ՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհեր
![ՇՏԱՊ. Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին. նախնական տվյալներով՝ կան զոհեր](/timthumb.php?src=disc/23-06-24/2aaeb33f0f59b582043e2a911cf6c4cf.jpg&w=780)
Անհայտ անձինք կրակ են բացել ռուս-աբխազական սահմանին՝ աբխազական կողմում գտնվող Պսոու գետի անցակետի մոտ։ Այս մասին հայտնում են աբխազական տելեգրամյան ալիքները, տեղեկացնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Նշվում է, որ կան զոհեր և վիրավորներ։
Հաղորդվում է նաև Նոր Աֆոնի շրջանում հրաձգության մասին, որտեղ վիրավորվել է առնվազն մեկ մարդ: