Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հունիսի 26-ին Նոր մանրամասներ` մերսման սրահներ ոստիկանների ներխուժման վերաբերյալ Երկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ) Վանդալիզմի ակտ՝ հազարամյակների մշակույթ ունեցող Գառնիում. Ալլա Հակոբյան Նիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ Մարկարյան Ո՞ր ապրանքների ներմուծման դեպքում չի պահանջվի 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցում Հետապնդում ու կրակոցներ՝ մայրաքաղաքում, պարեկը տեղափոխվել է հիվանդանոց Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն Գրիգորյան ՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացում

Արնաքամ է եղել, չի դիմացել, ու այդ դիրքում էլ հավիտյանս փակվեց աշխարհի ամենագեղեցիկ աչքերը

Սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում Ավանեսյանների ընտանիքի հետ կատարվածը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել ու նկարագրել․ «ինչու»-նե՞րն ու «ինչպես»-նե՞րը շատ են, բայց դրանք միշտ մնում են անպատասխան։ 

Էլինան MediaHub-ին պատմում է, որ եղբայրը՝ Տիգրան Ավանեսյանը, անչափ կենսասեր, ակտիվ երիտասարդ էր։ Ընտանիքը բիզնեսով էր զբաղվում ու հակառակ ծնողների հորդորներին՝ ուժայինում ծառայելն իր ցանկությունն էր։ Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը գեներով ժառանգել էր հորից՝ Կարեն Ավանեսյանից, ով բոլոր պատերազմների մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ։ Տիգրանը մարտական հերթապահություն էր իրականացնում ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումում՝ կատարելով բարդ խնդիրներ, գնդացրորդ էր։ 

«Շրջափակման ժամանակ Տիգրանը որոշեց ընտրյալի հետ ընտանիք կազմել։ Քանի որ գնալով իրավիճակն ավելի էր բարդանում, ոչ մեծ ճոխությամբ 2023 թվականի հուլիսի 8-ին կայացավ Տիգրանի ու Ալիսայի հարսանիքը։ Այնքա՜ն երջանիկ էր ու այնպե՜ս էր պարում»,- արտասվում է քույրը, ապա ավելացնում, որ նույնիսկ չէր մտածի, որ շատ չանցած պատերազմը պիտի խլեր եղբոր կյանքը՝ ընդհատելով ընտանիքի երջանկությունը։ 

«Ալիսան իմ համակուրսեցին է, իմ ընկերուհին։ Երբ Տիգրանը ծանոթացավ նրա հետ, հետո ասաց՝ «էս աղջկա ձայնին սիրահարվել եմ, ինքը պիտի իմ կինը դառնա»։ Տիգրանն ու Ալիսան գրեթե նույն բնավորությունն ունեին, իրար հասկանում էին կես խոսքից։ Այդպես ընկերացան, հետո սիրահարվեցին, սիրեցին ու ամուսնացան»,- ասում է Էլինա Ավանեսյանը՝ ափսոսանքով նշելով, որ «երկար չտևեց նրանց համատեղ կյանքը, չունեցան սպասված զավակը»։ 

2023թ․ սեպտեմբերի 19-ին Տիգրանն իր ջոկատի հետ հսկում էր հյուսիսային սահմանագծի ռազմավարական նշանակության հենակետերից մեկը՝ Մարտակերտ քաղաքի դիմահայաց «Պուշկեն յալը»։ Տղաները գիտակցել են, որ բարձունքի գրավումով կընկներ Մարտակերտը, դիմակայել ու կռվել են թշնամու դեմ անհավասար մարտում։ 

«Հենց սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակը փորձել էր գրոհել ու գրավել «Պուշկեն յալը», սակայն դեմ էր առել մեր տղերքի խիզախությանը։ Երկրորդ գրոհից հետո թշնամին արդեն 50-ից ավելի զինվոր էր կորցրել, իսկ Տիգրանի ջոկատից վիրավորվել էին 2 զինծառայող։ Հասկանալով, որ անհնար է կոտրել դիմակայությունը՝ գործի են դրել հերտանային միջոցներն ու հրետակոծել հենակետը»,- զինակից ընկերների պատմածը վերարտադրում է Էլինան։ 

Անդադար տևացող հրետակոծությունից բեկորային վնասվածքներ է ստացել նաև Տիգրանը։

Քույրն ասում է, այդ դիրքը երկար մարտ է վարել, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չի հասել. «Արնաքամ է եղել, չի դիմացել, ու այդ դիրքում էլ հավիտյանս փակվեց աշխարհի ամենագեղեցիկ աչքերը»...

Այդ ընթացքում ընտանիքի ապրումներն աննկարագրելի էին։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան, երբ ընտանիքը տեղակայվել էր ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, լսվեց Էլինայի մորեղբոր որդու՝ 18-ամյա Արսենի մահվան գույժը։

«Հաջորդ օրը ստացանք Տիգրանի զոհվելու մասին լուրը։ Այդ քաոսի ու անզորության մեջ մենք չգիտեինք ինչ անել։ Դեռ որոշված չէր՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ, երբ հայրս որոշում էր կայացրել հուղարկավորել Եռաբլուրում»։

Դիրքերից Տիգրանի մարմինն իջեցրել են մեծ դժվարությամբ։ Բռնի տեղահանությունից հետո Տիգրանի ու Արսենի աճյունները տեղափոխել են Հայաստան՝ հավերժացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Էլինան ասում է, որ Տիգրանն անթերի տղամարդ էր։ 

«Պահվածքը հասուն, խոսքը կարճ ու կշռադատված, անչափ ուշադիր բոլորի հանդեպ։ Միշտ ասում էր՝ «ես այնպիսի ծնող պիտի դառնամ, որ նման լինեմ իմ ծնողներին»։ Հիմա, նրա բացակայությունը տանջում է մեզ։ Կիսատ ենք։ Սփոփվում ենք նրանով, որ նա միշտ կա, մեզ համար ինքը միշտ ներկա է»,- հավելեց մեր զրուցակիցը:

 



Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հունիսի 26-ինՆոր մանրամասներ` մերսման սրահներ ոստիկանների ներխուժման վերաբերյալԵրկրի ղեկավարը հայտարարեց` ԼԳԲՏ-ն իր պաշտպանության ներքո է, բայց փաստաբանները պաշտպանված չեն (տեսանյութ)Վանդալիզմի ակտ՝ հազարամյակների մշակույթ ունեցող Գառնիում. Ալլա ՀակոբյանՆիկոլի ԿԳՄՍ-ի հերթական «էշությունը». Ռոբերտ ՄարկարյանՈ՞ր ապրանքների ներմուծման դեպքում չի պահանջվի 3-րդ երկրների ձեռնարկությունների գրանցումՀետապնդում ու կրակոցներ՝ մայրաքաղաքում, պարեկը տեղափոխվել է հիվանդանոցUcom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումըՀայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը. Արմեն ԳրիգորյանՀՀ որոշ մարզերում սպասվելիք առատ տեղումների հետևանքով կա հեղեղումների վտանգ․ նախազգուշացումԲաքվում Ալիևին ներկայացրել են իտալական «Leonardo» ընկերության արտադրած ռազմատրանսպորտային ինքնաթիռըՄի շարք ինքնաթիռներ տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում․ որն է եղել պատճառըՌուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին՝ ներկայանալով որպես ՊորոշենկոԱդրբեջանի ՊՆ ղեկավարը հարցազրույց է տվել՝ հատուկ ընգծելով Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունըԲաքուն դեռ չի արձագանքել համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկինՍԵՅՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ։ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԸՄԲԻՇ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԵՎՐՈ-2024.Փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11 հայտնի ենԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներինՕրվա հանդիպումների անոնսՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱստղագուշակ՝ հունիսի 27-ի համարԵրկար ժամանակ գազ չի լինիԻնչ կարծիք ունեն ՀՀ քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին. սոցհարցումՈր քաղաքական ուժին են համարում իրական ընդդիմություն. հայտնի են սոցհարցման արդյունքներըԵթե ​​Զելենսկին խաղաղություն չկնքի, պարզապես երիտասարդ ուկրաինացի չի մնա. բրիտանացի քաղաքական գործիչ«Հրապարակ». Փաշինյանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը«Ժողովուրդ». Մեծ ոգեւորությամբ 2020-ին Իսրայելում ՀՀ դեսպանություն բացեցին, հիմա փորձում են քանդել հարաբերությունները«Հրապարակ». Շարժման անդամների մեքենաներում և հեռախոսներում գաղտնալսող սարքեր են տեղադրում«Ժողովուրդ». Դադարել է գործել Ռոբերտ Քոչարյանի եղբոր անվան հիմնադրամը«Հրապարակ». Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞նՊենտագոնի ղեկավարը կապվել է ՌԴ Պաշտպանության նախարարի հետԳնացե՛ք ձեր ԼԳԲՏ պարադը Եվրախորհրդի շենքի դիմաց անցկացրեք, как раз՝ Նիկոլի դաչեքի կողքին. Ալլա Հակոբյան ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+)Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկումԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր Ռուսական բանակը գրոհում է Նյու ՅորքըՈր դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրըԵՎՐՈ-2024. Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց լեհերի հետ, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին(տեսանյութ)Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքներըՄհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարարԱրամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերինՆիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. ԻսրայելյանԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՅՍՕՐ ՏՐՎԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՄԵԿՆԱՐԿԸԵԱ-Մ17. Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արթուր Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)ԵԱ-Մ17. Մարատ Աճեմյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին(տեսանյութ)Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներինՀիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելրՏարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ Սահմանադրությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода