Այսօր Բելառուսում նախագահական ընտրություններ են
ՄիջազգայինԱյսօր Բելառուսում նախագահական ընտրությունների հիմնական քվեարկության օրն է:
Պետական բարձրագույն պաշտոնի համար հավակնում է հինգ մարդ, այդ թվում՝ պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բացի Լուկաշենկոյից, ով հավակնում է իր յոթերորդ ժամկետի համար, նախագահի պաշտոնին հավակնում են՝ Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Խիժնյակը, Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, նախորդ ընտրություններին մասնակցություն ունեցած անկուսակցական Աննա Կանոպացկայան։
Ընտրված է համարվում այն թեկնածուն, ով ստացել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին։