Այս Ամանորյա ծախսով կարելի էր փոխել մոտավորապես 50 վերելակ. Անի Խաչատրյան. տեսանյութ
Արխիվ 16-20Երևան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն անդրադարձավ քաղաքային իշխանության մասնավորապես նշելով, որ ամանօրյա այսչափ մեծ ծախսերը տեղին չեն։
Նրա խոսքովՙ ինքը նախորդ տարի կողմ էր նոր տոնածառ գնելուն, սակայն այս տարվա շռայլ ծախսերը անընդունելի են։
Խաչատրյանը խոսեց նաև մահվան վերելակներից, գազելներից, անդրադառնալով նաև աղբահանության խնդրին։
ՀԳ. Նկատենք, որ դեռեւս 2013 թվականին ներկայիս քաղաքապետը, այսպես ասա իր քննադատությունն է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում նշելով նախորդ իշխանությունների ավել պակաս ծախսերը: Մի հարցնող լինի պարոն Մարության, այդ ո՞ւմ հաշվին եք 325 մլն դրամ ծախսում երկու շաբաթվա համար, որից հետո ամբողջ տարի հայտարարելու եք, թե բյուջեում փող չկա:
Մանրամասները տեսանյութերում.
ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
https://www.youtube.com/watch?v=vb-7-p6_Bbg&feature=youtu.be