Նիկոլ Փաշինյանը նոր միտք ունի՝ Հայաստանում լինեն վճարովի ճանապարհներ (Տեսանյութ)
![Նիկոլ Փաշինյանը նոր միտք ունի՝ Հայաստանում լինեն վճարովի ճանապարհներ (Տեսանյութ)](/timthumb.php?src=disc/17-06-24/556684b405c490993dc2d6363c713fc3.jpg&w=780)
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ:
Փաշինյանը հետել է Տաթև - Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է կառավարությունը:
«Սյունիքում և, առհասարակ, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։