Պուտինն իր ազգականուհուն նշանակել է ՌԴ պաշտպանության փոխնախարար
Միջազգային![Պուտինն իր ազգականուհուն նշանակել է ՌԴ պաշտպանության փոխնախարար](/timthumb.php?src=disc/17-06-24/766891cd395540659a8b680a748f3e73.jpg&w=780)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր զարմուհի Աննա Ցիվիլյովային նշանակել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։
Ըստ «Новая газета»-ի՝ Ցիվիլյովան իր նոր պաշտոնում պատասխանատու կլինի զինվորականների սոցիալական և բնակարանային աջակցության համար՝ նրանց հասցնելով «նոր որակի մակարդակի», հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Աննա Ցիվիլյովան (օրիորդական ազգանունը՝ Պուտինա) Վլադիմիր Պուտինի զարմուհին է և ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի կինը, որը նախարարական պաշտոն է ստացել այս տարվա մայիսին։ Դրանից առաջ Ցիվիլյովը գլխավորել է Կեմերովոյի մարզը։
Ուկրաինայում իրադարձությունների բռնկումից հետո Ցիվիլյովան գլխավորել է «Հայրենիքի պաշտպաններ» հատուկ ռազմական գործողության մասնակիցներին աջակցելու հիմնադրամը։ Ցիվիլյովի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Շվեյցարիան։