Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ Politico Անցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե Վարդանյան Արթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ) Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համար Էրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղել Ես չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասին

Ահազանգ. Դատավոր Տաշչյանը առաջնային ժառանգներին զրկել է ժառանգությունից հայցվորի հետ փոխկապակցված անձանց վկայության հիման վրա

Iravunk.com-իխմբագրություն է դիմել քաղաքացի Ստելլա Մարտիրոսյանը, ով բողոքում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի ժառանգության մասին թիվ ԵԴ/33808/02/21 գործով կայացրած, իր խոսքերով,  անարդարացի որոշման դեմ։

Ըստ քաղաքացի Մարտիրոսյանի Տաշչյանի կայացրած որոշումը ոտնահարում է տվյալ գործով առաջնային ժառանգ հանդիսացող իր և քրոջ՝ Լիլիթ Մարտիրոսյանի շահերը։ Ընդ որում՝ ըստ քաղաքացու, դատավոր Տաշչյանը որոշում կայացնելիս հաշվի չի առել մի շարք առանցքային փաստեր և ապացույցներ։

Ինչի՞ց է սկսվել վեճը․․․

Ստելլա և Լիլիթ Մարտիրոսյանների հայրը՝ Մացիկ Մարտիրոսյանը 2011 թվականին սեփականության իրավունքով Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում ձեռք է բերել բնակարան։ Քանի որ Մարտիրոսյանը տվյալ ժամանակահատվածում բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում նրա անունից նոտարական լիազորագրով գնման գործարքը կատարել է իր մերձավոր Աննա Բեկնազարյանը, ով, իր պնդմամբ, դեռ նախկին սեփականատերերի օրոք բնակվել է տվյալ բնակարանում։ Մարտիրոսյանի կողմից բնակարանը գնելուց հետո Բեկնազարյանը ընտանիքով շարունակել են բնակվել տվյալ բնակարանում։

Սակայն 2020 թվականին Մացիկ Մարտիրոսյանը անսպասելի մահացել է՝ չթողնելով որևէ կտակ։ Մարտիրոսյանի հուղարկավորության կազմակերպչական հարցերը հոգալուց հետո՝ նրա դուստրերը փորձել են որպես առաջնային ժառանգներ իրացնել իրենց իրավունքը հորը պատկանող սեփականության նկատմամբ, սակայն այս ճանապարհին հանդիպել են Բեկնազարյանի և նրա մոր՝ Մարգարիտ Մինասյանի համառ դիմադրությանը։  

Մինասյանը դիմել է դատարան, փորձելով վիճարկել Մացիկ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը տվյալ բնակարանի նկատմամբ։

Առաջին հայացքից աբսուրդի նմանվող այս հայցը, ի զարմանս բոլորի, բավարարվել է դատավոր Մարինա Տաշչյանի կողմից։         

Ի՞նչն է հանդիսացել դատավճռի հիմք․․․

Դատարանում հայցվոր Մարգարիտ Մինասյանը, ով, իր իսկ խոստովանությամբ ունի մեծաքանակ վաղեմի պարտքեր, փորձել է համոզել, որ․․․․իրականում ինքն է իր միջոցներով գնել տվյալ բնակարանը, սակայն որպես սեփականատեր գրանցվել է Մացիկ Մարտիրոսյանը, որպեսզի հետագայում Մինասյանի խաբված պարտատերերը տվյալ բնակարանի նկատմամբ պահանջ չներկայացնեն։   

Անհավանականության տեսությանը նմանվող այս պնդումը սակայն արժանահավատ է թվացել դատավոր Տաշչյանին։

Մինչդեռ նույնիսկ տարրական տրամաբանություն ունեցող մարդու մոտ այս պնդումը առաջ է  բերում մի շարք հարցեր՝ որտեղից կարող էր պարտքերի մեջ խրված, բազմաթիվ խնդիրներ ունեցող այս կինը հայթայթել Երևանում բնակարան գնելու համար անհրաժեշտ գումար։ Ի վերջո՝ խոսքը ոչ հազար, ոչ երկու հազար դրամի մասին է։ Եթե տվյալ կինը ուներ բավականաչափ գումար բնակարան գնելու համար, ինչու՞ էր նա տարիներ շարունակ պարտքեր կուտակում։

Դիցուք ինչ որ հրաշքով պարտքերի և խնդիրների մեջ մխրճված այս կինը կարողանում է հայթայթել Երևանում բնակարան գնելու համար անհրաժեշտ գումար և իր իսկ ասած պատճառներով որոշում է այդ բնակարանը սեփականության իրավունքով գրանցել փաստացի օտար մեկի անունով, ինչու՞ նա չի փորձում որևէ կերպ իրեն ապահովագրել հետագա հնարավոր խնդիրներից, ի վերջո չէ որ մարդը մահկանացու է և օրինակ կարող է հանկարծամահ լինել, ինչպես եղավ այս դեպքում և փաստացի իր «գնած» բնակարանի ճակատագիրը մնում է առկախված։ Կարող էր նաև ստացվել այնպես, որ սեփականատերը որոշեր վաճառել այդ բնակարանը, այդ դեպքում ի՞նչ էր անելու տիկին Մինասյանը։ Միթե նա այնքան միամիտ է, որ մտքով նման զարգացումներ չէր անցնում, թե՞ անվերապահորեն վստահում էր փաստացի օտար մեկին։ Մինչդեռ խելամիտ յուրաքանչյուր չափահաս մարդ տվյալ իրավիճակում կփորձեր ապահովագրեր իր գումարը՝ օրինակ բնակարանի գնման գումարի չափով նոտարական ստորագրությամբ փոխառություն ձևակերպելով Մարտիրոսյանի հետ։ Կամ Մարտիրոսյանի կողմից Մինասյանի կամ նրա մերձավորների անունով կձևակերպվեր նվիրատվություն կամ կտակ։

Միթե՞ այս տարրական հարցերը չեն անցել դատավոր Տաշչյանի մտքով և Մինասյանի այս տարակուսելի պնդումները կասկածներ չեն առաջացրել նրա մոտ։

Պարզվում է՝ ոչ․․․

Դատավոր Տաշչյանը, որպես Մինասյանի խոսքերի առհավատչյա է համարել հարևանների վկայությունը այն մասին, որ տվյալ բնակարանում բնակվել է Մինասյանի դստեր ընտանիքը։ Եթե ելնեք այս տրամաբանությունից, յուրաքանչյուր վարձակալ կարող է հետագայում սեփականության պահանջ ներկայացնել իր վարձակալած բնակարանի նկատմամբ։

Երկրորդ փաստարկը, որի վրա որոշում կայացնելիս հիմնվել է դատավոր Տաշչյանը՝ համատիրության տվյալներն են առ այն, որ բնակարանի կոմունալ սպասարկման ծախսերը հոգացել է բնակարանում ժամանակավորապես բնակվող Մինասյանի դստեր ընտանիքը։ Դարձյալ այս տրամաբանությամբ ուրիշի բնակարանում ժամանակավոր բնակվող որևէ ոք, ով մուծում է իր իսկ կողմից կուտակած կոմունալ ծախսերը հետագայում կարող է վիճարկել տվյալ բնակարանի սեփականության իրավունքը։ Աբսուրդ է՝ այո։

Հաջորդ աբսուրդային հանգամանքը, որը հիմք է հանդիսացել սույն որոշման համար այն է, որ ՌԴ-ում բնակվող Մարտիրոսյանը մի քանի անգամ նոտարով լիազորել է Մինասյանին գրավադրել իր սեփականություն հանդիսացող բնակարանը։ Թե դա ինչով է ապացուցում տվյալ բնակարանի նկատմամբ Մարգարիտ Մինասյանի նկրտումները, կիմանա միայն դատավոր Տաշչյանը։

Եվ այս որոշման առանցքը․․․ դա հայցվորի դստեր՝ Աննա Բեկնազարյանի, ով ներկայումս բնակվում է տվյալ բնակարանում  և բնակարանի նախկին սեփականատեր Անահիտ Բեգոյանի, ով հանդիսանում է Մինասյանի և Բեկնազարյանի վաղեմի ծանոթը, մտերմուհին ցուցմունքներն են առ այն, որ «բնակարանը իրականում գնել է Մարգարիտ Մինասյանը»։ Պարզ է չէ, որ հայցվորի ընկերուհին և դուստրը դժվար թե ցուցմունք տային նրա դեմ։

Փաստացի ստացվում է, որ դատավոր Տաշչյանը տվյալ բնակարանի օրինական սեփականատեր Մացիկ Մարտիրոսյանի առաջնային ժառանգներին զրկել է ժառանգության իրավունքից հայցվորի հետ ազգակցական և մտերմիկ կապ ունեցող միմյանց հետ փոխկապակցված երկու անձի ցուցմունքներով և մի շարք աբսուրդային հիմնավորումներով։ Մինչդեռ բոլոր իրավական նորմերով ժառանգության հետ կապված վեճերում առաջնային իրավունքը ժառանգներին է, եթե ժառանգատուի կողմից առկա չէ օրինական վավերացված այլ կամք (կտակ կամ նվիրատվություն)։ Իսկ այս դեպքում, ինչպես նշել էինք, այլ կամք առկա չէ, սակայն առաջնային ժառանգների իրավունքները ոտնահարված են։

Ներկայումս Ստելլա և Լիլիթ Մարտիրոսյանները դիմել են Քաղաքացիական վերաքննիչ դատարան։ Գործը հասցեագրվել է դատավորներ Անի  Մխիթարյանին, Նորա Կարապետյանին և Սամվել Գրիգորյանին։ Ստելլան և Լիլիթը հույս ունեն, որ գոնե այս անգամ արդարությունը կհաղթի։ 






Լոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է2023 թ-ին ԼՂ-ից հայ բնակչության զանգվածային արտագաղթը 1915թ-ի ողբերգության շարունակությունն է՝ ոմանց կասկածելի հիմնավորումներով և դավաճանությամբ քողարկված․ ԶատուլինՏեղումնաբեր ցիկլոնը դեռ Հայաստանում է․ ինչ է կանխատեսում Գագիկ ՍուրենյանըՂրիմը Զելենսկու համար ամենահեշտ զիջումը պետք է լինի. Դեյվիդ ՍաքսՆիկոլ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումըՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելուIQ միջազգային թեստի արդյունքներով Հայաստանը բարձրացել է 8-րդ տեղԱյսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top