Ուկրաինայի և ԵՄ-ի պայմանենրը լիովին հակադիր են Թրամփի խաղաղության ծրագրին
Միջազգային
Ուկրաինան և ԵՄ-ն արձագանքեցին Թրամփի խաղաղության ծրագրին։ Մանրամասները տրամադրել է Reuters-ը:
Ամերիկյան ծրագրից հիմնական տարբերությունները.
Ուկրաինան դժգոհ է այն փաստից, որ Միացյալ Նահանգները Ղրիմը և օկուպացված տարածքները ճանաչում է որպես ռուսական։
Ոչ ոք Զապորոժեի ԱԷԿ-ը չի հանձնի Միացյալ Նահանգների վերահսկողությանը, և Ռուսաստանը դրանից էներգիա չի արդյունահանի։
Ուկրաինան պահպանում է ՆԱՏՕ-ին միանալու իրավունքը։
ԵՄ-ն և Ուկրաինան դեմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լիակատար վերացմանը։
Կիևը անվտանգության երաշխիքներ կստանա Միացյալ Նահանգներից։
Լիակատար և անսասան հանձնառություն երկնքում, ցամաքում և ծովում մշտական հրադադարի պահպանմանը։
Միացյալ Նահանգները հետևում է հրադադարի պահպանմանը։
Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի սահմանափակումներ չկան։
Այսպիսով, սա բոլոր կետերով հակասում է Թրամփի ներկայացրած ծրագրին: