ՊՆ փոխնախարարն ընդգծել է ատեստավորման գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում
Հասարակություն![ՊՆ փոխնախարարն ընդգծել է ատեստավորման գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում](/timthumb.php?src=disc/17-06-24/13956c749f06278a9b8c9c1575b9d72a.jpg&w=780)
Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը։
Շարային պատրաստության քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։
Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստություն առարկաներից։