Տարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)
ՄիջազգայինՄերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի գնահատմամբ, Իսրայելը շատ մոտ է Հեզբոլլահի հետ պատերազմին.
«ԱՄՆ Միացյալ շտաբի կոմիտեի ներկայացուցիչ Բրաունը լուրջ նախազգուշացում է արել Իսրայելին։ Ամերիկացիները չեն հրաժարվում ամեն կերպ օգնել, բացառությամբ զինվորների, ինչպես ասում են։ Բայց նրանք զգուշացնում են Իսրայելին, որ սա կլինի մեծ տարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար: Սկզբունքորեն երկու կողմերն էլ պատրաստ են այս պատերազմին։ Այժմ Լիբանանից օտարերկրյա քաղաքացիների զանգվածային տարհանում է կատարվում։ Ամեն ինչ կարծես պատրաստ է մեծ պատերազմի...»,- նշել է Բաղդասարովը:
Մանրամասները` տեսանյութում: