Ինչից է վախենում Լոնդոնը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում․ Ռուսաստանի հետախուզություն
Միջազգային
Լոնդոնն իր շահերի համար սպառնալիք է տեսնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության առաջընթացում: Այս մասին հայտարարել Է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, գրում է EADaily-ն։
«Արտաքին հետախուզության ծառայության տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունն իր շահերի համար սպառնալիք է տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսության առաջընթացում։ Լոնդոնում մտավախություն ունեն, որ սա կհանգեցնի Մոսկվայի զսպման Բրիտանական ռազմավարության տապալմանը, որում կենտրոնական տեղ է զբաղեցնում Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը», - ասված է հատուկ ծառայության հաղորդագրության մեջ: