Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին բոբո սարքելով հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել. Սուրեն Սուրենյանց
Արխիվ 16-20Տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ՝ Iravunk.com-ը հարց ուղղեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, նշելով, թե
մասնագետների պնդմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը գնալով նվազում է, ի՞նչ եք կարծում, եթե ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի՞ տոկոս ձայն կունենան ներկայիս իշխանությունները: Սուրեն Սուրենյանցը վստահորեն նշում է, որ այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենա, սակայն անզեն աչքով երևում է, որ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը նվազել է: Հանրության տրամադրվածությունն իմանալու լավագույն օբյեկտները տաքսիներն են, իսկ եթե ավելի լուրջ իշխանության վարկանիշը սարսափելի անկում է ապրել:.
«Անկումն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր: Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Աարգսյանին անվերջ բոբո սարքելով հնարավոր չէ կայուն վարկանիշ պահել: Ներկայիս իշխանության տակտիկան հետևյալն է՝ թիրախավորվում են ինչ-որ մարդկանց այսօր Սերժ Սարգսյանին, երեկ Ռոբերտ Քոչարյանին, վաղը լինելու է հրայր Թովմասյանը: Այսինքն՝ անվերջ թիրախավորվում են մարդկանց իրենց վարկանիշը բարձր պահելու համար: Միգուցե հեղափոխությունից առաջ այս հնարքն աշխատում էր, սակայն հիմա չի կարող աշխատել: Այս տեմպերով գնալով իշխանության ռեյտինգն էլի անկում է ապրելու: Հարկ է նկատել, որ ներկայիս իշխանությունը չունի զարգացման կոնցեպտուալ ծրագրիր: Հանրությանն այսօր հետաքրքրում է իր բարեկեցության խնդիրը, բայց Հայաստանում կյանքի որակը չի փոխվել:
Ասեմ ավելին՝ մարդկանց մոտ առաջացել է անարդարության սուր զգացում: Եթե անարդյունավետ աշխատող ինչ-որ նախարար, ընդամենը քայլելու համար, քայլած լինելու համար 1-ից 2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, սակայն թոշակները բարձրացվում է ընդհամենը 10 տոկոսով, ծածկելով որոշ թանկացումներ: Այս ամենը մարդկանց մոտ առաջանում է անարդարության զգացում»:
Հայկ Գևորգյան