Դրախտ չես ընկնելու. Գևորգ Գրիգորյանի խորհրդավոր հրապարակումը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցեր ԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավոր Մի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասին Վաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն ՊԵԿ․ Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ով Սկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրա Թուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացում Ռուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ) Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար

Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած նրան, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ուզում է ցույց տալ, թե շատ հանգիստ է վերաբերվում իր վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին, բայց ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ նա իրականում շատ վախվորած և անհանգստացած է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Քոչարյանը տևական ժամանակ է համախոհներ է փնտրում, որպեսզի պաշտպանեն իրեն իր պահվածքի հետ կապված, բայց արի ու տես, որ միակ «պաշտպանը» ՔՊ խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանն էր, որ երեկ փորձում էր արդարացնել նրան: Հիշեցնենք՝ երեկ ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովում քննարկվում էր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը:

Իշխող ՔՊ խմբակցության ներկայացուցիչները առանց որևէ տրամաբանական հիմնավորման դեմ քվեարկեցին նախագծին, չնայած, դրան զուգահեռ, դատապարտեցին Քոչարյանի պահվածքը: Միայն Խաչատրյանը փորձ արեց ամեն բան բարդել լրագրողների վրա՝ պաշտպանելով Քոչարյանին, բայց նրա մոտ էլ դա չստացվեց:

Նշենք, որ մարտի 20-ին ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին արգելել էր իր կողքին կանգնել մյուս լրագրողների հետ, հարցազրույց վերցնել իրենից՝ ասելով․ «Ինձանից հեռու կանգնե՛ք, դուք լրագրող չեք, մաքրեք ձեր շրթունքները»: Ավելի ուշ պարզաբանել էր, թե Սաղմոսից է ցիտել, թե Բագրատ Սրբազանին է մեջբերել՝ մանիպուլացնելով Սրբազանի ասած խոսքը սատանաների մասին: Մեր աղբյուրները նշում են, որ ՔՊ-ն ներքին քննարկումների ժամանակ «դատափետում» է Քոչարյանին, սակայն հանձնաժողով ստեղծելուց վախենում է, քանի որ վստահ չէ, որ վաղը կամ մյուս օրը մի այլ ՔՊ-ական պատգամավոր Քոչարյանից ավելի վատ վարք չի դրսևորի, ասենք՝ Ալեն Սիմոնյանի պես թքի քաղաքու վրա: Ի դեպ, նիստին ուշիուշով հետևել էր հենց Քոչարյանը ու ավարտից անմիջապես հետո իջել հանձնաժողովի նիստերի դահլիճի մոտ՝ տրամադրությունները հասկանալու համար: Բայց ոչ մի ՔՊ-ական նրան տոն չտվեց, կամ չզրուցեց նրա հետ: Ակնհայտ է, որ Քոչարյանը խորհրդարանում մենակ է մնացել իր շողքի հետ միասին:

Անգամ սիրելի Արփի Դավոյանը մի բառ չխոսեց՝ ի պաշտպանություն Քոչարյանի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:






Դրախտ չես ընկնելու. Գևորգ Գրիգորյանի խորհրդավոր հրապարակումըՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ քննարկել է պաշտպանության բնագավառին առնչվող հարցերԱՄՆ քաղաքում բարձրակրունկ հագնելու համար քաղաքապետարանից թույլտվություն է հարկավորՄի բոլ սևացրել եք, ֆեյսբուքյան տիրույթում սարքել երկրի թիվ 1 կոռուպցիոներն ու հանցագործը, բավարարված չե՞ք. Դիանա Գասպարյանը՝ իր վերաբերյալ վերջին հրապարակումների մասինՎաղը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն ՊԵԿ․ Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ովՍկսվել է Քոչարյան &Co խմբակի երկրորդ գրոհը Սերժ Սարգսյանի վրաԹուրքիայում տրվել է ցունամիի նախազգուշացումՌուսական «Իսկանդերը» ոչնչացրել է երկու «Պատրիոտ» (Տեսանյութ)Ֆինլանդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի համար«Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխի մեջ տղամարդու դիակ է հայտնաբերվելՊուտինը Լավրովին պարգեւատրել է Ռուսաստանի բարձրագույն պարգևովՆեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք. Աննա Հակոբյան2025 թ-ի ապրիլին Հայաստան այցելել է 123,705 զբոսաշրջիլՀայաստանը պասիվ դիտորդ է դարձել սեփական ճակատագրի վերաբերյալ գործընթացներում. Արման ԴանիելյանիԱնձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար․ պարզաբանումՀայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարարՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ խոսնակը պատասխանել է ԱլիևինԵվրախորհրդարանը կոչ է արել դադարեցնել Հունգարիայի ֆինանսավորումըԿմասնավորեցվի Երևանում գտնվող բուժիչ աղի քարանձավների կենտրոնըԿփոխվեն կենսաչափական անձնագրերի գույնը, դիզայնը, դրանք կլինեն առավել անվտանգՍիրիայում 448 անձ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր. նրանց պետական տուրքը կվճարի ՀՀ կառավարությունըԱրա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Հարություն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել էԽոզերի` Հայաստան ներմուծման սահմանափակումը հանվեց. խոզի մսի դեֆիցիտ կառաջանարՆոր մանրամասներ՝ Սուպեր Սաքոյի առողջական վիճակի մասինՌուսաստանում դեռահասներ են ձերբակալվել, ովքեր պատրաստվում էին հրկիզել ՊՆ շենքըՇատ ծնողներ իրենց երեխաներին զրկում են ՀՀ քաղաքացիությունից, որ չծառայեն բանակում. Սուրեն ՊապիկյանՀայաստանը Օմանի, Բահրեյնի և մի շարք այլ երկրների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանիՈտքից գլուխ անիծը մարդկանց ոջիլ է անվանում. Արիանա ՀովսեփյանՀայաստանը կմիանա Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքինԵթե փաստաբանական գրասենյակ, ապա «Լեվ Գրուպ»Արդեն երաժշտական շատրվաններ՝ Երևանի 2800-ամյակի այգումՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման նախագծինՈՒՂԻՂ. Կառավարության նիստՄհեր Գրիգորյանը մեկնում է ՄոսկվաԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօրՈրդին սպանել է հորը ու փողեր շաղ տվել վրան. հոր բերանի մեջ գումար է դրել ու ցանկացել նետվել կամրջից. բացառիկ կադրեր դաժան սպանությունիցԵրկար ժամանակով ջուր չի լինելուԳազամատակարարման ընդհատումներ կլինենՔաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի։Կես խոսքից չորսս էլ իրար հասկացանք. Պարոնյան թատրոնի կանայք կարեւոր հարց են բարձրացնումԻնչու Թրամփը «գցեց» Ուկրաինային. Financial TimesՌուսաստանը կրկին դիտվում է որպես համաշխարհային հավասարակշռության էական տարր. ռուսական աղբյուրԵՄ-ն ստիպված կլինի 10 մլրդ եվրոյով ավելի շատ ծախսել գազի վրա։Ինձագին` ՉԼ եզրափակիչի մասին«Հրապարակ». Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում«Փաստ». ԵՄ-ն կրկին կողմերին մղում է առանց կոնկրետ որոշումների համաձայնություններիԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Ժողովուրդ». 75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանըԴրոնների պատերազմ. անօդաչուները ոչնչացնում են ցամաքային ռոբոտային համակարգերը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top