Հիմա էլ Ադրբեջանը տարածքային պահանջներ է հնչեցնում Իրանի նկատմամբ հյուսիս-արեւելյան քաղաքները կոչելով որպես «Ադրբեջանի պատմական հողեր» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԼուսանկարներԱդրբեջանի պետական հեռուստատեսությունը այս անգամ էլ տարածքային պահանջներ է հնչեցրել Իրանի նկատմամբ: Հեռարձակման ընթացում Իրանի հյուսիս-արեւելյան Թավրիզ, Ուրմիա եւ Արդաբիլ քաղաքները կոչվել են որպես «Ադրբեջանի պատմական հողեր»:
Պետք է նշել, որ բացի պարսկական տարածքներից, որոնց ադրբեջանական քարոզչությունը երկար տարիներ անվանել է որպես «Հարավային Ադրբեջան», Բաքուն պահանջներ է հնչեցնում նաեւ Հայաստանի դեմ` ադրբեջանական հասարակությանը հրամցնելով «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը: