Էրդողանը «աբսուրդ» է անվանել Գազայի հատվածը գրավելու և նրա բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի ցանկությունը
Միջազգային
Թուրքիայի նախագահ Էրդողանը «աբսուրդ» է անվանել Գազայի հատվածը գրավելու և նրա բնակիչներին վերաբնակեցնելու Թրամփի ցանկությունը:
«Ես դա կասեմ անկեղծ և բաց. Գազայի հետ կապված Սիոնիստական լոբբիի ճնշման ներքո ամերիկյան նոր վարչակազմի կողմից օրակարգ դրված առաջարկները ուշադրության և քննարկման արժանի ոչինչ չունեն։ Սա կատարյալ աբսուրդ է, ջուրը շաղախի մեջ ծեծելու փորձ է։
Ավելի քան 470 օր Գազայի ժողովուրդը չի լքել իր երկիրը՝ չնայած Իսրայելի բոլոր տեսակի դաժանություններին, վայրագություններին ու հարձակումներին, և կշարունակի մնալ Գազայում, ապրել Գազայում և պաշտպանել Գազան»,- ասում է Էրդողանը: