Ուկրաինական գրոհի պատասխանը. ռուսական հրթիռներն ու անօդաչուները մասշտաբային հարձակում են իրականացրել Ուկրաինայի դեմ
Միջազգային
Ի պատասխան Ռուսաստանի վրա ուկրաինական անօդաչուների երեկվա զանգվածային հարձակման, ռուսական հրթիռներն ու անօդաչուները մասշտաբային գրոհ են իրականացրել Ուկրաինայի դեմ:
Հարվածներ են հասցվել գործնականում երկրի ողջ տարածքին` Կիեւին, Խարկովի եւ Սումի մարզերին, Դնեպրոպետրովսկին, Օդեսանին եւ այլն:
Օդեսայում նոր հարված է հասցվել ուկրաինական բանակի համար նախատեսված վառելիքի պահեստներին: Մեկ օր առաջ եւս այդ օբյեկտը խեցբել էր, եւ հիմա դեռ չհանգցված կրակը նոր ուժով է բռնկվել։ Խոցվել է նաեւ ռինամթերք ներկրած բեռնանավը:
Հզոր հարված և հեջորդող խոշոր հրդեհ է արձանագրվել նաեւ Դնեպրոպետրովսկում: Հարվածը հասցվել է ենթակառուցվածքներին:


