ՌԴ սպառնացել են Մակրոնին` Ռուսաստանից գողացված փողերը Ֆրանսիան ստիպված կլինի վերադարձնել
Միջազգային
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 195 միլիոն եվրոյի զենք և զինամթերք՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։
Ռուսաստանն արագորեն արձագանքել է այդ որոշմանը: Դա խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ասել է Վոլոդինը, ավելացնելով. «Անզորությունից առաջացած ակնհայտ հիստերիան վերջապես տիրեց խելքին»: Ապա նաեւ Պետդումայի խոսնակը զգուշացրել է Փարիզին, որ Ռուսաստանից գողացված միջոցները Ֆրանսիան ստիպված կլինի վերադարձնել: