Կուրսկում գերվել են ուկրաինական զինծառայողներ, որոնց մատները կտրել են ռուսների վրա կրակելուց հրաժարվելու պատճառով (Տեսանյութ)
ՄիջազգայինԿուրսկի ճակատում` Մախնովկայում ուկրաինական զինված ուժերի զինծառայողների մատները կտրել են ռուս զինվորների վրա կրակելուց հրաժարվելու պատճառով:
Վերջին օրերին Կուրսկի ճակատում, կապված ռուսական հարձակումների հետ, նկատելիորեն մեծացել է գերի հանձնվող ուկրաինացի զինվորականների թիվը: Եվ ահա, պարզվել է, որ գերի հանձնվողների մեջ զգալի թվով անձանց աջ ձեռքի ցուցամատը կտրված է: Բացատրել են, որ նրանց մատները կտրեցին իրենց իսկ հրամանատարները, քանի որ հրաժարվել են կրակել ռուս զինվորների վրա:
Ռուսական ուժերը շարունակում են Կուրսկի շրջանում` Սուջա քաղաքի հարեւանությամբ Մախնովկա բնակավայրը մաքրել ուկրաինական ուժերից։