբ
Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Աշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Օրվա խորհուրդ. Ապրիլի 26 Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան

Բարոյական սովից խելագարված այս ժողովուրդը ոտքի պիտի կանգնի. Տեր Սերոբ

Արխիվ 16-20

Ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ գրում է. «Խորհուրդ կուտայի Հայաստանում պետական մի շարք անձանց, որ յարգելով իրենց անձերն ու պաշտօնները, նոյնիսկ անհամաձայնութեան պարագայում, յարգանք ցուցաբերեն Հայ ազգին համար սրբազնագոյն հոգեւոր հաստատութեան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու նրա գահակալ վեհափառին նկատմամբ։

Մարդասիրութիւնը բարութեան մեծագոյն դրսեւորումն է, երբ թագաժահրի մահացու ազդեցութեամբ աշխարհի բոլոր երկրների ղեկավարներ բանտերից դուրս են հանում ամէն տեսակ յանցագործներին, մարդասպաններին, օրինախախտներին ոչ թէ նրանց ազատ արձակելու եւ ամէն յանցանք մոռանալու համար, այլ որովհետեւ կատարեալ մարդասիրութիւն են ցուցաբերում բանտարկեալներին նկատմամբ որոնք ի հեճուկս ամէն մեղքի ու յանցանքի, արժանի են բանտում զոհ չդառնալու ժահրի անողոք մահուան։

Խնդրում եմ որ նախկին ղեկավարներին հանդէպ ձեր անյագ ատելութիւնը չքօղարկէք վեհափառ հայրապետը քարկոծելով։ Վեհափառի փոխարէն եթէ Հռոմի պապը լինէր, սրբուհի Թերեզան լինէր, Կոմիտաս վարդապետը, Ս. Գրիգոր Նարեկացին կամ նոյնիսկ եթէ մեր Տէր Յիսուս Քրիստոս անձամբ գար ու լինէր այդ մարդասիրութեան կոչի հեղինակը, միեւնոյնը պիտի լինէր ձեր ատելավառ ու «սիրոյ յեղափոխականի» ստաբարոյ ու կեղծաւոր պատասխանը։

Սիրում էք մերթ Աստուածաշնչից ճառել, ուրեմն ինչի՞ սրտանց չէք կարդում Աստուածաշունչը.

«Արդարների սրտերը խորհում են հաւատի մասինբայց ամբարշտի բերանը իբրեւ պատասխան ունի չարիքըՏիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհներընրանց շնորհիւ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ դառնում են ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:» Առակ. 15։28

ու նաեւ.

«Եթէ թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրանեթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խմելուքանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, եւ Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի:» Առակ. 25։21-22 եւ Հռոմ. 12։20

Կարծում եմ, որ բարոյական բուն օրէնքով ՈՐԵՒԷ մարդ Աստուծոյ դիմաց անմեղ չէ այս աշխարհում, եւ եթէ բանտում պահելով չարչարում էք մարդկանց, դուք էլ շատ շուտով կարող էք հնձել նոյն դառն պտուղը։ Հետեւաբար, պատճառներ մի փնտռէք միոյն բանտում սպանելու, եւ միւսին անուանարկելով քարկոծելու։ Ձեր մեղքերը շատ աւելին են Աստուծոյ եւ մարդոց աչքերին։ Ինչո՞ւ.. քանի որ միշտ սիրում էք դիմացինի աչքերի ո՛չ թէ շիւղը՝ այլ աչքե՛րը հանել։

Այս նախկին առաջնորդը վա՛տն է, այն հոգեւորականը վա՛տն է, միւս գործարարը վա՛տն է։ ԱՄԷ՛Ն ՄԱՐԴ ՎԱ՛Տ Է (բացի ձեզանից ի հարկէ)։ Սիրում էք փարիսեցիների նման ուրիշների մեղքերը մատնանշել ու ծաղրել. Եկէք խօսենք ՁԵՐ՝ «սրբերիդ» մասին։

Եթէ բանտում պահուած նախկին առաջնորդ մը ձեր աչքերում «մեղաւոր» է, դուք, վրէժի թոյնով լի ամէն առիթով Աստուածաշնչից ճառողներդ «առաջին քարը» նետելու բարոյական իրաւունքի տէրը չէք ու չէք կարող լինել, երբ մանաւանդ ամէն առիթով յայտարարում էք ձեր հոգատար հովանաւորութիւնը եւ մարտնչող պաշտպանութիւնը այլասերուած, սեռափոխուած, համասեռամոլ ու հակաընտանեկան բարքերով լի խոտոր մարդկանց որոնք վերջին օրերին «Բրջոնա»խեղկատակութեամբ ծաղրում էք խաչը, տրանսներով լցնում դպրոցներն ու ազգային ժողովի սրահները, «Հուզանք ու Զանգ»երով ու Մել այլասերուածներին համար ֆիլմեր պատրաստում, հայ սպաներն ու զինուորները գլխատող թուրքին հետ ամէն առիթին եղբայրութիւն քարոզում, ու ՇՆԱՑՈՂ ամէն տականքների կողմից լկտի անպատւումը Հայաստանի համար արիւն թափած, կեանք տուած առիւծասիրտ նահատակների ՀԱՄԱԶԳԵՍՏին։ Ինչո՞ւ մի բառ դուրս չեկաւ ձեր «հայրենասէր» ու «աստուածասէր» բերնից։ ԻՆՉԻ՞ ԼՌՈՒՄ ԷԻՔ...։ Դուք չէ՞ք պղծութեանց հովանաւորները։ Եթէ աչք սիրում էք հանել, նախ հանեցէք ձե՛ր աչքերը։

Ամերիկայի նախագահ Լինկոլնի իմաստութիւնը ձեր ականջներին թող օղ լինի. «Կարող էք բոլոր մարդկանց երբեմն խաբել, ու մի շարք մարդկանց միշտ խաբել, բայց անկարող էք բոլոր մարդկանց մի՛շտ խաբել»։ [You can fool all the people some of the time and some of the people all the time, but you cannot fool all the people all the time.]

Ժամանակը մեծագոյն անողոք դատաւորն է բոլորին։ Պիտի գան օրեր՝ երբ առաջիններ վերջին պիտի լինեն, իսկ վերջիններ՝ առաջին։ Պիտի գան օրեր՝ երբ անողոք անարգանքի սիւնին պիտի գամուեն մարդիկ, որոնք ժողովուրդին կերակրում են կեղծ օրակարգերով, այլասերուածութեամբ, ապազգայնութեամբ, հակաեկեղեցականութեամբ եւ ու մեր ազգին նուիրականութեանց դէմ ամէն տեսակ անարգողներով ու ծաղրողներով։ Պիտի գան օրեր՝ երբ անվերջ խոստումներով ու տեսարաններով կերակրուած, բարոյական սովից խելագարուած այս ժողովուրդը ՈՏՔԻ պիտի կանգնի իր երկիրը ատամներով ու եղունգներով այլասերումից, ստից, ամբարշտութիւնից ու կեղծիքից մաքրման համար։ Պիտի գան օրեր երբ ամէն հայհոյիչ բերան ու ծաղրող ամէն լեզու պիտի փնտռի լեռ, ծերպ ու մացառ որպէսզի թաքնուի անողոք աստուածային պատժից։

Որքան որ փորձէք Նաբուգոդոնոսորեան ձեւով մեր ազգին երկրպագել տալ այլասերման ձեր սրգի, ապազգային թմբկի, անդէմ, կոզմոպոլիտ, հակաեկեղեցական քնարի, հակաընտանեկան, հակազգայնական տաւղի, հակաաւանդական, թրքասէր ու անընդունելի ձեր կեղծ օրակարգին դիմաց, միլիոնաւոր մեր ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԷԻ ջիղ ու ողնաշար ունեցող մեր հայրենակիցները ծնկի ՊԻՏԻ ՉԳԱ՛Ն ձեր արձանին դիմաց։ Ինչքան որ դուք մեր ժողովուրդին փողի ուժով քարոզէք սորոսի պղծութեան «աւետարան»ը, միեւնոյնն է մենք շեղուողը չենք։ Մենք ազգովին պիտի հետեւինք Քրիստոսի Ս. ԱՒԵՏԱՐԱՆԻՆ որի ծնունդները Աւարայրից մինչեւ Ապրիլեան, մեր պատմութեան բոլոր մարտերի հերոսներն են, մեր անմահները։

Հաստատ իմացէք որ Կորոնաժահրը ո՛չ թէ «ում ՇՈՒՆՆ է», այլ Աստուածաշնչում գրուած. «ԱՍՏՈՒԱԾ ԾԱՂՐ ՉԻ՛ ԼԻՆՈՒՄ»-ն է..։ Որ ունի ականջն լուալոյ, լուիցէ։

Հիւանդութեան այս դժուար պահերին եթէ Քրիստոսից աղօթքով մարդասիրութիւն էք խնդրում, դուք եւս մարդասէր եղէք, մարդասիրութիւն ցուցաբերէք ձեր բոլոր եղբայրների նկատմամբ, մանաւանդ ձեր «թշնամի»ների ու նրանց հանդէպ որոնք բանտերում են, կամ նրանց՝ ովքեր սոված ընտանիքները պահելու դժուարութիւնն ունեն, ձեր ստացած գումարների հետ համեմատ։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:



Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը`նոր առողջական խնդրի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և սրտի փոխպատվաստման մասին«Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկըՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկըՔաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էՕրվա խորհուրդ. Ապրիլի 26Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-իցԱնհնազանդության ակցիա, առավոտից բեռնատարով փակ է Ազատության պողոտան«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալForbes. Օչերետինոյեի գրավումը սպառնում է փլուզել Ուկրաինայի պաշտպանական գիծը Ավդիիվկայից արևմուտք«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինըՌուսական ուժերը գրավում են Կրասնոգորովկան«Ժողովուրդ». 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմըՕչերետինոյի հատվածում ուկրաինական ողջ պաշտպանությունը լիովին փլուզված էՄակրոնը հայտարարեց Եվրոպայի հնարավոր կործանման մասինՀամահայկական սգո օրը Երեւանում տեղի ունեցան երկու «աննախադեպ», «հոգեցնցող» երեւույթ. Ալլա ՀակոբյանՆախապատրաստվում է ներքին հեղաշրջում՝ ամերիկյան սցենարով. Գրիգոր ԳրիգորյանԻնչու է վերջերս հաճախ արտասվում եւ ինչը երբեք չի ների հայտնի մանկաբարձ-գինեկոլոգըԿիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող էԱրցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը Կարին Տոնոյանը հանդես է եկել կոչովԻշխանությունը փողոցում շպրտած է, ոչ մեկ չի վեկալում. Արթուր ՂազարյանՄեր Հայաստանի տարածքները նվիրվում են թշնամուն, սա անարդար ու անօրեն որոշում է. Արսեն ԳրիգորյանՉեմ դադարեցնելու պայքարս` մինչեւ չասեն ինչու է իմ մուտքն արգելված Հայաստանում. հացադուլի 5-րդ օրըԵթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանՀողեր, որոնք հանձնվելու են թշնամուն, սակայն կադաստրով ՀՀ-ինն են. Կիրանցի բնակիչների փաստաթղթերըԲա որ սա Ադրբեջանի տարածք է, էս ղեկավարությանը էդ տարածքից ո՞նց ենք ընտրել (Video)Աննան վրեժ է լուծել.Yerevan Times«Հե՛նց թուրքը մտավ 4 գյուղերը, պատերազմ կսկսի, ոտքի՛ կանգնեք»․ Կիրանցի բնակիչՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացելՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը«Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասինՈրդեգրման ենթակա առողջ երեխաների թիվն ավելի քիչ է, քան որդեգրել ցանկացող անձանց թիվը. պետությունը տարեկան ավելի քան 4մլն դրամ է ծախսում մեկ երեխայի շուրջօրյա խնամքի համարԿիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանաԱզգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում էԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՆախկին ընկերների հետ կապ հաստատելը նույնքան դժվար է, որքան նոր ընկեր ձեռք բերելը«Ինչպես է զինվորականը գետնին փռում ոստիկաններին»«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի տարբեր վարչական շրջաններում (լուսանկարներ)Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմելՀայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյունՕկուպացված Արցախում մինչև 2026-ի վերջ մոտ 40 000 ադրբեջանցի կբնակեցվի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода