Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններն ահազանգում են՝ Ուկրաինայի ԶՈւ գրոհայիններն արդեն մի քանի շաբաթ է, ինչ կիսաշրջափակված են, նրանց մատակարարման ուղիները գտնվում են ռուսական ուժերի վերահսկողության տակ։
«Հենց հիմա Վլադիմիրովկայի շրջանում անախորժությունները շարունակվում են ստորաբաժանումներից մեկի համար։ Գումարտակներից մեկի հրամանատարը թաքցրել է դիրքերի կորուստը, ինչի պատճառով էլ հարեւան ստորաբաժանումը հայտնվել է շատ ծանր վիճակում։ Մինչդեռ գումարտակի հրամանատարն արդեն մի քանի օր է՝ չի տալիս հետ քարվելու թույլտվություն՝ հույս ունենալով էլ ավելի թաքցնել դիրքերի կորուստը։ Տղաներին պետք է փրկել։ Ու նման դեպքը բացառություն չէ»: