Մոսկվան, Թեհրանը և Բաքուն աշխատանքային խումբ կստեղծեն Հյուսիս-Հարավ ճանապարհի համար
Միջազգային![Մոսկվան, Թեհրանը և Բաքուն աշխատանքային խումբ կստեղծեն Հյուսիս-Հարավ ճանապարհի համար](/timthumb.php?src=disc/17-06-24/a8ed260f96522f108c99e9d08ae8e474.jpg&w=780)
Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ բեռնափոխադրումների վերաբերյալ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքում և ստուգել սահմանային և մաքսային տերմինալները ռուս-ադրբեջանական և ադրբեջանաիրանական սահմաններին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանում Ռուսաստանի Դաշնության առևտրային առաքելությունում Դաղստանի կառավարության ներկայացուցիչ Անդրեյ Տանաևը, որը ռուսական պատվիրակության կազմում մասնակցել է աշխատանքային խմբի ձևավորմանը նվիրված փորձագետների հանդիպմանը։
«Մենք Դերբենտում փորձագիտական մակարդակով եռակողմ հանդիպում ենք անցկացրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի պատվիրակությունների միջև և ստուգել մաքսային ու սահմանային կետերը»,- ասել է գործակալության զրուցակիցը։