Կառավարությո՛ւն, մեզ սխալ եք հասկացել. Սեմյոն Բաբայան
Տեսանյութեր«Հանրային ազդարար» իրավապաշտպան ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆՆ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրաժարականին` ասաց, որ գործադիրում սխալ են հասկացել հանրության պահանջը:
— Կառավարությունում մեզ սխալ են հասկացել, մենք պահանջում ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը, իսկ հրաժարական տալիս է էկոնոմիկայի նախարարը: Այստեղ էլ կա կոռուպցիա, առնվազն առկա է առերեույթ հանցագործությունների շարք, մասնավորապես` գումարների վատնում: Պետք է պատասխան տան ԿԳՄՍ նախարարությունում, ով ուզում է լինի` վարչության պետ, փոխնախարար, թե նախարար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ