«Ռեալը» երկու կարեւոր վերադարձ ունի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» երկու առաջատար խաղացողներ վերսկսել են մարզումները Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից առաջ։ Այս մասին հայտնում է dailysports.net-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խոսքը Լա լիգայի 27-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպում (2:1) բաց թողած Անտոնիո Ռուդիգերի և Տիբո Կուրտուայի մասին է:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարատվել էր «արքայական» ակումբի 2։1 հաշվով հաղթանակով։