Լա՛վ՝ 18 տարեկան Կյաժի չափ էլ չկային, որ իրենք իրենց տրաքացնեին, այս տեսարանից հետո էլ մեր ապրելն ում է պետք. Վարդան Ղուկասյանը Բաքվի դատավարության մասին
Հանդիպում
«Ո՞ր հայը կարող է ականատես լինել հայի՝ Բաքվի դատարանում դատվելուն ու այդ հայը ուրախանա, եթե նման մարդ կա մեր մեջ, ուրեմն ինքը հայ չէ միանշանակ։ Հետո, ո՞վ կարող է ուրախանալ առհասարակ իր հայրենակցի դատվելով, չեմ պատկերացնում նման բան»,-անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ Բաքու քաղաքում մեկնարկած դատավարությանը ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, միառժամանակ ընդգծելով․
-Ես չեմ ընդունում, որ իրենք այնտեղ են հասել, իրենք չպետք է ընկնեին դրանց ձեռքը, եթե իրենք իրենց պայթեցնեին, հետն էլ մի տաս հոգու հիմա հերոսի կոչում կունենային։ Ուրեմն մի հատ 18 տարեկան Կյաժի չափ չկային, որ իրենք իրենց տրաքացնեին, բայց թշնամու ձեռքը չընկնեին։ Լավ ո՞նց կարող էր հայ գեներալը, պատերազմի մասնակից նախագահները այդքան հեշտությամբ ընկնեին թշնամու ձեռքը, բայց միառժամանակ չեմ էլ ուրախանում, որ իրենց տեսնում եմ Բաքվի դատարանում։ Լավ էր ազգովի մեռնեինք, կուրանայինք, քան տեսնեինք հայ գեներալին տորացված Բաքվում։
-Պարոն Ղուկասյան, Ձեր տեսակետը շատերն են այսօր կիսում, որ ճիշտ կլիներ իրենք իրենց, այո, թեկուզ խփեին, բայց չընկենեին թշնամու ձեռքը։ Բայց արցախցիներն էլ ասում են, որ նրանք այդ կերպ փրկել են հազարավոր արցախահայերի կյանքեր․․․
-Չեմ հավատում, սուտ է, հետո լա՞վ բերեցին ճանապարհը փակեցին, բա ուր էր Արցախի բանակը, թող խփեին, տո իրենք էլ խփվեին, բայց ժողովրդին դուրս հանեին, իրենք էլ էս օրին չընկեին։ Դրանք հեքիաթներ են, թող մահ ճաշակեին, հարգանքով մեռնեին, քան այսօր ամբողջ ազգի ճակատին ամոթի խարանը դաջեին։ Էս տեսարանից հետո էլ ապրելն ում է պետք , լավ ոնց կարող էին գեներալ, նախագահ մարդիկ մի հատ 18 տարեկան Կյաժի չափ խիզախություն չունենային։